Անտոն Վեբերն, նաև Անտոն ֆոն Վեբերն (գերմ.՝ Anton Webern, գերմ.՝ Anton von Webern, դեկտեմբերի 3, 1883(1883-12-03)[2][3][4][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1] - սեպտեմբերի 15, 1945(1945-09-15)[1][2][3][…], Միտերզիլ, Bezirk Zell am See, Զալցբուրգ, Ավստրիա[1]), ավստրիացի կոմպոզիտոր։ Ծնվել է 1883 թվականին Վիեննայում և մահացել 1945 թվականին Միտտերսիլում (Ավստրիա

Անտոն Վեբերն
Անտոն Վեբերնը
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունգերմ.՝ Anton Webern
Ի ծնե անունգերմ.՝ Anton von Webern
Նաև հայտնի է որպեսգերմ.՝ Anton Webern
Ծնվել է1883 դեկտեմբերի 3
Վիեննա, Ավստրիական կայսրություն Ավստրիական կայսրություն
ԵրկիրԱվստրիական կայսրություն Ավստրիական կայսրություն
Ավստրիա Ավստրիա
Մահացել էսեպտեմբերի 15, 1945(1945-09-15) (տարիքը 61)
Միտտերզիլ, Ավստրիա Ավստրիա
ԳերեզմանՄիտերզիլ
ԺանրերԻմպրեսիոնիզմը երաժշտության մեջ
ՄասնագիտությունԿոմպոզիտոր, դիրիժոր
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՎիեննայի համալսարան
ԱնդամակցությունՎիեննական Երկրորդ Դպրոց
Կայքantonwebern.com
 Anton Webern Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Անտոն Վեբերնը Առնոլդ Շյոնբերգի առաջին աշակերտներից է եղել և Վիեննական Երկրորդ Դպրոցի հիմնական երեք կոմպոզիտորներից մեկը՝ Առնոլդ Շյոնբերգի և Ալբան Բերգի հետ։ Հանդես է եկել նաև որպես դիրիժոր։ Շյոնբերգի աշակերտը լինելով, նա տարվում է իր ուսուցչի ստեղծած նոր ուղղությանը՝ դոդեկաֆոնիզմին, լինելով ուղղության ամենավառ համակրողներից մեկը։ Վեբերնի բոլոր ստեղծագործությունները գրված են դոդեկաֆոնիզմի սկզբունքներով։ Նա օգտագործում է դոդեկաֆոնիզմի բոլոր երեք ձևերը՝ տոնայնական դոդեկաֆոնիզմ, անտոնայնական դոդեկաֆոնիզմ և սերիական դոդեկաֆոնիզմ։ Տոնայնական դոդեկաֆոնիզմը նրան այդքան էլ չի գերում։ Վեբերնը սիրում է անտոնայնությունը, որը չունի ոչ՛ դոմինանտա (5-րդ աստիճան), ոչ՛ սուբդոմինանտա (4-րդ աստիճան)։ Նրա առաջին կարևոր գործերից է նվագախմբի համար գրված «Պասակալյան» (օպուս 1)։ 1913 թվականին նա գրում է "Վեց պիես նվագախմբի համար" (օպուս 6)։ Միաժամանակ նա խմբավարում է տարբեր օպերետներ և նվագախմբեր։ Սոցիալ-դեմոկրատ ժամանակաշրջանում նա հայտնի է լինում որպես դիրիժոր։ 1935 թվականին մահանում է իր մտերիմ ընկեր Ալբան Բերգը և Վեբերնը հանձն է առնում խմբավարել Բերգի գրած վերջին ստեղծագործությունը՝ «Համերգ մի հրեշտակի հիշատակին»։ Բայց մի քանի փորձից հետո նա հասկանում է որ անկարող է շարունակել խմբավարությունը։ Դրանից հետո նա այլևս չի զբաղվում դիրիժորությամբ։ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի սկսվելուց հետո նրա բազմաթիվ հրեա աշակերտներ լքում են երկիրը։ Ինքը անձամբ չի լքում իր երկիրը, բայց թաքնվում է ուրիշ քաղաքում։ 1945 թվականին նրա տղան մահանում է ռմբակոծության ժամանակ։ Դեպքը խորը հետք է թողնում կոմպոզիտորի կյանքում։ Նույն թվականին նրան ուսուցչի պաշտոն են առաջարկում Վիեննայի կոնսերսատորիայում, բայց նա մերժում է առաջարկը։ Անտոն Վեբերնը մահացել է անսպասելի ձևով։ Մի երեկո նա դուրս է գալիս ծխելու, մոռանալով պարետային ժամը, և սպանվում է ամերիկացի մի ժամապահի զենքից արձակված գնդակից։

Ստեղծագործություններ

խմբագրել

Նրա կարևոր ստեղծագործություններից են՝ «Վարիացինաներ նվագախմբի համար», Լարային կվարտետ, սիմֆոնիա, 2 կանտատ, բազմաթիվ երգեր, «Վարիացիաներ դաշնամուրի համար», 6 բագատել լարային կվարտետի համար և այլ ստեղծագործություններ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Веберн Антон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Anton Webern (նիդերլ.)
  4. Moldenhauer H. Encyclopædia Britannica
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Վեբերն» հոդվածին։