Առյուծն ու նապաստակը
«Առյուծն ու նապաստակը» (ռուս.՝ Лев и заяц), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված դաղստանցի ժողովրդական բանաստեղծ Համզաթ Ցադասայի առակի հիման վրա։ Նկարահանվել է ռեժիսոր Բորիս Դյոժկինի կողմից «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում 1949 թվականին։
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Գենադի Ֆիլիպով և Բորիս Դյոժկին |
Երաժշտություն | Յուրի Լևիտին |
Օպերատոր | Ելենա Պետրովա |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1949 |
Սյուժե
խմբագրելՄուլտֆիլմի գործողությունները կատարվում են օազիսում։ Կենդանիները (նապաստակ, կապիկ, զեբրի ձագ) նայում են ջրհորի մեջ և հայտնաբերում, որ ջրում երևում է իրենց արտացոլանքը։ Կապիկը հազիվ է փրկվում զոհվելուց իր արտացոլանքի հետ կռվելու ժամանակ։ Այդ ժամանակ որսի է դուրս գալիս առյուծը և բռնում ու սպանում է հասուն զեբրին։ Կենդանիները մխիթարում են նրա որբացած ձագին։ Առյուծը օձի խորհրդով հրամայում է, որ գազանները հետագայում իրենք գնան նրա մոտ որպես ճաշ։
Մնացած կենդանիները (ընձուղտ, ջայլամ, կենգուրու, կապիկ, նապաստակ, զեբրի ձագ) վիճակահանությամբ որոշում են զոհին։ Վիճակն ընկնում է զեբրի ձագին, բայց գազանները չեն ուզում նրան տալ առյուծին։ Ջայլամն առաջարկում է, որ ինքը գնա, սակայն նապաստակն ավելի լավ գաղափար ունի։
Նապաստակն առյուծին պատմում է, որ ինքը նրա մոտ էր տանում մեծ վարազի, սակայն ճանապարհին վարազին խլել է այլ առյուծ։ Իր ասածն ապացուցելու համար նա առյուծին տանում է ջրհորի մոտ։ Առյուծը տեսնում է իր արտացոլանքը ջրում (արձագանքը պատասխանում է սպառնալիքներով), ցատկում է ջրհորն ու խեղդվում։ Կենդանիներն ուրախանում են։
Ֆիլմի վրա աշխատել են
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Ռոման Ֆատուև
- Ռեժիսորներ՝ Բորիս Դյոժկին, Գենադի Ֆիլիպով
- Կոմպոզիտոր՝ Յուրի Լևիտին
- Բեմադրող նկարիչ՝ Գեորգի Պոզին
- Օպերատոր՝ Ելենա Պետրովա
- Հնչյունային օպերատոր՝ Ն. Բաժանով
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Դմիտրի Բելով, Միխայիլ Բոտով, Ֆաինա Եպիֆանովա, Բորիս Ստեպանցև, Վալենտին Լալայանց, Ֆեոդոր Խիտրուկ, Վյաչեսլավ Կոտյոնոչկին
- Նկարիչ-դեկորատորներ՝ Ելենա Տանենբերգ, Դմիտրի Անպիլով, Վ. Զավիլոպուլո
- Նկարչի օգնական՝ Վ. Նեչաևա
- Ռեժիսորի օգնական՝ Ե. Նովոսելսկայա
Դերերը հնչյունավորել են
խմբագրել- Օրիգինալի հնչյունավորում (տիտրերում նշված չէ)՝
- Սերգեյ Մարտինսոն – Նապաստակ
- 2001 թվականի հնչյունավորում՝
- Յուլիան Բալմուսով – Առյուծ
- Վլադիմիր Կոնկին – Օձ
- Բորիս Տոկարև – Ջայլամ
- Ալեքսանդր Կոտով – Նապաստակ
- Վիտալի Օվանեսով – Առյուծի արտացոլանք
- Իրինա Մալիկովա – Կապիկ
Վերաթողարկումներ
խմբագրելՄուլտֆիլմը բազմիցս թողարկվել է VHS և DVD ձևաչափերով մուլտֆիլմերի հավաքածուներում՝
- «Խորհրդային լավագույն մուլտֆիլմեր» (ռուս.՝ «Лучшие советские мультфильмы»), Studio PRO Video, 1990-ական թվականների կեսեր, մուլտֆիլմեր տեսաերիզի վրա՝ «Крылатый, мохнатый да масленый» «Топтыжка» և այլն,
- «Зайчишка — плутишка», Սոյուզմուլտֆիլմ, DVD, տարածող՝ «Союз», մուլտֆիլմեր՝ «Зайка-зазнайка» (1976), «Կոսկա նապաստակը և աղբյուրը» (ռուս.՝ Заяц Коська и родничок, 1974), «Աղվեսն ու նապաստակը» (ռուս.՝ «Лиса и заяц», 1973), «Քաջ նապաստակը» (ռուս.՝ «Храбрый заяц», 1955), «Առյուծն ու նապաստակը» (1949), «Նապաստակի պոչը» (ռուս.՝ «Заячий хвостик», 1984), «Խորհուրդներ տալ սիրող նապաստակը» (ռուս.՝ «Заяц, который любил давать советы», 1988)[1],
- «Անտառային հեքիաթներ», մաս 2 (ռուս.՝ «Лесные сказки»), «Սոյուզմուլտֆիլմ», DVD, տարածող՝ «Союз», մուլտֆիլմեր սկավառակի վրա՝ «Տայգայական հեքիաթ» (ռուս.՝ «Таёжная сказка», 1951), «Շինարար աղվեսը» (ռուս.՝ «Лиса-строитель», 1950), «Եղջերուն ու Գայլը» (ռուս.՝ «Олень и Волк», 1950), «Առյուծն ու նապաստակը» (1949), «Крепыш» (1950), «Սիրամարգի պոչը» (ռուս.՝ «Павлиний хвост», 1946), «Չեմպիոն» (ռուս.՝ «Чемпион», 1948)[2]։
Վերականգնում
խմբագրել2001 թվականին «Առյուծն ու նապաստակը» մուլտֆիլմը մի շարք այլ մուլտֆիլմերի հետ վերականգնվել է ու նորից հնչյունավորվել «Студия АС» և «Детский сеанс 1» ընկերությունների կողմից։ Նոր տարբերակում ամբողջովին փոխվել է ֆոնոգրամա, վերահնչյունավորմանը մասնակցել են ժամանակակից դերասաններ, տիտրերում փոխվել են հնչյունային ռեժիսորի ու հնչյունավորողների մասին տվյալները։ Պատասխանելով հանդիսատեսի հարցին՝ «Սոյուզմուլտֆիլմի» տնօրեն Հակով Կիրակոսյանը խիստ բացասական է արտահայտվել այդ գործողությունների վերաբերյալ և հայտարարել, որ «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան ոչ մի կապ չունի դրանց հետ[3]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Առյուծն ու նապաստակը» մուլտֆիլմը Big Cartoon DataBase կայքում (անգլ.)