Վոյցեխ Գերսոն
Վոյցեխ Գերսոն (լեհ.՝ Wojciech Gerson, հուլիսի 1, 1831[1][2][3][…], Վարշավա, Ռուսական կայսրություն[4] - փետրվարի 25, 1901[1][2][3][…], Վարշավա, Ռուսական կայսրություն[4]), 19-րդ դարի կեսերի լեհ անվանի նկարիչ, լեհական ռեալիստական կերպարվեստի ականավոր ներկայացուցիչ, նաև՝ երախտավոր մանկավարժ, Վարշավայի գեղարվեստի դպրոցի երկարամյա պրոֆեսոր[5], ով իր վարպետությունը փոխանցել է լեհական գեղարվեստի հետագա լուսատուներին՝ «Երիտասարդ Լեհաստան» շարժման մի ամբողջ շարք նեոռոմանտիկ ներկայացուցիչների, ներառյալ Յուզեֆ Խելմոնսկուն, Լեոն Վիչուլկովսկուն, Վլադիսլավ Պոդկովինսկուն[6], Յուզեֆ Պանկևիչին, Աննա Բիլինսկա-Բոհդանովիչին, Անտոնի Պիոտրովսկուն[7]։ Նա միաժամանակ մամուլում հանդես է եկել որպես արվեստի մեկնաբան և, բացի այդ, կազմախոսության մի գիրք է հրատարակել նկարիչների համար[6]։ Վոյցեխ Գերսոնի մեծ թվով ստեղծագործություններ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թալանվել են նացիստների կողմից և այլևս չեն հայտնաբերվել[8]։
Վոյցեխ Գերսոն լեհ.՝ Wojciech Gerson | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1831[1][2][3][…] |
Ծննդավայր | Վարշավա, Ռուսական կայսրություն[4] |
Վախճանվել է | փետրվարի 25, 1901[1][2][3][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Վարշավա, Ռուսական կայսրություն[4] |
Քաղաքացիություն | Լեհաստան և Ռուսական կայսրություն |
Կրթություն | Վարշավայի գեղարվեստի դպրոց և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, արվեստագետ, նկարազարդող, վիմագրող և մանկավարժ |
Ոճ | ռոմանտիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Աշակերտներ | Adrianna Stromfeld-Mikulska? և Maria Gażycz? |
Ներշնչվել է | Լեոն Կոնիե |
Հայր | Wojciech Gerson? |
Զավակներ | Maria Gerson-Dąbrowska?[4] |
Wojciech Gerson Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎոյցեխ Գերսոնը 1844 թվականին ընդունվել և վեց տարի անց փայլուն կերպով ավարտել է Վարշավայի գեղարվեստի դպրոցը։ Այնուհետև խորամուխ է եղել պատմական թեմաներով նկարչության գաղտնիքների ու նրբությունների մեջ՝ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, որն ավարտել է արծաթե մեդալով։ Ուսումնառությունը շարունակել է Փարիզում՝ աշակերտելով Կոգնիտին և այլոց։ Վերադառնալով Վարշավա՝ 1865 թվականից սկսել է նկարչության դասեր տալ, նախ՝ իր իսկ արվեստանոցում, այնուհետև՝ Վարշավայի գեղարվեստի դպրոցում, որը որոշ ժամանակ անց վերափոխվեց գեղարվեստի ակադեմիայի։ 1872 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1873 թվականին նա արժանացել է նաև Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոսի, 1878-ին՝ պրոֆեսորի կոչման[9]։
Գերսոնն իրեն դրսևորել է նաև որպես հմուտ ճարտարապետ և արվեստաբան-քննադատ; Բայց Լեհաստանում նրան գնահատում են որպես պատմահայրենասիրական թեմաներով ստեղծագործությունների, գյուղական կյանքը պատկերող գործերի, բնանկարների վարպետ հեղինակի։ Նրա աշխատանքները պահվում ու ցուցադրվում են Վարշավայի ազգային թանգարանում, Վերին Սիլեզիայի թանգարանում և Լեհաստանի ազգային թանգարանի մի շարք մասնաճյուղերում, ինչպես նաև մի քանի եկեղեցիներում[10]։
Գրականություն
խմբագրել- С. Н. Кондаков (1915). Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914 (ռուսերեն). Vol. 2. էջ 47.
Պատկերասրահ
խմբագրել-
Պշեմիսլավ Երկրորդի մահը
Գերմանացիների թալանած արվեստի գործերի ընտրանու արխիվային լուսանկարներ
խմբագրել-
Առավոտ
-
Երեկո
-
Պտտահողմ
-
Եղանակ
-
Լոկիտեկ արքան Սկալկիում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ Janina Zielińska (2012). «Gerson, Wojciech». Grove Art Online. Oxford University Press. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ 6,0 6,1 «Wojciech Gerson». Pinakoteka Zascianek.pl (Polish). Encyklopedia PWN, Warszawa 1974. 2012. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Ангелова, Леонора (2002). «Антони Пьотровски – свидетел и хроникьор на княжеското време». Antoni Piotrowski – witness and chronicler of the Imperial period – by Leonora Angelova (Bulgarian). АРТ. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Gerson, Wojciech». Obrazy zaginione podczas II wojny światowej. Sztuka zaprasza.net. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Irena Kossowska, Instytut Sztuki Polskiej Akademii Nauk (2004 թ․ դեկտեմբեր). «Wojciech Gerson» (Polish). Instytut Adama Mickiewicza Culture.pl. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Wojciech Gerson (July 1, 1831 - February 25, 1901)». Obrazy malarza. Artyzm.com. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոյցեխ Գերսոն» հոդվածին։ |