Անաստասիա Սեմյոնովնա Դավիդովա (ռուս.՝ Анастасия Семёновна Давыдова, փետրվարի 2, 1983(1983-02-02), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս մարզուհի (սինխրոն լող), Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, Օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն։ Տասներեք անգամ հաղթել է աշխարհի և 7 անգամ՝ Եվրոպայի առաջնություններում։ Միակ մարզիկն է, որ Օլիմպիական խաղերի հինգ մեդալ է վաստակել Ռուսաստանի Դաշնության դրոշի ներքո հանդես գալիս, և միակ մարզիկն է սինխրոն լողի պատմության մեջ, որ է նվաճել Օլիմպիական խաղերի հինգ մեդալ։ Պարգևատրվել է Բարեկամության շքանշանով (2005), Պատվո շքանշանով (2009) և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշանով (2012

Անաստասիա Դավիդովա
Անաստասիա Դավիդովան (կենտրոնում) Օլիմպիական խաղերի մասնակիցների պարգևատրման ժամանակ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝Анастасия Давыдова
Մականուն(ներ)՝Asya[1]
Ազգություն՝ռուս
Մասնագիտացում՝լողոդր
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 2, 1983 (41 տարեկան)
Ծննդավայր՝Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝Տ. Դանչենկո
Տ. Պոկրովսկայա
Հասակ՝169 սմ
Քաշ՝~54 կգ

Կենսագրություն

խմբագրել

Անաստասիա Դավիդովան ծնվել է 1883 թվականի փետրվարի 2-ին Մոսկվայում։

Անաստասիա Դավիդովան հանդես է եկել Անաստասիա Երմակովայի հետ։ Նա Եվրոպայի առաջնությունների հաղթող է դարձել 2000 (խումբ), 2002 (խումբ, զույգ), 2004 (խումբ, զույգ), 2006 (խումբ, համակցում)։ Աշխարհի չեմպիոն է դարձել 2001 (խումբ, զույգ), 2003 (խումբ, զույգ), 2005 (խումբ, համակցում), 2007 (խումբ, համակցում), 2009 (խումբ, զույգ), 2001 (խումբ (տեխնիկական և ազատ ծրագրեր), համակցում)։

Օլիմպիական խաղերում Անաստասիա Դավիդովան չեմպիոն է դարձել 2004 (զույգ, խումբ), 2008 (զույգ, խումբ) և 2012 (խումբ) թվականներին։

2012 թվականին Լոնդոնում անկացված Ամառային օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ Ռուսաստանի դրոշակիրը եղել է Անաստասիա Դավիդովան։ Լոնդոնի Օլիմպիադայից հետո նա հայտարարել է, որ ավարտում է մարզական կարիերան։

Մարզական կարիերայի ավարտից հետո Անաստասիա Դավիդովան դարձել է Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, ինչպես նաև Ռուսաստանի Օլիմպիական կամիտեի Աջակցության խորհրդի նախագահ և Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի Գործադիր կոմիտեի անդամ։

Ռուսաստանի Սոչի քաղաքում 2014 թվականին անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ Անաստասիա Դավիդովան եղել է առաջին ջահակիրը։

Անաստասիա Դավիդովան իր մարմնի վրա ունի թիթեռների տեսքով բազմաթիվ դաջվածքներ, իսկ պատանեկան տարիքում նա կրում էր բազմաթիվ ականջօղեր։

Պարգևներ

խմբագրել
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (13 օգոստոսի, 2012 թվական) - ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, 2012 թվականին Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) XXX Օլիմպիական խաղերի ժամանակ ունեցած մարզական մեծ նվաճումների համար[2]
  • Պատվո շքանշան (2 օգոստոսի, 2009 թվական) - ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, 2008 թվականին Պեկինում XXIX Օլիմպիական խաղերի ժամանակ ունեցած մարզական մեծ նվաճումների համար[3]
  • Բարեկամության շքանշան (4 նոյեմբերի, 2005) - ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, 2004 թվականին Աթենքում XXVIII Օլիմպիական խաղերի ժամանակ ունեցած մարզական մեծ նվաճումների համար[4]
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ
  • Տասնամյակի (2000-2009) լավագույն սինխրոն լողորդուհի[5]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Olympedia — 2006.
  2. «Указ Президента Российской Федерации от 13 августа 2012 года № 1165 «О награждении государственными наградами Российской Федерации»». Официальный интернет-портал правовой информации. 15 августа 2012. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
  3. «Указ Президента Российской Федерации от 2 августа 2009 года № 885 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  4. Указ Президента Российской Федерации от 4 ноября 2005 года № 1256 «О награждении государственными наградами Российской Федерации»
  5. Анастасия Давыдова — лучшая синхронистка десятилетия!

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաստասիա Դավիդովա» հոդվածին։