Անկատար դերբայ
Անկատար դերբայ, հայերենի կախյալ դերբայներից կամ ձևաբայերից մեկը։ Ցույց է տալիս ընթացքի մեջ գտնվող հարաձիգ գործողություն։ Արևմտահայերենում բացակայում է այս դերբայը[1]։ Առաջին անգամ դերբայ է ճանաչվել Մանուկ Աբեղյանի կողմից[2]։
Կազմություն
խմբագրելԿազմվում է -ում մասնիկով, որը դրվում է անորոշ դերբայի -ել, -ալ մասնիկների փոխարեն, ինչպես՝
- գրել — գրում
- կարդալ — կարդում
- զարմանալ — զարմանում։
Ժամանակաձևեր
խմբագրելԱնկատար դերբայը միշտ հանդես է գալիս օժանդակ բայի ներկա և անցյալ ձևերի հետ՝ կազմելով սահմանական եղանակի ներկա անկատար և անցյալ անկատար ժամանակաձևերը.
Անկատար ներկա
խմբագրելԵզակի թիվ | Հոգնակի թիվ | |
---|---|---|
I դեմք | ներկում եմ | ներկում ենք |
II դեմք | ներկում ես | ներկում եք |
III դեմք | ներկում է | ներկում են |
Անկատար անցյալ
խմբագրելԵզակի թիվ | Հոգնակի թիվ | |
---|---|---|
I դեմք | ներկում էի | ներկում էինք |
II դեմք | ներկում էիր | ներկում էիք |
III դեմք | ներկում էր | ներկում էին |
Անկատար դերբայը նախադասության մեջ այլ կիրառություն չունի, ուստի և նրա դերը սոսկ ձևաբանական է[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Յու. Ս. Ավետիսյան, Արևելահայերենի և արևմտահայերենի զուգադրական քերականություն, Երևան, 2007, էջ 151։'
- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 14։
- ↑ Լևոն Եզեկյան, Հայոց լեզու, Երևան, 2007, էջ 285-286։