Անդրանիկ Հովսեփյան

հայ արձակագիր, լրագրող, դրամատուրգ

Անդրանիկ Ռուբենի Հովսեփյան (կյանքի վերջին տարիներին ստորագրել է նաև Անդրանիկ Սևադա գրական անունով, հոկտեմբերի 15, 1914(1914-10-15)[1], Խնձորուտ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 30, 1968(1968-10-30)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ արձակագիր, դրամատուրգ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։

Անդրանիկ Հովսեփյան
Ծնվել էհոկտեմբերի 15, 1914(1914-10-15)[1]
ԾննդավայրԽնձորուտ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էհոկտեմբերի 30, 1968(1968-10-30)[1] (54 տարեկան)
Վախճանի վայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Գրական անունԱնդրանիկ Սևադա[1]
Մասնագիտությունգրող, դրամատուրգ և լրագրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրՀԳՄ
Անդրանիկ Հովսեփյան Վիքիդարանում

Ծնվել է Խնձորուտ գյուղում (այժմ՝ Վանաձոր քաղաքի շրջագծում)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Լենինականի «Մանածագործ» և «Բանվոր» թերթերի խմբագրություններում։ Եղել է Հայաստանի գրողների միության Լենինականի բաժանմունքի պատասխանատու քարտուղարը։ Լենինականի թատրոնը բեմադրել է նրա «Ղուկաս Ղուկասյան», «արտակարգ լիազոր», «Բուք» դրամաները։ Անդրանիկ Հովսեփյանի «Սիրտը» վեպը լույս է տեսել ռուսերեն (1952)։ Մահացել է Երևանում[2]։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։

Ա. Հովսեփյանի երկերի մատենագրություն

խմբագրել
 
Անդրանիկ Հովսեփյանին նվիրված հուշատախտակ Գյումրիում, այն շենքի պատին, որտեց արձակագիրն ապրել է 1942-1953 թվականներին
  • Մուտք, Լենինական, 1938, 46 էջ։
  • Սիրտը (վեպ), Երևան, Պետհրատ, 1940, 411 էջ։
  • Կյանքի սերը, Լենինական, 1946, 133 էջ։
  • Սիրտը, հ. 1-2, Երևան, Հայպետհրատ, 1947, 622 էջ։
  • Առավոտ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1955, 626 էջ։
  • Ղուկաս Ղուկասյան, Երևան, 1955, 115 էջ։
  • Սիրտը, Երևան, Հայպետհրատ, 1957, 642 էջ։
  • Անմահության ուղին, Երևան, Հայպետհրատ, 1962, 328 էջ։
  • Հանգիստ խղճով, Երևան, «Հայաստան», 1967, 164 էջ։
  • Բուք, Երևան, «Հայաստան», 1970, 184 էջ։
  • Սիրտը, Երևան, «Հայաստան», 1974, 589 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ էջ 260.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրանիկ Հովսեփյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 579