Աշքալա
(Վերահղված է Աշկալեից)
Աշխալա (Աշքալե, Աշխալի, Աղջաքալա, թուրք.` Aşkale), քաղաք Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթում, Էրզրում քաղաքից մոտ 40 կմ արևմուտք, Աշկալայի դաշտում, Երզնկա-Բաբերդ խճուղու վրա։
Քաղաք | ||
---|---|---|
Աշխալա | ||
թուրքերեն՝ Aşkale | ||
Վարչական տարածք | Թուրքիա | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Էրզրումի գավառ | |
Այլ անվանումներ | Աղաջկալա, Աղաջկալե, Աղջակալա, Աշգալե, Աշկալե, Աշխալի, Աշղալա, Էշկալե | |
ԲԾՄ | 1.650 մ մ | |
Բնակչություն | 800 / 12,597 մարդ (1909 / 2012) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | աշկալեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Պաշտոնական կայք | askale.bel.tr (թուրքերեն) | |
|
Պատմությու
խմբագրելԱռաջին համաշխարհային պատերազմի տարիներին Աշկալայի հայ բնակչության մի մասը գաղթել է Արևելյան Հայաստան, մյուս մասը զոհվել ջարդերի ժամանակ։
Բնակչություն
խմբագրելXIX դարի սկզբին ուներ 1800, իսկ 1909 թվականին՝ մոտ 800 հայ և թուրք բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԶբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, արհեստներով և առևտրով։
Օգտակար հանածոներ
խմբագրելԳյուղի մոտակայքում կար քարաղի պաշարներ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԱշկալան ուներ երկու եկեղեցի։ Գյուղի մոտ, բարձունքի վրա, որտեղ գերեզմանոցն էր, պահպանվել էին հին բերդի ավերակներ։
Կրթություն
խմբագրելԳյուղում գործում էր դպրոց[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 292
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 485)։ |