Դատախազի որդին փրկում է թագավորին
«Դատախազի որդին փրկում է թագավորին», 2010 թվականին ռեժիսոր Օքսանա Խոլոդավայի կողմից Անտոն Չեխովի «Տանը» պատմվածքի մոտիվներով ստեղծված ռուսական նկարված մուլտֆիլմ։ «Մաստեր ֆիլմ» և «Գուբերնիա» սոցիալ մշակութային ծրագրերի ֆոնդը թողարկել են մուլտֆիլմերի շարք՝ նվիրված Անտոն Չեխովի 150- ամյակին։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | մանկական ֆիլմ և ընտանեկան ֆիլմ |
Պրոդյուսեր | Ալեքսանդր Գերասիմով |
Երկիր | Ռուսաստան |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Master-film? |
Տևողություն | 8 րոպե |
Թվական | 2010 |
Սյուժե
խմբագրելԴատախազ Եվգենի Պետրովիչ Իվանովը տուն է վերադարձել ծառայությունից։ Մուտքի մոտ նրան հանդիպում է տան աշխատող Նատալյա Սեմյոնովնան և բողոքում, որ նրա փոքրիկ տղան՝ Սերյոժան, ծխում է, իսկ ծխախոտը վերցրել է հոր սեղանից։ Դատախազը փորձում է խոսել որդու հետ, բայց սովորության համաձայն խոսում է այնքան երկար և ձանձրալի, որ երեխան սկսում է չլսել, խաղում է կատվի հետ և սկսում է նկարել հեքիաթային թագավորի։ Այդ ժամանակ դատախազն սկսում է պատմել հեքիաթ թագավորի մասին, որն ուներ միակ որդի։ Բայց որդին սկսում է ծխել և մահանում։ Ծեր թագավորը մնում է առանց օգնության․ մարդ չկար, որ պաշտպաներ նրան։ Թագավորը լաց է լինում, մինչև խեղդվում է։ Տղան մտածում է և շարունակում նկարել, թե ինչպես է որդին փրկում թագավորին։ Գիշերը Սերյոժան գնում է հոր մոտ, արթնացնում նրան և ասում․ «Հայրիկ, ես էլ չեմ ծխի» Հայրիկը և որդին երկար նայում էին պատուհանից դուրս։
Դերերը հնչյունավորել են
խմբագրել- Ալեքսեյ Կոլգան, Ալինա Պոկրովսկայա, Վ․ Խրյաշչևա։
Չեխովի պատմվածքները
խմբագրել«Կինեմատոգրաֆիստական Չեխովը» (ռուս.՝ «Кинематографический Чехов») փառատոնի ժամանակ ցուցադրվել է «Ա․ Պ․ Չեխովի պատմվածքները» անիմացիոն շարքը, ֆիլմերը ներկայացրել են հեղինակները[1]․
- «Անօրինություն», ռեժիսոր՝ Նատալյա Մալգինա
- «Սպիտակաճակատը», ռեժիսոր՝ Սերգեյ Սերյոգին
- «Դատախազի որդին փրկում է թագավորին», ռեժիսոր՝ Օքսանա Խոլոդովա
- «Պենսնեով մարդը», ռեժիսոր՝ Խիխուս։
Փառատոններ և մրցանակներ
խմբագրել- 2010 - Սուզդալի անիմացիոն կինոյի ռուսական բաց փառատոն, մասնակցություն մրցութային ծրագրին[2]։
- 2010 - «Անիմայովկա» XIII միջազգային փառատոն․ ժյուրիի հատուկ դիպլոմ «Անիմացիայում դասական գրականության բնահատուկ արտացոլման համար», «Դատախազի որդին փրկում է թագավորին» մուլտֆիլմի ռեժիսոր Օքսանա Խոլոդովային[3]։
- 2011 - «Ոսկե արծիվ» մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգով[4]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Դատախազի որդին փրկում է թագավորին» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում