Վարդենիս, Ազնվաձոր, Գյոզալդարա, Գյուզալդարայի չայ, Գյոզելդերե, Գոլատակա գետ, Գոլատակու գետ, Թուխաղլա, Թուխդուզու, Թոփտուլու, Կյոզելտերե, Վարդենիկ, Վարդենոնց, Վարդենոց, Վարդենոց գետ, Վարդենունց, Քոլատակի գետ, Քոլատակու գետ, գետ Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ավազանում։ Սկիզբ է առնում Վարդենիսի լեռնաշղթայի կենտրոնական մասի հյուսիսային լանջերից՝ 3215 մ բարձրությունից։ Երկարությունը 28 կմ է, ջրհավաք ավազանը՝ 116 կմ²։ Գետահովիտը վերին և միջին հոսանքներում V-աձև է, ստորինում լայնանալով՝ դուրս է գալիս մերձլճային հարթավայր և Վարդենիկ գյուղից հյուսիս թափվում Սևանա լիճը։ Սնումը ձնաաևձրևային է, վարարումը՝ գարնանը։ Տարեկան միջին ծախսը 1,87 մ³/վ է, հոսքը՝ 55, 8 միլիոն մ³։ Սելավատար է։ Ձմռանը սառցակալում է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1][2]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 118 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։