Վարդենիկ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդենիկ (այլ կիրառումներ)
Վարդենիկ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Գտնվում է Վարդենիս գետի ափին։ Տարածքի մեծությամբ համարվում է առաջինը հանրապետությունում[2][3]։
Գյուղական համայնք | |||
---|---|---|---|
Վարդենիկ | |||
Վարդենիկ համայնքի մուտքը | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Վարդենիկ | ||
Համայնքի ղեկավար | Հովհաննես Հովեյան | ||
Հիմնադրված է | 1828 թ. | ||
Այլ անվանումներ | Ներքին Գեղաձոր, Ներքին Գյոզալդարա | ||
Մակերես | 33,3 կմ² | ||
ԲԾՄ | 1994±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 9880[1] մարդ (2011 հունվարի 1) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374(2625) | ||
Փոստային ինդեքս | 1418 | ||
Փոստային դասիչ | 1418 | ||
Պաշտոնական կայք | vardenik.com | ||
| |||
Պատմություն
խմբագրելՆախկինում գյուղի տարածքում հին բնակավայր է եղել։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի վկայության, գյուղը հիշատակվում է դեռևս 10-րդ դարից։ Գյուղը հիմնահատակ ավերվել է Շահ Աբասի կողմից,հետագայում նաև Լենկ Թեմուրի արշավանքների պատճառով զգալի չափով վնասներ է կրել, իսկ 1770 թվականից անմարդաբնակ դարձել։ Այստեղ պահպանվել են 9-րդ դ. Սուրբ Աստվածածին եկեղեցին, «Իշխանավանք» սրբատեղին (13-րդ դ.) և 13-17-րդ դդ. գերեզմանոցը բազմաթիվ խաչքարերով։ 3 կմ դեպի հարավ 800 մ երկարությամբ «Ավերակներ» հսկայակերտ (կիկլոպյան) ամրոցն է, որի պատերի հաստությունը մոտ 3 մ է։ Ամրոցից քիչ ներքև, գետի աջ ափին կան ժայռապատկերներ, հայտնաբերված Ս.Գ. Բարխուդարյանի կողմից, 1935 թ.:
Ներկայիս գյուղը հիմնադրվել է 1828 թ., Արևմտյան Հայաստանից եկած գաղթականների կողմից։ Նրանց գերակշիռ մեծամասնությունը գաղթել է Ալաշկերտից և Մուշից են։ Սկզբնական շրջանում օտարների կողմից գյուղն անվանվել է Գյոզալդարա (Գեղեցկաձոր)։ 1863 թ. գյուղում բացվել է պետական ծխական դպրոց։ 1946 թ. դեկտեմբերի 7-ին գյուղը վերանվանվել է Վարդենիկ։ Գյուղի տարածքում կան 7 գերեզմանոց։ Ներկայումս գյուղում գործում է 2 հիմնական դպրոց և 1 կրթահամալիր։
Բնակչություն
խմբագրելՎարդենիկի ազգաբնակչության փոփոխությունը.
Աշխարհագրություն
խմբագրելՎարդենիկ գյուղը գտնվում է Սևանա լճի հարավային մասում, ծովի մակարդակից 1920-2050 մ բարձրությամբ։ Գյուղի տարածքը բնութագրվում է զով ամառով և ցուրտ ձմեռով։ Ամենացածր ջերմաստիճանը դիտվել է հունվար ամսին՝ -30 աստիճան, իսկ ամենաբարձրը հուլիս, օգոստոս ամիսներին՝ +33 աստիճան։ Գյուղի միջով հոսում է Վարդենիկ գետը, որը թափվում է Սևանա լիճ։ Համայնքը մարզկենտրոնից հեռու է 40 կմ, իսկ մայրաքաղաքից՝ 143 կմ։ Գյուղացիների հիմնական մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։
Պատկերասրահ
խմբագրել-
Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի միջնադարյան գերեզմանոցը
-
Սուրբ Աստվածածին եկեղեցի
-
Միջնադարյան գերեզմանոց, Իշխանավանք
-
Եկեղեցի «Իշխանավանք»
-
Խաչքարեր
-
Եկեղեցի «Ծաղկավանք», ավերակներ
-
Միջնադարյան գերեզմանոց, Իշխանավանք
-
Եկեղեցի «Իշխանավանքը ձորից
-
Մատուռ «Թալալոց»
-
Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռ
-
Բնության հուշարձան «Քարե ամրոց»
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- http://gegharkunik.mtad.am/about-communities/346/
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 46, available online at the website of the Internet Archive: