Անատոլի Ալեքսանդրով
Անատոլի Պետրովիչ Ալեքսանդրով (հունվարի 31 (փետրվարի 13), 1903[1][2], Տարաշչա, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 3, 1994[3], Մոսկվա, Ռուսաստան), ռուս խորհրդային ֆիզիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953)։ ԽՄԿԿ անդամ 1962 թվականից, ԽՄԿԿ Կենտկոմի անդամ 1966 թվականից։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է հունվարի 31 (փետրվարի 13)-ին, Կիևի մարզի Տարաշլի քաղաքում։ 1946-1955 թվականներին ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկական պրոբլեմների ինստիտը։ 1960 թվականից Ի. Վ. Կուրչատովի անվան ատոմային էներգիայի ինստիտուտի տնօրենն է։
Աշխատություններ
խմբագրելԱնատոլիի աշխատությունները վերաբերում են դիէլեկտրիկների ֆիզիկային, բարձրամոլեկուլային միացությունների հատկություններին, ատոմային էներգետիկային։ Անատոլին սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս է (1954, 1960), Լենինյան մրցանակի (1959) և ԽՍՀՄ պետական մրցանակների (1942, 1949, 1951, 1953) դափնեկիր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 parish register
- ↑ 2,0 2,1 Երկրի հերոսներ (ռուս.) — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Колчинский Э. И. Реорганизационные пертурбации: историки биологии в БИНе в 1970-х гг., Challenges of Restructuring: Historians of Biology in the Komarov Botanical Institute in the 1970s (ռուս.) // Историко-биологические исследования — 2014. — Т. 6, вып. 3. — С. 95—107. — ISSN 2076-8176; 2500-1221
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անատոլի Ալեքսանդրով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 158)։ |