Ձևաբայ կամ Կախյալ դերբայ, այն անդեմ բայերը, որոնք ի տարբերություն դերբայների, ինքնուրույն չեն կարող գործածվել և նախադասության առանձին անդամ չեն կարող դառնալ։

Ձևաբայերի տեսակներն արևելահայերենում

խմբագրել

Ժամանակակից արևելահայերենն ունի չորս ձևաբայ.

Ձևաբայ Հիմք Վերջավորություն
Անկատար կարդ, պատմ -ում
Ապակատար կարդ, պատմ -ալու, -ելու
Վաղակատար կարդ, պատմ -ել, -(աց)ել
Ժխտական կարդ, պատմ -ա, -ի

Ձևաբայերի տեսակներն արևմտահայերենում

խմբագրել

Ժամանակակից արևմտահայերենն ունի երեք ձևաբայ.

Ձևաբայ Հիմք Վերջավորություն
Ապակատար կարդ, սորվ -ալու, -ելու
Վաղակատար գր, պատմ -եր
Ժխտական կարդ, պատմ -ար, -եր

Գրականություն

խմբագրել
  • Լևոն Եզեկյան, Հայոց լեզու, Երևան, 2007, էջ 285-287։
  • Յու. Ս. Ավետիսյան, Արևելահայերենի և արևմտահայերենի զուգադրական քերականություն, Երևան, 2007, էջ 158-162։