Անդրանիկ Թևանյան
Անդրանիկ Նորիկի Թևանյան (մայիսի 5, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր։
Անդրանիկ Թևանյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան (1997) և ՀԱՊՀ (1999) |
Գիտական աստիճան | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կենսագրություն
խմբագրելԱնդրանիկ Թևանյանը ծնվել է 1974 թվականի մայիսի 5-ին[1]՝ Երևանում[2]։
1997 թվականին ավարտել է Երևանի Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության էկոնոմիկա և կառավարում ֆակուլտետը[3]։ Ստացել է ինժեներ-տնտեսագետի որակավորումը։ 1999 թվականին ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մագիստրատուրայի «Ճարտարագիտական մենեջմենթ» բաժինը՝ ճարտարագիտության մագիստրոսի որակավորմամբ։
1999-2000 թվականներին եղել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի խորհրդական, իսկ 2000-2001 թվականներին՝ «Ար» հեռուստաընկերության լրատվական հաղորդման գլխավոր խմբագիր, հեռուստաընկերության գործադիր տնօրեն։ 2001 թվականին եղել է Հանրային հեռուստատեսության տնտեսական-վերլուծական հաղորդաշարի վարող։ 2002-2006 թվականներին դասավանդել է Հայաստանի պետական պոլիտեխնիկական համալսարանում, իսկ 2003-2013 թվականներին՝ Երևանի Հայ-ռուսական համալսարանում։
2009 թվականին հիմնադրել է «7 օր» լրատվավերլուծական կայքէջը 7 «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը։
2021 թվականի հունիսի 20-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր[4]՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով[5]։
Հիմնադրել է 7օր կայքը[6]։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Parliament Monitoring - Թևանյան Անդրանիկ». parliamentmonitoring.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Անդրանիկ Թևանյան». www.bok.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՄԱՆԴԱՏՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (PDF). res.elections.am. Վերցված է 2021-8-7.
- ↑ ««Հայաստան» դաշինքի թեկնածուները 156-ն են». Hetq.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Մահացել է Անդրանիկ Թևանյանի հայրը». www.7or.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.