Շախմատային Օսկար, ամենամյա մրցանակ, որը շնորհվում է վերջին 12 ամսվա ընթացքում գերազանց արդյունքներ արձանագրած շախմատիստին։

Շախմատային Օսկար
պարգև, մարզական մրցանակ Խմբագրել Wikidata
Մասն էշախմատային տերմինաբանություն Խմբագրել Wikidata
Մարզաձևշախմատ Խմբագրել Wikidata
ՊարգևատրողՇախմատային մամուլի միջազգային ասոցիացիա, 64 - Շախմատային տեսություն Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքoscar.fide.com Խմբագրել Wikidata
Շախմատային Օսկարի առաջին դափնեկիր Բենտ Լարսենը (Դանիա)

Մրցանակը շախմատիստներին շնորհելու նախաձեռնությունը պատկանում է իսպանացի լրագրող Խորխե Պուիգին և Շախմատային մամուլի միջազգային ասոցիացիային (AIPE)։ Սկզբում քվեարկությանը մասնակցում էին միայն լրագրողները։ Հետագայում նրանց միացան մրցաշարերի կազմակերպիչները և մարզիչները։ AIPE-ի կազմալուծումից հետո մրցանակը մի քանի տարի չէր շնորհվում։

1995 թվականին ռուսաստանյան «64» շախմատային հանդեսի նախաձեռնությամբ պարգևատրումը վերականգնվեց, իսկ 2014 թվականից կրկին դադարեցվեց։

Առաջին օսկարակիրը դանիացի գրոսմայստեր Բենտ Լարսենն է (1967)[1]։

Բրոնզե արձանիկ

խմբագրել

Ներկայումս բրոնզե մրցանակն ունի նավակի մեջ նստած մարդու տեսք։ Հեղինակն է քանդակագործ Ալեքսանդր Սմիռնովը։ Արձանիկը պատկերում է ռուս գրող Նիկոլայ Լեսկովի 1873 թվականի «Հիացած պանդուխտ» պատմվածքի հերոս Իվան Ֆլյագինին[2]։

Սկզբնապես Շախմատային Օսկարն ուներ հովանոցով կնոջ տեսք, որը պատրաստված էր Իսպանիայի Բարսելոն քաղաքի Parc de la Ciutadella զբոսայգու քանդակներից մեկի հիման վրա[1][3][4]։

Օսկարակիրներ

խմբագրել

Ըստ տարիների

խմբագրել
 
2009-2013 թվականների օսկարակիր Մագնուս Կառլսենը
Տարի Հաղթող Երկիր
2013 Մագնուս Կառլսեն   Նորվեգիա
2012 Մագնուս Կառլսեն   Նորվեգիա
2011 Մագնուս Կառլսեն   Նորվեգիա
2010 Մագնուս Կառլսեն   Նորվեգիա
2009 Մագնուս Կառլսեն   Նորվեգիա
2008 Վիշվանաթան Անանդ   Հնդկաստան
2007 Վիշվանաթան Անանդ   Հնդկաստան
2006 Վլադիմիր Կրամնիկ   Ռուսաստան
2005 Վեսելին Տոպալով   Բուլղարիա
2004 Վիշվանաթան Անանդ   Հնդկաստան
2003 Վիշվանաթան Անանդ   Հնդկաստան
2002 Գարրի Կասպարով   Ռուսաստան
2001 Գարրի Կասպարով   Ռուսաստան
2000 Վլադիմիր Կրամնիկ   Ռուսաստան
1999 Գարրի Կասպարով   Ռուսաստան
1998 Վիշվանաթան Անանդ   Հնդկաստան
1997 Վիշվանաթան Անանդ   Հնդկաստան
1996 Գարրի Կասպարով   Ռուսաստան
1995 Գարրի Կասպարով   Ռուսաստան
1989—1994 չի շնորհվել
1988 Գարրի Կասպարով   ԽՍՀՄ
1987 Գարրի Կասպարով   ԽՍՀՄ
1986 Գարրի Կասպարով   ԽՍՀՄ
1985 Գարրի Կասպարով   ԽՍՀՄ
1984 Անատոլի Կարպով   ԽՍՀՄ
1983 Գարրի Կասպարով   ԽՍՀՄ
1982 Գարրի Կասպարով   ԽՍՀՄ
1981 Անատոլի Կարպով   ԽՍՀՄ
1980 Անատոլի Կարպով   ԽՍՀՄ
1979 Անատոլի Կարպով   ԽՍՀՄ
1978 Վիկտոր Կորչնոյ   Շվեյցարիա
1977 Անատոլի Կարպով   ԽՍՀՄ
1976 Անատոլի Կարպով   ԽՍՀՄ
1975 Անատոլի Կարպով   ԽՍՀՄ
1974 Անատոլի Կարպով   ԽՍՀՄ
1973 Անատոլի Կարպով   ԽՍՀՄ
1972 Ռոբերտ Ֆիշեր   ԱՄՆ
1971 Ռոբերտ Ֆիշեր   ԱՄՆ
1970 Ռոբերտ Ֆիշեր   ԱՄՆ
1969 Բորիս Սպասկի   ԽՍՀՄ
1968 Բորիս Սպասկի   ԽՍՀՄ
1967 Բենտ Լարսեն   Դանիա

Ըստ շախմատիստների

խմբագրել
 
Օսկարների քանակով ռեկորդակիր Գարրի Կասպարովը
Շախմատիստ Երկիր Քանակ
Գարրի Կասպարով   ԽՍՀՄ,   Ռուսաստան 11
Անատոլի Կարպով   ԽՍՀՄ 9
Վիշվանաթան Անանդ   Հնդկաստան 6
Մագնուս Կառլսեն   Նորվեգիա 4
Ռոբերտ Ֆիշեր   ԱՄՆ 3
Բորիս Սպասկի   ԽՍՀՄ 2
Վլադիմիր Կրամնիկ   Ռուսաստան 2
Բենտ Լարսեն   Դանիա 1
Վիկտոր Կորչնոյ   Շվեյցարիա 1
Վեսելին Տոպալով   Բուլղարիա 1

Ըստ երկրների

խմբագրել
Երկիր Քանակ
  ԽՍՀՄ 17
  Ռուսաստան 7
  Հնդկաստան 6
  Նորվեգիա 4
  ԱՄՆ 3
  Բուլղարիա 1
  Դանիա 1
  Շվեյցարիա 1

Կին օսկարակիրներ

խմբագրել
 
Առաջին կին օսկարակիր Նոնա Գափրինդաշվիլին (ԽՍՀՄ)

1982-1988 թվականներին Շախմատային Օսկար շնորհվել է նաև լավագույն շախմատիստուհիներին։

Տարի Հաղթող Երկիր
1982 Նոնա Գափրինդաշվիլի   ԽՍՀՄ
1983 Պիա Կրամլինգ   Շվեդիա
1984 Մայա Չիբուրդանիձե   ԽՍՀՄ
1985 Մայա Չիբուրդանիձե   ԽՍՀՄ
1986 Մայա Չիբուրդանիձե   ԽՍՀՄ
1987 Մայա Չիբուրդանիձե   ԽՍՀՄ
1988 Հուդիթ Պոլգար   Հունգարիա

Աղբյուրներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Շախմատային Օսկար». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
  2. Fox, Genevieve. The Daily Mail. 16 May 2013
  3. «ICC Weekly Newsletter. Vol. 3. Issue 22. May 30, 2008». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
  4. Շախմատային Օսկար