Անձնական անվտանգություն չեմ երաշխավորում
«Անձնական անվտանգություն չեմ երաշխավորում․․․» (ռուս.՝ «Личной безопасности не гарантирую…»), 1980 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ։
Անձնական անվտանգություն չեմ երաշխավորում ռուս.՝ Личной безопасности не гарантирую… | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | արկածային ֆիլմ |
Թվական | 1980 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Անատոլի Վեխոտկո |
Դերակատարներ | Իվար Կալնինշ, Սեմյոն Մորոզով, Լեոնհարդ Մերզին և Միխայիլ Կոկշենով |
Օպերատոր | Ալեքսանդր Չեչուլին |
Երաժշտություն | Իգոր Ցվետկով |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 92 րոպե |
Սյուժե
խմբագրել1946 թվականի մարտին Լենինգրադի կուսակցական դպրոցի շրջանավարտ Անդրեյ Բոլոգովը (Իվար Կալնինշ) ժամանում է Արևմտյան Բելառուս։ Անդրեյը հանձնարարություն է ստացել կազմակերպել մթերված անտառի հեռացումը հեռավոր անտառահատվածներից, բայց հազիվ է փրկվում Կրակովսկու (Լեոնհարդ Մերզին) ավազակախմբից։ Պարտդպրոցի պրակտիկանտը և գյուղխորհրդի նախագահ Իվան Մորգունոկը (Սեմյոն Մորոզով) բնակիչների հետ միասին ստիպված են լինում պայքարի մեջ մտնել ավազակների հետ։
Դերերում
խմբագրել- Իվար Կալնինշ - Անդրեյ Բոլոգով, անտառահատման շրջկոմի լիազոր (հնչյունավորել է Սերգեյ Մալիշևսկին)
- Սեմյոն Մորոզով - Իվան Մորգունոկ, գյուղական խորհրդի նախագահ
- Լեոնհարդ Մերզին - Եվգենի Կրակովսկի, խմբավորման ղեկավար (հնչյունավորել է Իգոր Եֆիմովը)
- Վիկտոր Պավլով - Շիշկա
- Նինա Ռուսլանովա - Ստեպանիդա
- Միխայիլ Կոկշենով - Մատվեյ Սիրոտկա
- Նատալյա Բոգունովա - Նադեժդա Նիկոլաևնա
- Նատալյա Բրաժնիկովա - Գաննա Կրակովսկայա
- Նիկոլայ Կուզմին - Սիրոտկա ավագ
- Ալեքսեյ Կոժևնիկով - Սլուժկա
- Տատյանա Գովորովա - Սլուժկայի կինը
- Վալերի Ագաֆոնով - Անտեկ
- Ալեքսեյ Կրիմով - Նիկոլայ Սիվի
- Գալինա Օմելչենկո - Ավդոտյա
- Անատոլի Ազո - Կովալյով
- Լեոնարդ Վարֆոլոմեև - շրջկոմի քարտուղար
- Բորիս Առաքելով - Ուրախ
- Ալեքսանդր Սուսնին - Կլյոստ
- Պավել Պերվուշին - Ֆյեոդոր
- Վալերի Կրավչենկո - Գրաչ, ավազակ
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Գենադի Բեկարևիչ
- Ռեժիսոր՝ Անատոլի Վեխոտկո
- Օպերատոր՝ Ալեքսանդր Չեչուլին
- Նկարիչ՝ Վալերի Յուրկևիչ
- Կոմպոզիտոր՝ Իգոր Ցվետկով
Քննադատություն
խմբագրելՔննադատ Վ. Վիշնյակովը նշել է, որ ֆիլմում ավանդական սյուժետային սխեման՝ հերոսի մենամարտը ավազակների հետ, հագեցած է կոնկրետ պատմական բովանդակությամբ[1]։ Այնուամենայնիվ, սյուժետային քայլերը բավականաչափ մշակված չեն. հերոսը շատ հեշտ է հաղթանակ տանում ավազակների նկատմամբ, և այդ թեթևության մեջ նրա բնավորությունը չի բացահայտվում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Вишняков, 1981, էջ 5
Գրականություն
խմբագրել- Вишняков В. Не бывает игры без условий(ռուս.) // Советский экран. — 1981. — № 23. — С. 5—6.