Անդրեյ Լունյով
Անդրեյ Եվգենևիչ Լունյով (նոյեմբերի 13, 1991[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Զենիթ» ֆուտբոլային ակումբի և Ռուսաստանի ազգային հավաքականի դարպասապահն է։
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 13, 1991[1] (33 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||
Հասակ | 189 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 80 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Զենիթ | ||||||||||||||||||||
Համար | 99 | ||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կարիերա
խմբագրել2010 թվականից սկսած Լունյովը հանդես է եկել «Տորպեդո» ակումբի առաջին թիմի կազմում։ 2011/12 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Իստրա» ակումբի կազմում։ 2013 թ․ ամռանը վարձավճարով տեղափոխվել է «Կալուգա»։ 2015 թ․ ձմռանը պայմանագիր է կնքել «Սատուրն» ակումբի հետ, որի կազմում անցկացրել է 4 հանդիպում։ 2015 թ․ ամռանը պայմանագիր է կնքել «Ուֆա» ակումբի հետ։ Մինչև տարվա վերջ նոր ակումբի կազմում անցկացրած 10 խաղերում բաց է թողել 7 գնդակ[2]։
2016 թ․ դեկտեմբերի 23-ին Լունյովը տեղափոխվում է «Զենիթ»։ Զենիթի հետ պայմանագիր է կնքվում 4.5 տարի ժամկետով[3]։ Նոր ակումբի կազմում առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 2017 թ․ մարտի 19-ին, երբ թիմը մրցում էր Տուլայի Արսենալի հետ[4]։ Մի քանի հաջող հանդիպում անցկացնելուց հետո Անդրեյը կարողանում է դառնալ թիմի հիմնական դարպասապահը։
Ազգային հավաքականի կազմում
խմբագրելԼունյովը կարողացել է ընդգրկվել 2017 թ․ Կոնֆեդերացիաների գավաթին մասնակցող Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում, սակայն չի կարողացել մեկնել մասնակցելու մրցաշարին, քանի որ վնասվածք էր ստացել «Կրասնոդարի» դեմ անցկացված խաղում[5]։
Ազգային հավաքականի կազմում առաջին խաղն անցկացրել է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին, երբ թիմն ընկերական խաղ էր անցկացնում Իրանի ազգային հավաքականի հետ (1:1)։ Երկրորդ հանդիպումն անցկացրել է նոյեմբերի 14֊ին, երբ թիմը մրցում էր Իսպանիայի ազգային հավաքականի հետ։ Այդ հանդիպման վերջնամասում Լունյովը վնասում է գլուխը և տեղափոխվում հիվանդանոց, և քանի որ փոխարինումների քանակը լրացել էր, դարպասը մինչև խաղի ավարտը պաշտպանում էր Դենիս Գլուշակովը։ 2018 թ․ մարտին մասնակցում է Ֆրանսիայի հետ անցկացված ընկերական խաղին և ցուցադրում վստահ խաղ։
Ազգային հավաքականում Իգոր Ակինֆեևի կարիերայի ավարտից հետո հավաքականի մարզիչ Չերչեսովը հայտարարեց, որ Լունյովը թիմի հիմնական դարպասապհն է[6]։
Վիճակագրություն
խմբագրելԱկումբային
խմբագրել2018 թ. նոյեմբերի 1-ի տվյալներով
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոգավաթներ | Ընդամենը | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | չ. խ. | Խաղեր | Գոլեր | չ. խ. | Խաղեր | Գոլեր | չ. խ. | Խաղեր | Գոլեր | չ. խ. | |||
Ուֆա | Պրեմիեր Լիգա | 2016/17 | 10 | -7 | 6 | 1 | 0 | 1 | — | — | — | 11 | -7 | 7 |
Ընդամենը | 10 | -7 | 6 | 1 | 0 | 1 | — | — | — | 11 | -7 | 7 | ||
Զենիթ | Պրեմիեր Լիգա | 2016/17 | 10 | -5 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 10 | -5 | 6 |
2017/18 | 20 | -12 | 12 | 0 | 0 | 0 | 11 | -8 | 4 | 31 | -20 | 16 | ||
2018/19 | 12 | -9 | 6 | 1 | -3 | 0 | 6 | -6 | 1 | 19 | -18 | 7 | ||
Ընդամենը | 42 | -26 | 24 | 1 | -3 | 0 | 17 | -14 | 5 | 60 | -43 | 29 | ||
Կարիերայի ընթացքում | 52 | -33 | 30 | 2 | -3 | 1 | 17 | -14 | 5 | 71 | -50 | 36 |
Ազգային հավաքական
խմբագրել2018 թ. նոյեմբերի 20-ի տվյալներով
Հավաքական | Մրցաշրջան | Ընկերական | Մրցաշարեր | Ընդամենը | |||
---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ռուսաստան | 2017 | 2 | -4 | 0 | 0 | 2 | -4 |
2018 | 3 | -7 | 2 | -3 | 5 | -10 | |
Կարիերայի ընթացքում | 5 | -11 | 2 | -3 | 7 | -14 |
Խաղերը և գոլերը ազգային հավաքականի կազմում
խմբագրել2018 թ. նոյեմբերի 20-ի տվյալներով
Լունյովի խաղերը և բաց թողած գոլերը ազգային հավաքականի կազմում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Բաց թողած գոլեր | Փոխարինումներ | Մրցություն |
1 | 2017 հոկտեմբերի 10 | Իրան | 1 : 1 | 1 | — | Ընկերական խաղ |
2 | 2017 նոյեմբերի 14 | Իսպանիա | 3 : 3 | 3 | — | Ընկերական խաղ |
3 | 2018 մարտի 27 | Ֆրանսիա | 1 : 3 | 3 | — | Ընկերական խաղ |
4 | 2018 սեպտեմբերի 7 | Թուրքիա | 2 : 1 | 1 | — | Ազգերի Լիգա 2018-19 |
5 | 2018 սեպտեմբերի 10 | Չեխիա | 5 : 1 | 1 | — | Ընկերական խաղ |
6 | 2018 նոյեմբերի 15 | Գերմանիա | 0 : 3 | 3 | — | Ընկերական խաղ |
7 | 2018 նոյեմբերի 20 | Շվեդիա | 0 : 2 | 2 | — | Ազգերի Լիգա 2018-19 |
Ընդամենը․ 7 խաղ, 14 բաց թողած գնդակ, 2 հաղթանակ, 2 ոչ ոքի, 3 պարտություն
Նվաճումներ
խմբագրել- Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր ֊ 2016/17
- Անձնական
- Ռուսաստանի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ ֊ 2016 թ․ սեպտեմբեր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Андрей Лунёв». fc-zenit.ru. ФК Зенит. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Андрей Лунев перешел в «Зенит»
- ↑ «Протокол матча». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Логинов, Роман (2017 թ․ մայիսի 26). «С Луны свалился». sportsdaily. Спорт День за Днем. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Черчесов: Лунев будет основным вратарем сборной России после ухода Акинфеева». ТАСС. 2018 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.