Ապենինյան թերակղզի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ապենինյան թերակղզի (իտալ.՝ Penisola italiana` Իտալական թերակղզի; նաև` Penisola appenninica), Եվրոպայի խոշորագույն թերակղզիներից։ Գտնվում է աշխարհամասի հարավում և ողողվում է Միջերկրական ծովի ջրերով։ Թերակղզում են գտնվում Իտալիա, Սան Մարինո և Վատիկան պետությունները։ Թերակղզու տարածքը 131,000 կմ² է, երկարությունը՝ 1100 կմ, իսկ լայնությունը՝ 130-300 կմ։ Անվանումն ստացել է թերակղզում գտնվող Ապենինյան լեռներից։
Ապենինյան թերակղզի
իտալ.՝ Penisola appenninica | ||
Տեսքը արբանյակից (մարտ, 2003 թ.)
| ||
Տեղագրություն | Հարավային Եվրոպա | |
Ողողող ջրեր | Տիրենյան ծով, Ադրիատիկ ծով, Հոնիական ծով | |
Ընդհանուր մակերեսը | 131,337 կմ² | |
Ամենաբարձր կետը | 2 912 մ | |
Երկիր | Իտալիա Սան Մարինո Վատիկան | |
Բնակչություն | 26 171 000 մարդ | |
Բնակչության խտությունը | 199,27 մարդ/կմ2 | |
Ծանոթագրություն
| ||
| ||
Թերակղզու հյուսիս-արևմուտքում դեպի հարավ-արևելք ձգվում են երիտասարդ ծալքավոր Ապենինյան լեռները, որոնք կազմված են կրաքարից, կավոտ թերթաքարերից և ավազաքարերից։ Լեռները շարունակվում են նաև Սիցիլիա կղզում։ Թերակղզու արևմտյան ափերին և մի քանի կղզիներում կան գործող հրաբուխներ (Ստրոմբոլի, Էթնա, Վեզուվ)։
Թերակղզին և կղզիները հարուստ չեն օգտակար հանածոներով։
Կլիման Ապենինյան թերակղզում և կղզիներում տիպիկ միջերկրածովային է։ Առավել շոգ է Սիցիլիայում (հուլիսի միջին ջերմաստիճանը հասնում է +28 °C, իսկ հունվարինը՝ +10 +12 °C)։
Մշտադալար կաղնիները և Միջերկրական ծովի շրջանի սոճիները, մակվիսների պուրակները, չոր շրջանների ցածրահասակ թփուտնեի մացառուտները (մինչև 1 մ. բարձրությամբ) գրավում են առափնյա դաշտավայրերը և հովիտներով թափանցում լեռները։ 500-800 մ-ից բարձր վայրերում, լեռներում, տարածված են շագանակենու, բոխու, կաղնու լայնատերև անտառները. այստեղից վերև աճում են խառը անտառները։
Բնակչությունը ապրում է գլխավորապես առափնյա դաշտավայրերում և նախալեռներում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապենինյան թերակղզի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 508)։ |