Անատոլի Կարպով
Անատոլի Եվգենևիչ Կարպով (մայիսի 23, 1951[1][2][3][…], Զլատոուստ, Չելյաբինսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն (1975 - 1985), միջազգային գրոսմայստեր (1970), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1974), աշխարհի եռակի չեմպիոն (1975, 1978, 1981), ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի եռակի չեմպիոն (1993, 1996, 1998), ԽՍՀՄ հավաքականի կազմում աշխարհի թիմային առաջնությունների կրկնակի (1985 և 1989), օլիմպիադաների վեցակի (1972, 1974, 1980, 1982, 1986, 1988) հաղթող, ԽՍՀՄ եռակի չեմպիոն (1976, 1983, 1988), ՌԽՖՍՀ չեմպիոն (1970)։ Ստացել է ինը շախմատային «Օսկարներ» (1973, 1974, 1975, 1976, 1977, 1979, 1980, 1981, 1984)։ Զլատոուստի (1979)[5] և Տուլայի (1998)[6] պատվավոր քաղաքացի։
Անատոլի Կարպով | |
---|---|
Анато́лий Евге́ньевич Ка́рпов | |
Պետություն(ներ) | ԽՍՀՄ Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 23, 1951[1][2][3][…] (73 տարեկան) |
Ծննդավայր | Զլատոուստ, Չելյաբինսկի մարզ, ԽՍՀՄ |
Կոչում | Գրոսմայստեր (1970) Միջազգային վարպետ (1969) |
Առավելագույն վարկանիշ | 2780 (հունիս 1994) |
Ներկայիս վարկանիշ | 2617 |
ՖԻԴԵ համար | 4100026 |
365chess | Anatoly_Karpov |
Chesstempo համար | 100905 |
ICCF համար | 100905 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1972[4], Շախմատային օլիմպիադա 1974[4], Շախմատային օլիմպիադա 1980[4], Շախմատային օլիմպիադա 1982[4], Շախմատային օլիմպիադա 1986[4] և Շախմատային օլիմպիադա 1988[4] |
Անդամակցություն | 6th State Duma of the Russian Federation?, 7th State Duma of the Russian Federation?, first Civic Chamber of the Russian Federation? և 8th State Duma of the Russian Federation? |
Պարգևներ և մրցանակներ | |
aekarpov.com | |
Anatoly Karpov Վիքիպահեստում |
Մարզիչը եղել է Սեմյոն Ֆուրմանը։
ԱՊՀ երկրների սահմաններում ամենահայտնի ֆիլատելիստներից մեկն է։ Նրա նամականիշների հավաքածուի արժեքը կազում է մոտավորապես 13 միլիոն եվրո[7]։
Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր, բնական ռեսուրսների խորհրդի անդամ դումայում՝ բնապահպանության և բնօգտագործման հարցերով[8]։
Կենսագրություն
խմբագրելՀայրը՝ Եվգենի Ստեպանովիչ Կարպովն (1918-1979) աշխատել է գործարանում, նախ՝ որպես բանվոր, ապա՝ Մոսկվայում սովորելուց հետո՝ ինժեներ։ Հետագայում եղել է ռազմարդյունաբերական համալիրի գործարաններանի գլխավոր ինժեներ, արտադրության մեջ ներդրված 89 գյուտերի հեղինակ, ինչպես նաև գնդիկավոր ռումբերի և «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համահեղինակ[9]։ Մայր` Նինա Գրիգորևնա Կարպովան (1920–2021[10]) եղել է տնային տնտեսուհի։ Անատոլիի քույրը՝ Լարիսան, նրանից մեծ է 5 տարով։
Անատոլի Կարպովի առաջին կինը եղել է Իրինա Կուիմովան, որդին՝ Անատոլին ծնվել է 1979 թվականին։ Կարպովի առաջին ամուսնությունը լուծարվել է 1982 թվականին, ինչը կապում են տնից երկար բացակայության հետ․ կանոնավոր շախմատային մրցաշարերի, ուսումնամարզական մարզական հավաքների և հասարակական գործունեության հետ։
Երկրորդ կինը՝ Բուլանովա Նատալյա Վլադիմիրովնան (1964), ամուսնության պահին եղել է բուժվիճակագիր, հետագայում՝ պատկերասրահի տնօրեն։ 1999 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Սոֆիան։
5 տարեկան Անատոլիին շախմատ խաղալ սովորեցրել է հայրը, հաճախել է Զլատոուստի մետալուրգիական գործարանին կից մարզական դպրոց[11]։ Առաջին մարզիչը եղել է Դմիտրի Արտեմևիչ Զյուլյարկինը (1928-2011), որն աշխատել է այդ գործարանում որպես ինժեներ։ Առաջին արտագնա մարզիչը եղել է Ուլյուկին Գենադի Պետրովիչը, որն աշխատել է ուսուիչ Զլատոուստի թիվ 14 միջնակարգ դպրոցում։ Ուլյուկին Գենադի Պետրովիչը 1961 թվականին Կարպովին տարել է Չելյաբինսկ քաղաք՝ մասնակցելու Չելյաբինսկի մարզի դպրոցականների առաջնությանը, որտեղ Անատոլին զբաղեցրել է 1-ին տեղը[12]։
Վարկանիշի փոփոխության գծապատկեր
խմբագրելՏարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1971 | 2540 | 2540 | 2540 | |||||||||||
1972 | 2630 | 2630 | 2630 | |||||||||||
1973 | 2660 | 2660 | 2660 | |||||||||||
1974 | 2700 | 2700 | 2700 | |||||||||||
1975 | 2705 | 2705 | 2705 | |||||||||||
1976 | 2695 | 2695 | 2695 | |||||||||||
1977 | 2690 | 2690 | 2690 | |||||||||||
1978 | 2725 | 2725 | 2725 | 2725 | ||||||||||
1979 | 2705 | 2705 | 2705 | 2705 | ||||||||||
1980 | 2725 | 2725 | 2725 | 2725 | ||||||||||
1981 | 2690 | 2700 | 2700 | 2690 | ||||||||||
1982 | 2720 | 2700 | 2720 | 2700 | ||||||||||
1983 | 2710 | 2710 | 2710 | 2710 | ||||||||||
1984 | 2700 | 2705 | 2705 | 2700 | ||||||||||
1985 | 2705 | 2720 | 2720 | 2705 | ||||||||||
1986 | 2700 | 2705 | 2705 | 2700 | ||||||||||
1987 | 2710 | 2700 | 2710 | 2700 | ||||||||||
1988 | 2715 | 2725 | 2725 | 2715 | ||||||||||
1989 | 2750 | 2755 | 2755 | 2750 | ||||||||||
1990 | 2730 | 2730 | 2730 | 2730 | ||||||||||
1991 | 2725 | 2730 | 2730 | 2725 | ||||||||||
1992 | 2725 | 2715 | 2725 | 2715 | ||||||||||
1993 | 2725 | 2760 | 2760 | 2725 | ||||||||||
1994 | 2740 | 2780 | 2780 | 2740 | ||||||||||
1995 | 2765 | 2775 | 2775 | 2765 | ||||||||||
1996 | 2770 | 2775 | 2775 | 2770 | ||||||||||
1997 | 2760 | 2745 | 2760 | 2745 | ||||||||||
1998 | 2735 | 2725 | 2735 | 2725 | ||||||||||
1999 | 2710 | 2709 | 2710 | 2709 | ||||||||||
2000 | 2696 | 2699 | 2699 | 2699 | 2696 | |||||||||
2001 | 2693 | 2692 | 2692 | 2692 | 2693 | 2692 | ||||||||
2002 | 2693 | 2690 | 2687 | 2688 | 2693 | 2687 | ||||||||
2003 | 2688 | 2686 | 2693 | 2693 | 2693 | 2686 | ||||||||
2004 | 2682 | 2682 | 2682 | 2682 | 2682 | 2682 | ||||||||
2005 | 2674 | 2674 | 2672 | 2672 | 2674 | 2672 | ||||||||
2006 | 2672 | 2672 | 2668 | 2668 | 2672 | 2668 | ||||||||
2007 | 2668 | 2668 | 2668 | 2670 | 2670 | 2668 | ||||||||
2008 | 2655 | 2655 | 2651 | 2651 | 2655 | 2651 | ||||||||
2009 | 2644 | 2644 | 2644 | 2619 | 2619 | 2644 | 2619 | |||||||
2010 | 2619 | 2619 | 2619 | 2619 | 2619 | 2619 | 2619 | 2619 | ||||||
2011 | 2619 | 2619 | 2617 | 2617 | 2617 | 2617 | 2619 | 2617 | ||||||
2012 | 2617 | 2617 | 2615 | 2616 | 2616 | 2616 | 2616 | 2616 | 2616 | 2617 | 2615 | |||
2013 | 2616 | 2616 | 2616 | 2616 | 2619 | 2619 | 2619 | 2619 | 2619 | 2619 | 2619 | 2619 | 2619 | 2616 |
2014 | 2619 | 2619 | 2619 | 2619 | 2623 | 2623 | 2623 | 2623 | 2623 | 2623 | 2623 | 2623 | 2623 | 2619 |
2015 | 2628 | 2628 | 2628 | 2628 | 2628 | 2628 | 2628 | 2628 | 2628 | 2628 | 2628 | 2628 | 2628 | 2628 |
2016 | 2628 | 2628 | 2628 | 2628 | 2628 | 2628 | 2628 | 2628 | 2628 | 2628 | 2619 | 2624 | 2628 | 2619 |
2017 | 2624 | 2624 | 2624 | 2624 | 2624 | 2626 | 2626 | 2626 | 2626 | 2626 | 2626 | 2623 | 2626 | 2623 |
2018 | 2623 | 2623 | 2623 | 2623 | 2623 | 2623 | 2623 | 2623 | 2623 | 2623 | 2623 | 2622 | 2623 | 2622 |
2019 | 2622 | 2622 | 2622 | 2616 | 2616 | 2617 | 2617 | 2617 | 2617 | 2617 | 2617 | 2617 | 2622 | 2616 |
2020 | 2617 | 2617 | 2617 | 2617 | 2617 | 2617 | 2617 | 2617 | 2617 | 2617 | 2617 | 2617 | 2617 | 2617 |
2021 | 2617 | 2617 | 2617 | 2617 | 2617 | |||||||||
2022 | 2617 | 2617 | 2617 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Карпов Анатолий Евгеньевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 OlimpBase
- ↑ Կարպով Անատոլի Եվգենիչ «Զլատոուսի հանրագիտարան»
- ↑ «2011 թվականի ապրիլի 1-ի տվյալներով հերոս քաղաք Տոլայի պատվավոր քաղաքացիների ցուցակ։». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Անատոլի Կարպովի մարկաների հավաքածուն արժի ոչ պակաս քան €13 մլն
- ↑ 2011 թվականի դեկտեմբերի 9-ի կենտրոնական ընտրական հաձնաժողովի որոշումը։ N 70/576-6 թ.
- ↑ «Интересный собеседник. Анатолий Карпов: «Есть много сил, желающих обрушить Россию»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Ушла из жизни в возрасте 101 года мать Анатолия Карпова
- ↑ Алексей Иванович Пак (Ен Чер Пак)
- ↑ «Шахматы в Димитровграде». chessdgrad.ru. Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անատոլի Կարպով» հոդվածին։ |