Անուշկա Դելոն
ֆրանսիացի դերասանուհիներ
Անուշկա Դելոն (ֆր.՝ Anouchka Delon, նոյեմբերի 25, 1990[1], Ժյան[2]), կինոյի, թատրոնի և հեռուստատեսության ֆրանսիացի դերասանուհի։
![]() ֆր.՝ Anouchka Delon | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 25, 1990[1] (34 տարեկան) |
Ծննդավայր | Ժյան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Ալեն Դելոն, մայր՝ Ռոզալի վան Բրեմեն |
Կենսագրություն
խմբագրելԱնուշկա Դելոնը ծնվել է ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի և հոլանդացի մոդել Ռոզալի վան Բրեմենի ընտանիքում՝ 1990 թվականի նոյեմբերի 25-ին[3]։
Ունի կրտսեր եղբայր՝ Ալեն-Ֆաբիեն Դելոնն ու երկու ավագ եղբայր՝ հոր այլ կապերից ծնված[4]։
Անուշկայի աչքերը տարբեր գույնի են՝ շագանակագույն և կապույտ։
12 տարեկանում իր դեբյուտն արեց՝ հոր հետ խաղալով «Առյուծ» ֆիլմում, որը Ժոզեֆ Կեսսելի վեպի էկրանավորումն է։ 2007 թվականից 2010 թվականներին Անուշկա Դելոնը սովորել է Փարիզի «Cours Simon»-ում[5]: 2011 թվականից հոր հետ հանդես է գալիս Բուֆ Պարիզյեն երաժշտական թատրոնում։
2015 թվականին մասնակցել է Ֆորտ Բոյար խաղին[6]։
Թատերական աշխատանքներ
խմբագրելՖիլմագրություն
խմբագրել- Առյուծ (2003) - Պատրիսիա Բուլիթ
- Ինտիմ կյանք օկուպացիայի ժամանակ (2011) - պատմող
- Սերը օկուպացիայի ժամանակ (2011) - պատմող
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Bibliothèque nationale de France
- ↑ Paris Match.Anouchka Delon et Annabelle Belmondo réunies à San Remo
- ↑ La biographie de Anouchka Delon
- ↑ Anouchka Delon : Bouchers de père en fils, ça ne choque personne(չաշխատող հղում), Le Temps, 18 July 2013.
- ↑ «Fort Boyard : crise de panique pour Valérie Bègue dans la maison de poupées (VIDEO)». Télé-Loisirs (ֆրանսերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Anouchka Delon veut voler de ses propres ailes
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անուշկա Դելոն» հոդվածին։ |