Անդրանիկ Պետրոսյան
Հայրենական մեծ պատերազմի մասնակից
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրանիկ Պետրոսյան (այլ կիրառումներ)
Անդրանիկ Հակոբի Պետրոսյան (1908, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1988, Վեդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայրենական մեծ պատերազմի մասնակից (1941-1942)։
Անդրանիկ Հակոբի Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | 1908 |
Ծննդավայր | Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1988 |
Մահվան վայր | Վեդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրել- 1927 թվականին ավարտել է Վարդենիկ քաղաքի միջնակարգ դպրոցը
- 1928-1930 թվականներին աշխատել է Քանաքեռի ՀԷԿ-ի շինարարությունում
- 1930-1935 թվականներին ծառայել է Անդրկովկասյան բանակի հայկական հրաձգային դիվիզիայի կազմում նախ շարքային, ապա՝ կրտսեր հրամանատար
- 1935-1938 թվականներին՝ Զինվորական դպրոցների անդրկովկասյան միավորման ռազմաքաղաքական բաժնի կուրսանտ, Երևանի քաղաքային ինստիտուտի կուսկաբինետի վարիչ
- 1941 թվականին զորակոչվել է բանակ և Հարավային ռազմաճակատի զորքերի կազմում մարտնչել գերմանաֆաշիստական զավթիչների դեմ։ 1942 թվականին վիրավորվել է, ապաքինվել զինվորական հիվանդանոցում, որից հետո զորացրվել է։
- 1943-1948 թվականներին՝ Այգավանի ակումբի վարիչ, Վեդու ՄՏԿ տրակտորային բրիգադի հաշվառիչ
- 1948-1949 թվականներին` ՀԿԿ Արարատի շրջանի պրոպագանդիստ
- 1949-1952 թվականներին` Շրջսպառկոոպմիության առևտրի բաժնի վարիչ
- 1952-1954 թվականներին Վեդու կոլտնտեսության նախագահի տեղակալ, նախագահ
- 1957-1961 թվականներին՝ Արարատ գյուղի կոլտնտեսության նախագահ
- 1961-1972 թվականներին` Շրջսպառկոոպմիության մթերման գրասենյակի տնօրեն
- 1972-1974 թվականներին` Ենգիջա գյուղի կոլտնտեսության նախագահ[1]
Եղել է ՀԿԿ Արարատի շրջկոմի կուսակցական հանձնաժողովի անդամ, Վեդու վետերանների խորհրդի նախագահ։
Պարգևներ
խմբագրել- 1985 թ. Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի շքանշան[2]
- ԽՍՀՄ Գերագույն Սովետի նախագահության պատվոգիր
- «50 տարի ՍՄԿԿ շարքերում» կրծքանշան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արարատ թերթ, N 58 (5791) 14/05/1988.
- ↑ «Подвиг народа». podvignaroda.mil.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.