Առագաստանավի վրա
«Առագաստանավի վրա», նկար, ստեղծել է գերմանացի նկարիչ Կասպար Դավիդ Ֆրիդրիխը 1818 թվականից 1820 թվականներին։
Առագաստանավի վրա Auf dem Segler | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կասպար Դավիդ Ֆրիդրիխ |
տարի | 1818—1820 |
բարձրություն | 71 |
լայնություն | 56 |
ստեղծման վայր | Գերմանիա[1] |
ուղղություն | ռոմանտիզմ |
ժանր | բնանկար |
նյութ | կտավ, յուղանկար |
գտնվում է | Պետական Էրմիտաժ |
հավաքածու | Պետական Էրմիտաժ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
Ստեղծագործությունը իրենից ներկայացնում է սիրահար զույգի նկար, ովքեր նստած են ոչ մեծ առագաստներով նավի առաջնամասում, ավելի շուտ զբոսնում են զբոսանավով։ Հեռվում՝ ետին պլանում, ուրվագծվում են քաղաքի կառույցները։ Նկարը ստեղծված է ռոմանտիկայի շրջանակներում։
Նկարը տեղադրված է պետերբուրգյան թանգարանում, գերմանական արվեստի սրահում։ Թանգարանում նկարը տեղադրվել է Պավլովսկ քաղաքի թանգարանների ֆոնդի գլխավոր պահոցից 1945 թվականին[2]։
Մեջբերումներ
խմբագրել«Առագաստանավի վրա» նկարի առաջ կանգնելով յուրաքանչյուրը անկախ իր կամքից դառնում է մասնակիցը տեսարանի։
Տախտակամածը միացված է նկարի շրջանակին այնպես, որ դիտողները զգան իրենց առագաստանավի վրա հերոսների հետ։
Ներկա գտնվելու էֆեկտը ավելացնում է դանդաղ եկող երազանքները, որը ստեղծում է ծովի տատանումների կենդանի տպավորություն
[3].
Նկարի սիմվոլիզմը
խմբագրելՍիմվոլիզմի լեզվով նկարիչը փորձել է պատկերել կյանք կամ մահ։ Այս նկարում առագաստները, որոնք բացված են քամուց, ցույց են տալիս կյանքի խորհուրդը. նկարում հեռու, ետին պլանում, պարզ երևում է քաղաքը, որը մեզ հիշեցնում է հանդերձյալ կյանքի մասին, որը ապագայում սպասվում է նկարում պատկերված գործող անձանց։ Համաձայն մեկ այլ տարբերակի քաղաքի այդ գծագիրը խորհրդանշում է ուրախություն, վերադարձ դեպի հարազատ վայրը։ Թվում է, թե Կասպար Դավիդ Ֆրիդրիխը դիտմամբ է փոքրացրել գործող անձանց չաձերը, որպեսզի ֆոնի վրա ընդգծի նրանց ոչինչ լինելը այդ անսահման երազանքի, որը ձգվում է դեպի անծայրածիր երկինք։ Այդ երազանքը խորհրդանիշն է անսահման հավատի, որը ունի մարդկությունը Աստծուն։ Քամուց՝ ամբողջությամբ բացված առագաստների ընդունած ուղղությունը համոզում է դիտողին, որ նավը սլանում է բարձր արագությամբ, իսկ դա իր հերթին բերում է այն մտքին, որ կյանքը անցնում է մեծ արագությամբ։ Գործող անձանց մարմինների թեքվածությունը դեպի աջ այն ժամանակ, երբ նավի ուղղությունը փոխվում է դեպի աջ, դիտողի մեջ ստեղծում է տպավորություն, որ ինքը նույնպես գտնվում է առագաստանավի վրա և նույնիսկ զգում է ալիքների շարժումը։ Այդ պարբերաբար տատանումները ընդգծվում է հորիզոնի նկատմամբ առագաստանավի առաջնամասի բարձրությամբ, ինչպես նաև ուղղությունը՝ նրա վրա նստած մարդկանց հայացքների։
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/35747/
- ↑ Официальный сайт Эрмитажа(չաշխատող հղում)
- ↑ «Рецензия на российском общеобразовательном портале». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.