Դենիս Գլուշակով
Դենիս Բորիսովիչ Գլուշակով (ռուս.՝ Денис Борисович Глушаков, հունվարի 27, 1987[1][2], Միլլերովո, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կենտրոնական կիսապաշտպան, Մոսկվայի «Սպարտակ» ակումբի թիմի նախկին ավագ, Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող։
Դենիս Գլուշակով ռուս.՝ Денис Глушаков | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Ռուսաստան | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 27, 1987[1][2] (37 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Միլլերովո, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||
Հասակ | 182 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 80 կգ | |||||||||||||||||||||||
Դիրք | կենտրոնական կիսապաշտան | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրություն
խմբագրելԴենիս Գլուշակովը ծնվել է 1987 թվականի հունվարի 27-ին Ռուսաստանի Ռոստովի մարզի Միլլերովո քաղաքում։ Նրա ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա եղել է մեկ տարեկան։ Մեծացել է ոչ հարուստ ընտանիքում[3]։
Ակումբային կարիերա
խմբագրելԴենիս Գլուշակովն իր ֆուտբոլային կարիերան սկսել է Միլլերովո քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցում[3]։ 1998 թվականին իր հորեղբոր՝ Վալերի Գլուշակովի շնորհիվ սկսել է մարզվել ԲԿՄԱ-ի մանկապատանեկան մարզական դպրոցում[4]։ Սկզբում Դենիսն ապրել է իր հորեղբոր մոտ, ապա տեղափոխվել է ֆուտբոլային ինտերնատ, որտեղ մի որոշ ժամանակ նույն սենյակում է ապրել Սոսլան Ջանաևի հետ։ 1999 թվականին Սերգեյ Գլուշակովը, այլևս չընդգրկվելով ԲԿՄԱ-ի հիմնական կազմում, տեղափոխվել է «Նիկա», որտեղ խաղացել է մինչև 2005 թվականը[3]։
Հետագայում նա ընդունվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» երկրորդ թիմում հանդես գալու առաջարկը։ 2007 թվականին նա վարձրավճարով ուղարկվել է Իրկուտսկի «Զվեզդա», որի կազմում անցկացրել է 34 խաղ և խփել 8 գոլ։ 2008 թվականի հուլիսի 13-ին կայացած «Դինամո» — «Լոկոմոտիվ» խաղում Դենիս Գլուշակովն առաջին անգամ «Լոկոմոտիվի» հիմնական կազմում խաղադաշտում անցկացրել է հանդիպման բոլոր 90 րոպեները։ 2008 թվականի հուլիսի 27-ին կայացած «Մոսկվա» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը Պրեմիեր լիգայում։ Նույն խաղում նա ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող, ինչից հետո սկսել է պարբերաբար խաղալ հիմնական կազմում։ Մրցաշրջանի վերջում նա երկրպագուների կողմից ճանաչվել է մրցաշրջանի լավագույն խաղացող՝ հավաքելով ձայների 24%-ն ու առաջ անցնելով Սերգեյ Գուրենկոյից ու Դմիտրի Տորբինսկուց[5]։ 2011 թվականի մարտին նա ակումբի հետ կնքված պայմանագրի ժամկետը երկարացրել է 4,5 տարով։ Մրցաշրջանի առաջին մասի ավարտից հետո արժանացել է «Տարվա խաղացող» կոչման։
2013 թվականի հունիսի 18-ին «Սպարտակը» պաշտոնապես հաստատել է Գլուշակովի տրանսֆերը և հայտարարել Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանի հետ պայմանագիր կքնելու մասին[6][7]։ Տրանսֆերի արժեքը կազմել է շուրջ 8 մլն դոլար[8]։ Ռուսաստանի ֆուտբոլային միության վեճերի լուծման պալատը որոշել է, որ «Լոկոմոտիվը» պարտավոր է որպես փոխհատուցում «Նիկային» վճարել կիսապաշտպանի՝ «Սպարտակ» տեղափոխվելու դիմաց ստացած գումարի 15%-ը, «երկաթուղայինները» բողոքարկել են (պնդելով, որ խաղացողը 2006 թվականին ազատ գործակալի կարգավիճակով առաջին անգամ տեղափոխվել է Ռոստովի ՍԿԱ) և գործը քննող Լոզանի մարզական իրավարար դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Նիկայի»[9]։
2013 թվականի հուլիսի 16-ին Դենիս Գլուշակովը կատարել է իր նորամուտը «Սպատակի» կազմում՝ մասնակցելով Ռուսաստանի առաջնության՝ «Կռիլյա Սովետով» ակումբի դեմ արտագնա խաղին։ Առաջին խաղակեսում Գլուշակովը փոխանցում է կատարել Սերգեյ Պարշիվլյուկին, որի փոխանցումից հետո թիմի մեկ այլ նորեկ՝ Տինո Կոստան, բացել է խաղի հաշիվը։ «Սպարտակի» կազմում իր առաջին գոլը Գլուշակովը խփել է 2013 թվականի նոյեմբերի 10-ին՝ ձևակերպելով Ռուսաստանի առաջնության՝ «Զենիթ» ակումբի դեմ հաղթական խաղի վերջնական հաշիվը (4։2)։
2016 թվականի հուլիսի 21-ին «Սպարտակի» ֆուտբոլիստներն ու մարզիչները Դենիս Գլուշակովին ընտրել են թիմի ավագ[10]։
Հավաքականում
խմբագրել2008 թվականին Դենիս Գլուշակովը խաղացել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, սակայն վերջինս չի կարողացել անցնել 2009 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության փլեյ օֆֆի փուլը։ 2008 թվականի հոկտեմբերին հրավիրվել է Ռուսաստանի ազգային հավաքական, սակայն խաղալու հնարավորություն այդպես էլ չի ստացել։ 2011 թվականի մարտին կրկին հրավիրվել է հավաքական՝ մասնակցելու Հայաստանի և Կատարի հավաքականների դեմ խաղերին։ Կատարի դեմ խաղում Դենիս Գլուշակովը կատարել է իր նորամուտը հավաքականում։ 2011 թվականի հոկտեմբերին կայացած Անդորրայի հավաքականի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը հավաքականի կազմում։ Դենիս Գլուշակովն ընդգրկվել է Եվրո-2012-ի հայտացուցակում՝ թիմի հիմնական կազմում մասնակցելով Հունաստանի հավաքականի դեմ խաղին (0։1)։
2014 թվականի աշխարհի առաջնության նախընտարական փուլում Դենիս Գլուշակովը խփել է երկու գոլ՝ գրավելով Լյուքսեմբուրգի ու Իսրայելի հավաքականների դարպասները։ Մասնակցել է 2014 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին, որ անցկացվել է Բրազիլիայում. հիմնական կազմում մասնակցել է Ռուսաստանի հավաքականի բոլոր երեք խաղերին և Բելգիայի դեմ խաղում ստացել դեղին քարտ։
2016 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլում մասնակցել է յոթ խաղի։ Ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Ֆրանսիայում կայանալիք եզրափակիչ փուլին։ Անգլիայի հավաքականի դեմ առաջին խաղում փոխարինման է դուրս եկել հանդիպման 80-րդ րոպեին, ինչից հետո ռուսները հավասարեցրել են հաշիվն ավելացված ժամանակում (1։1)։ Առաջնության երկրորդ՝ Սլովակիայի հավաքականի դեմ խաղում փոխարինման է դուրս եկել ընդմիջման ժամանակ, երբ հաշիվը 0։2 էր, և հանդիպման 80-րդ րոպեին գլխով գոլ խփել, սակայն արդյունքում Ռուսաստանի հավաքականը պարտություն է կրել (1։2)։
Անձնական կյանք
խմբագրելՀայրը՝ Բորիս, մայրը՝ Գալինա Նիկոլաևնա։ Հորեղբայրը ֆուտբոլիստ Վալերի Գլուշակովն է[11]։
2009 թվականի հունիսի 19-ին Դենիս Գլուշակովն ամուսնացելէ Դարյայի հետ, որ սովորում էր ատամնաբուժություն[12]։ Հարսանիքը կայացել է նրանց հայրենի քաղաքում՝ Միլլերովոյում։ 2011 թվականի սեպտեմբերի 26-ին ծնվել է նրանց դուստրը՝ Վալերիան[13]։ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ծնվել է Գլուշակովների երկրորդ դուստրը[14]։
Վիճակագրություն
խմբագրելԱկումբային
խմբագրել- 2018 թվականի դեկտեմբերի 13-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Երկրի գավաթ | Եվրագավաթներ | Այլ[15] | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Նիկա | Երկրորդ դիվիզիոն | 2005 | 13 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 0 |
Ընդհանուր | 13 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 0 | ||
ՍԿԱ (Դոնի Ռոստով) | Երկրորդ դիվիզիոն | 2006 | 16 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 6 |
Ընդհանուր | 16 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 6 | ||
Զվեզդա | Առաջին դիվիզիոն | 2007 | 34 | 8 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 35 | 8 |
Ընդհանուր | 34 | 8 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 35 | 8 | ||
Լոկոմոտիվ (Մոսկվա) | Պրեմիեր լիգա | 2008 | 23 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 23 | 4 |
2009 | 27 | 3 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 30 | 3 | ||
2010 | 28 | 1 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 30 | 1 | ||
2011/2012 | 37 | 11 | 3 | 0 | 10 | 3 | 0 | 0 | 50 | 14 | ||
2012/2013 | 27 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 28 | 1 | ||
Ընդհանուր | 142 | 20 | 8 | 0 | 11 | 3 | 0 | 0 | 161 | 23 | ||
Սպարտակ (Մոսկվա) | Պրեմիեր լիգա | 2013/2014 | 28 | 1 | 2 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 31 | 1 |
2014/2015 | 27 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 28 | 2 | ||
2015/2016 | 27 | 4 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 29 | 4 | ||
2016/2017 | 21 | 6 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 23 | 6 | ||
2017/2018 | 22 | 4 | 3 | 0 | 7 | 1 | 1 | 0 | 33 | 5 | ||
2018/2019 | 10 | 1 | 1 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 13 | 1 | ||
Ընդհանուր | 140 | 20 | 10 | 0 | 14 | 1 | 1 | 0 | 165 | 21 | ||
Ամբողջ կարիերա | 344 | 54 | 18 | 0 | 23 | 4 | 1 | 0 | 386 | 58 |
Ելույթները հավաքականում
խմբագրել- 2017 թվականի մարտի 28-ի դրությամբ
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Գլուշակովի գոլերը | Մրցաշար |
1 | 29 մարտի, 2011 | Կատար | 1:1 | — | Ընկերական խաղ |
2 | 4 հունիսի, 2011 | Հայաստան | 3:1 | — | ԵԱ-2012 նախընտրական փուլ |
3 | 7 հունիսի, 2011 | Կամերուն | 0:0 | — | Ընկերական խաղ |
4 | 10 օգոստոսի, 2011 | Սերբիա | 1:0 | — | Ընկերական խաղ |
5 | 2 սեպտեմբերի, 2011 | Մակեդոնիա | 1:0 | — | ԵԱ-2012 նախընտրական խաղեր |
6 | 11 հոկտեմբերի, 2011 | Անդորրա | 6:0 | 1 | ԵԱ-2012 նախընտրական խաղեր |
7 | 11 նոյեմբերի, 2011 | Հունաստան | 1:1 | — | Ընկերական խաղ |
8 | 29 փետրվարի, 2012 | Դանիա | 2:0 | — | Ընկերական խաղ |
9 | 25 մայիսի, 2012 | Ուրուգվայ | 1:1 | — | Ընկերական խաղ |
10 | 16 հունիսի, 2012 | Հունաստան | 0:1 | — | ԵԱ-2012 եզրափակիչ խաղեր |
11 | 15 օգոստոսի, 2012 | Կոտ դ'Իվուար | 1:1 | — | Ընկերական խաղ |
12 | 7 սեպտեմբերի, 2012 | Հյուսիսային Իռլանդիա | 2:0 | — | ԱԱ-2014 նախընտրական խաղեր |
13 | 11 սեպտեմբերի, 2012 | Իսրայել | 4:0 | — | ԱԱ-2014 նախընտրական խաղեր |
14 | 12 հոկտեմբերի, 2012 | Պորտուգալիա | 1:0 | — | ԱԱ-2014 նախընտրական խաղեր |
15 | 16 հոկտեմբերի, 2012 | Ադրբեջան | 1:0 | — | ԱԱ-2014 նախընտրական խաղեր |
16 | 14 նոյեմբերի, 2012 | ԱՄՆ | 2:2 | — | Ընկերական խաղ |
17 | 6 փետրվարի, 2013 | Իսլանդիա | 2:0 | — | Ընկերական խաղ |
18 | 25 մարտի, 2013 | Բրազիլիա | 1:1 | — | Ընկերական խաղ |
19 | 7 հունիսի, 2013 | Պորտուգալիա | 0:1 | — | ԱԱ-2014 նախընտրական խաղեր |
20 | 10 սեպտեմբերի, 2013 | Իսրայել | 3:1 | 1 | ԱԱ-2014 նախընտրական խաղեր |
21 | 11 հոկտեմբերի, 2013 | Լյուքսեմբուրգ | 4:0 | 1 | ԱԱ-2014 նախընտրական խաղեր |
22 | 15 հոկտեմբերի, 2013 | Ադրբեջան | 1:1 | — | ԱԱ-2014 նախընտրական խաղեր |
23 | 15 նոյեմբերի, 2013 | Սերբիա | 1:1 | — | Ընկերական խաղ |
24 | 19 նոյեմբերի, 2013 | Հարավային Կորեա | 2:1 | — | Ընկերական խաղ |
25 | 5 մարտի, 2014 | Հայաստան | 2:0 | — | Ընկերական խաղ |
26 | 31 մայիսի, 2014 | Նորվեգիա | 1:1 | — | Ընկերական խաղ |
27 | 17 հունիսի, 2014 | Հարավային Կորեա | 1:1 | — | ԱԱ-2014 եզրափակիչ խաղեր |
28 | 22 հունիսի, 2014 | Բելգիա | 0:1 | — | ԱԱ-2014 եզրափակիչ խաղեր |
29 | 27 հունիսի, 2014 | Ալժիր | 1:1 | — | ԱԱ-2014 եզրափակիչ խաղեր |
30 | 3 սեպտեմբերի, 2014 | Ադրբեջան | 4:0 | — | Ընկերական խաղ |
31 | 8 սեպտեմբերի, 2014 | Լիխտենշտայն | 4:0 | — | ԵԱ-2016 նախընտրական խաղեր |
32 | 9 հոկտեմբերի, 2014 | Շվեդիա | 1:1 | — | ԵԱ-2016 նախընտրական խաղեր |
33 | 12 հոկտեմբերի, 2014 | Մոլդովա | 1:1 | — | ԵԱ-2016 նախընտրական խաղեր |
34 | 15 նոյեմբերի, 2014 | Ավստրիա | 0:1 | — | ԵԱ-2016 նախընտրական խաղեր |
35 | 18 նոյեմբերի, 2014 | Հունգարիա | 2:1 | — | Ընկերական խաղ |
36 | 7 հունիսի, 2015 | Բելառուս | 4:2 | — | Ընկերական խաղ |
37 | 14 հունիսի, 2015 | Ավստրիա | 0:1 | — | ԵԱ-2016 նախընտրական խաղեր |
38 | 8 սեպտեմբերի, 2015 | Լիխտենշտայն | 7:0 | — | ԵԱ-2016 նախընտրական խաղեր |
39 | 9 հոկտեմբերի, 2015 | Մոլդովա | 2:1 | — | ԵԱ-2016 նախընտրական խաղեր |
40 | 17 նոյեմբերի, 2015 | Խորվաթիա | 1:3 | — | Ընկերական խաղ |
41 | 26 մարտի, 2016 | Լիտվա | 3:0 | 1 | Ընկերական խաղ |
42 | 29 մարտի, 2016 | Ֆրանսիա | 2:4 | — | Ընկերական խաղ |
43 | 5 հունիսի, 2016 | Սերբիա | 1:1 | — | Ընկերական խաղ |
44 | 11 հունիսի, 2016 | Անգլիա | 1:1 | — | ԵԱ-2016 եզրափակիչ խաղեր |
45 | 15 հունիսի, 2016 | Սլովակիա | 1:2 | 1 | ԵԱ-2016 եզրափակիչ խաղեր |
46 | 20 հունիսի, 2016 | Ուելս | 0:3 | — | ԵԱ-2016 եզրափակիչ խաղեր |
47 | 10 նոյեմբերի, 2016 | Կատար | 1:2 | — | Ընկերական խաղ |
48 | 15 նոյեմբերի, 2016 | Ռումինիա | 1:0 | — | Ընկերական խաղ |
49 | 28 մարտի, 2017 | Բելգիա | 3:3 | — | Ընկերական խաղ |
Ընդհանուր՝ 49 խաղ / 5 գոլ, 22 հաղթանակ, 17 ոչ-ոքի, 10 պարտություն
Ձեռքբերումներ
խմբագրելԱնհատական
խմբագրել- Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (3) - 2011/12; 2012/13, 2013/14
- Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի տարվա ֆուտբոլիստ (1) - 2013/14[16]
- Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ Ռուսաստանի ֆուտբոլային պրեմիեր լիգայի վարկածով (1) - 2016 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր[17]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 3,0 3,1 3,2 «15 фактов о Глушакове, которые, возможно, вы не знали». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «ДЕНИС ГЛУШАКОВ: МОЙ ДЯДЯ ХЛОПОТАЛ НЕДАРОМ…». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Выбери лучшего игрока «Локо» в сезоне». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
- ↑ ГЛУШАКОВ ПЕРЕШЕЛ В «СПАРТАК»
- ↑ ««Локомотив» договорился со «Спартаком» по трансферу Глушакова». ФК «Локомотив» Москва. 2013 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Глушаков: я – мясной хулиган(չաշխատող հղում)
- ↑ «Локомотив» проиграл «дело Глушакова», и выплатит «Нике» компенсацию
- ↑ «Глушаков стал капитаном «Спартака» - Футбол - Sports.ru». Sports.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Дядя Валера
- ↑ ««Локомотив» — Денис Глушаков: «Будем бороться за путевку в Лигу чемпионов». Сайт болельщиков «Локомотива»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «У Дениса Глушакова родилась дочь». Чемпионат.com. 27 сентября 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «У Глушакова родилась дочь». euro-football.ru. 2016 թ․ դեկտեմբերի 15.
- ↑ Այլ պաշտոնական հանդիպումներ
- ↑ Глушакова удостоят «Золотого кабана»
- ↑ «Чемпионат.сом — MVP ноября и декабря в РФПЛ. Глушаков «отпевает» конкурентов». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆուտբոլիստի էջը «Լոկոմոտիվ» ակումբի պաշտոնական կայքում Արխիվացված 2012-02-26 Wayback Machine
- Վիճակագրությունը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի կայքում Արխիվացված 2014-10-19 Wayback Machine(ռուս.)
- Ֆուտբոլիստի էջը Soccer.ru կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիս Գլուշակով» հոդվածին։ |