Աննա Բիլինսկա-Բոհդանովիչ
Աննա Բիլինսկա-Բոհդանովիչ (լեհ.՝ Anna Bilińska-Bohdanowicz, Anna Bilińska-Bohdanowiczowa, դեկտեմբերի 8, 1854, Զլատոպոլ, Chyhyryn Uyezd, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 18, 1893, Վարշավա, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[1]), լեհ նկարչուհի
Աննա Բիլինսկա-Բոհդանովիչ | |
---|---|
Ի ծնե | լեհ.՝ Anna Bilińska |
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1854 |
Ծննդավայր | Զլատոպոլ, Chyhyryn Uyezd, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 18, 1893 (38 տարեկան) |
Մահվան վայր | Վարշավա, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Լեհական թագավորություն և Ռուսական կայսրություն |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի և ուսուցչուհի |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | դիմանկար |
Ուշագրավ աշխատանքներ | Նեգրուհի |
Ուսուցիչ | Թոնի Ռոբեր Ֆլյորի, Ուիլյամ Բուգրո և Michał Elwiro Andriolli? |
Պարգևներ | |
Ամուսին | Անտոնի Բոհդանովիչ |
Anna Bohdanowicz (née Bilińska) Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱննա Բիլինսկան ծնվել է լեհ բժշկի ընտանիքում Ռուսական կայսրության տարածքում՝ Ուկրաինայում, որտեղ էլ անցել է նրա մանկությունը։ Հետագայում հոր հետ բնակվել են Ռուսաստանի խորքերում։ Նրա նկարչության առաջին ուսուցիչը Վյատկայում եղել է աքսորված լեհ նկարիչ Միխայիլ Անդրիոլլին։ 1875-1877 թվականներին Բիլինսկան սովորել է Վարշավայի կոնսերվատորիայում։ 1877 թվականին նա ընդունվում է նկարիչ Վոյցեխ Գերսոնի նկարչության դասարանը։ Այդ ժամանակից նկարչուհին սկսում է իր աշխատանքները ցուցադրել Վարշավայի արվեստի ստեղծագործությունների պահպանության ընկերակցությունում։ Սկսած 1882 թվականից նա շատ է ճամփորդել, այցելել է Մյունխեն, Վիեննա, Զալցբուրգ, եղել Իտալիայում։ Ժյուլիանի փարիզյան ակադեմիայում ուսումնասիրել է գեղանկարչություն։ Նկարչուհին Փարիզում երկար տարիներ է անցկացրել։ 1884 թվականին Աննա Բիլինսկան իր առաջին ցուցադրությունն է ունեցել փարիզյան սալոնում։ Նկարչուհին սալոնում ցուցադրություններ է ունեցել նաև հետագա տարիներին՝ 1885, 1887, 1892 թվականներին։ 1886 թվականից մինչև 1892 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատել է Ժյուլիանի ակադեմիայում։
Բիլինսկայի կտավները ցուցադրվել են Լոնդոնի արվեստի թագավորական ակադեմիայում (1889)։ Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում (1889) նրան շնորհվել է արծաթե մեդալ (ինքնանկարի համար)։ 1891 թվականին Բեռլինում կայացած Միջազգային գեղարվեստական ցուցահանդեսում նկարչուհին նվաճում է փոքր ոսկե մեդալ։
1892 թվականին Աննա Բիլինսկան ամուսնանում է բժիշկ Անտոն Բոգդանովիչի հետ և մեկնում Լեհաստան։ Բնակվել է Վարշավայում, որտեղ դասավանդել է կանանց գեղարվեստական դպրոցում։ Մահացել է սրտի հիվանդությունից։
Աննա Բիլինսկան եղել է գեղանկարչության ռեալիստական ուղղության ներկայացուցիչ, չնայած նրա որոշ ստեղծագործություններում զգացվում է իմպրեսիոնիզմի ազդեցությունը։ Եղել է դիմանկարի վարպետ, նկարել է նաև նատյուրմորտներ, ժանրային տեսարաններ և բնապատկերներ։ Ստեղծագործությունները գտնվում են Կրակովի ազգային թանգարանում, Վարշավայի ազգային թանգարանում։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1036492192 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
խմբագրել- // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Anna Bilińska-Bohdanowicz (Биография и репродукции)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Բիլինսկա-Բոհդանովիչ» հոդվածին։ |