Անօրինություն (մուլտֆիլմ)
«Անօրինություն» Ա․ Չեխովի պատմվածքները շարքից (ռուս.՝ «Беззаконие» из цикла «Рассказы А. П. Чехова»), 2010 թվականին նկարված ռուսական մուլտֆիլմ՝ ռեժիսոր Նատալյա Մալգինա։ «Մաստեր ֆիլմ» և սոցիալ-մշակութային ծրագրերի հիմնադրամ «Գուբերնյան» թողարկել են մուլտֆիլմերի շարք, որոնք նվիրված են Անտոն Չեխովի ծննդյան 150-ամյակին։
Անօրինություն ռուս.՝ Беззаконие | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | Ընտանեկան ֆիլմ |
Ռեժիսոր | Նատալյա Մալգինա |
Պրոդյուսեր | Ալեքսանդր Գերասիմով |
Բեմադրող նկարիչ | Իգոր Օլեյնիկով |
Երաժշտություն | Սերգեյ Կազանցև |
Երկիր | Ռուսաստան |
Ընկերություն | «Մաստեր ֆիլմ» |
Տևողություն | 13 րոպե |
Թվական | 2010 |
Սյուժե
խմբագրելԵրբ Սեմյոն Էրաստովիչ Միգուևը տուն էր վերադառնում ուշ երեկոյան, լուսինը լուսավորել էր ճանապարհը։ Իր տան առմուտքին նա մի երեխայի է գտնում։ Եվ անմիջապես հիշում է, թե ինչպես է նախկին սպասուհի Ագնյուշկան խոստացել իր երեխային թողնել և ամեն ինչ պատմել կնոջը։ Միգուևը վախենալով վերցնում է երեխային և դուրս է գալիս բակից։ Նա պատկերացրեց, թե ինչպես են իր վրա ծիծաղում ընկերները և հարևանները և որոշում է երեխային թողնել վաճառական Բելկինի առմուտքի մոտ։ Միգուևը թեքվում է փողոցից և գնում անտառի միջով։ Մինչ քայլում էր շատ էր մտածում երեխայի ապագայի մասին և զղջում էր։ Միգուևը, երեխան ձեռքին, գնում է տուն, ծնկի է իջնում կնոջ առաջ և խոստովանում։ Դուրս գալով պատշգամբ դռնապան Երմոլայը նրան ասաց, որ լվացարարուհի Աքսինյան երեխային դրել է սանդուղքի վրա, իսկ նրան ինչ-որ մեկը վերցրել է։ Միգուևը նյարդային ձևով ծիծաղեց և կարմրեց։
Վերջաբան։ Ենթագրերում ցուցադրվում են հին լուսանկարներ․ մեկում Միգուևները նայում են մանկատան երեխաներին, մյուսում Միգուևները տղայի և աղջկա հետ են, երրորդում՝ ծերացած Միգուևները և մեծացած երեխաները։
Դերերը կրկնօրինակել են
խմբագրել- Միգուև՝ Ալեքսեյ Կոլգան
- Երմոլայ՝ Ալեքսանդր Չուտկո
- Ագնյուշկա՝ Իրինա Կլաբուկովա
Չեխովի պատմվածքներ
խմբագրել«Կինեմատոգրաֆիայի Չեխովը» փառատոնին ցուցադրել են «Ա. Պ. Չեխովի պատմցածքները» անիմացիոն շարքը, ֆիլմերը ներկայացնում էին հեղինակները[1]։
- «Անօրինություն»՝ ռեժիսոր Նատալյա Մալգինա
- «Սպիտակ ճակատով շնիկը»՝ ռեժիսոր Սերգեյ Սերյոգին
- «Դատախազի որդին փրկում է թագավորին»՝ ռեժիսոր Օքսաննա Խոլոդովա
- «Քթակնոցով մարդը»՝ ռեժիսոր Պավել Սուխիխ
Մրցանակներ
խմբագրել- Ռուսական անիմացիոն ֆիլմի 15-րդ բաց փառատոն Սուզդալում` մրցանակ «լավագույն մուլտիպլիկացիայի» համար[2]
- Ռուսական կինոյի XVIII փառատոն «Պատուհան դեպի Եվրոպա» Վիբորգում` դիպլոմ «Դասական արվեստի հոգատար վերաբերմունքի» համար[3]։
- «Լուսաշող հրեշտակ» VII Միջազգային բարեգործական կինոփառատոն՝ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգի երկրորդ մրցանակ[4]։
Քննադատական արձագանքներ
խմբագրելՌեժիսոր Նատալյա Մալգինայի և նկարիչ Իգոր Օլեյնիկովի «Անօրինականություն» մուլտֆիլմը նուրբ, գրեթե ՄԳԱԹ-ի հոգևիճակի և դիտարժան արագության համադրությունն է, ռեժիսորական և գեղարվեստական վրձնախաղ։
- Լարիսա Մալյուկովա «Ռուսական ժամանակակից անիմացիա» էջ 121[5]
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ На закрытии фестиваля «Кинематографический Чехов» — чеховские мультфильмы.19.03.2010
- ↑ Подведены итоги 15 ОРФАК в Суздале.13.03.2010
- ↑ Призы на фестивале в Выборге.16.08.2010
- ↑ Главный приз за анимацию на фестивале «Лучезарный ангел». 8.11.2010
- ↑ СВЕРХкино. Современная Российская анимация.. — Спб.: Умная Маша, 2013. — 368 с. — (Ассоциация анимационного кино). — ISBN 978-5-9904193-1-5
Արտաքին հղումներ
խմբագրել- «Беззаконие» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում