Աննա Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աննա (Անելկա) Գրիգորի Պետրոսյան (մարտի 10, 1935, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 28, 2017[1]), հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանչուհի, ռեժիսոր, դերասանուհի։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1975 թվականից։
Աննա Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1935 |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 28, 2017 (82 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1957) |
Մասնագիտություն | դերասանուհի, արձակագիր և ռեժիսոր |
Աշխատավայր | Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն |
Անդամություն | ՀԳՄ և Հայաստանի թատերական գործիչների միություն |
Երեխաներ | Նարինե Թուխիկյան |
Կենսագրություն
խմբագրելԱննա Պետրոսյանը ծնվել է 1935 թվականի մարտի 10-ին Լենինականում։ 1952 թվականին ավարտել է Լենինականի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1957 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1960-1967 թվականներին որպես հաղորդավար աշխատել է ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում։ 1966 թվականից որպես դերասանուհի աշխատում է Երևանի դրամատիկական թատրոնում։ 1975 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ է, Հայաստանի թատերական գործիչների միության անդամ[2]։ 1978 թվականին Երևանի դրամատիկական թատրոնը բեմադրել է նրա «Ամազոններ» ողբերգությունը, Երևանի հեռուստատեսությամբ բեմադրվել են Պետրոսյանի «Խոր ջրհորներ» (1969), «Հանիր, խնդրում եմ, դիմակս» (1974),
Եղել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի (1966-1985)։ Հրատարակվել են Պետրոսյանի «Որպես հացն հանապազօրյա» (1971), «Կումարի Մեծ Տիկնոջ պատմությունները» (1990), «Սերն աշխարհեն խռովել` կերթա» (2004), «Մոզ քաղաքի կործանումը»(2004) վեպերը, «Եկա, որ մնամ» (1986) պիեսների ժողովածուները։
1985-1992 թվականներին եղել է Առասպել դպրաթատրոնի հիմնադիր-ղեկավար, որտեղ բեմադրել է իր հեղինակած «Մենուա», «Ինչպես Շարան եկավ Շիրակ» (1986), «Տիրամոր ճիչը» (1989), «Զվարթնոց» (1990, բացօթյա՝ Զվարթնոցի տարածքում), «Բանտախուց 7160» (1999), «Արտոնված եղեռն» (2005) թատերգությունները։
Դերեր
խմբագրել- Մեդեա՝ Ժ. Անույի «Մեդեա»
- Թագուհի՝ Վիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ»
- Ռոդոպիս՝ Պետրոսյանի «Ամազոնուհիներ»
Երկեր
խմբագրել- Արևը քայլում է ինձ հետ, Երևան, «Հայաստան», 1968, 87 էջ։
- Մի քիչ արև, Երևան, «Հայաստան», 1971, 7 էջ։
- Եկա, որ մնամ (պիեսներ), Երևան, 1986, 331 էջ։
- Կումարի մեծ տիկնոջ պատմությունները, Երևան, 1990։
- Եղեռնապատում, Երևան, 2002, 276 էջ։
- Սերն աշխարհեն խռովել՝ կերթա, Երևան, 2004[3]։
- Մոզ քաղաքի կործանումը, Երևան, 2004, 632 էջ։
- Եղեռապատում, Երևան, 2005, 527 էջ[4]։
- Հայոց լեռնաշխարհի հայտնի և անհայտ առասպելները, Երևան, 2008, 164 էջ։
- Բոլոր ժամանակների Հայաստանը, հատ. Ա. Հնագույն ժամանակներից մինչև 5-րդ դար, Երևան, 2008, 572 էջ։
- Բոլոր ժամանակների Հայաստանը, հատ. Բ. 5-րդ դարից մինչև 13-րդ դար, Երևան, 2009, 612 էջ։
- Բոլոր ժամանակների Հայաստանը, հատ. Գ. 13-րդ դարից մինչև 18-րդ դար, Երևան, 2010, 680 էջ։
- Բոլոր ժամանակների Հայաստանը, հատ. Դ. 18-րդ դար, Երևան, 2011, 552 էջ։
- Բոլոր ժամանակների Հայաստանը, հատ. Ե. 19-րդ դար, Երևան, 2012, 656 էջ։
- Բոլոր ժամանակների Հայաստանը, հատ. Զ. 20-րդ դար, Երևան, 2013, 608 էջ։
- Բոլոր ժամանակների Հայաստանը, հատ. Է. 20-րդ դար, մաս 2, Երևան, 2014, 696 էջ։
- Զայրացած երիտասարդների դրամատուրգիան, Երևան, 2010, 248 էջ։
- Ինչպես ապրեցինք 20-րդ դարի վերջին տասնամյակներին, գիրք 1. Վիպակներ, Պատմվածք, Երևան, 2011, 292 էջ[5]։
- Ինչպես ապրեցինք 20-րդ դարի վերջին տասնամյակներին, գիրք 2. Թատերգություններ, Երևան, 2013, 216 էջ։
- Զրույցներ հայոց բնավորության մասին, Երևան, 2014, 316 էջ։
- Զայրացած երիտասարդների դրամատուրգիան, Երևան, 2015, 208 էջ։
- Տունը մոլախոտի մեջ, Երևան, 2015, 268 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Աննա Պետրոսյանի կենսագրականը ZARK Foundation
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Petrosyan, Anna (2004). Sern ashkharhen khṛovel, kertʻa: vep. HGM hratarakchʻutʻyun.
- ↑ Պետրոսյան, Աննա (2005). Եղերապատում. Նահապետ. ISBN 9789993095804.
- ↑ Պետրոսյան, Աննա (2011). Ինչպես ապրեցինք 20-րդ դարի վերջին տասնամյակներին ... HGM hratarakchʻutʻyun. ISBN 9789939581224.
Գրականություն
խմբագրել- Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 450-451։
- Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 2, Երևան, 2007, էջ 321։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Պետրոսյան» հոդվածին։ |