Առնոլդ Բյոկլին
Բյոկլին (Bocklin) Առնոլդ (գերմ.՝ Arnold Böcklin, հոկտեմբերի 16, 1827[1][2][3][…], Բազել, Շվեյցարիա[4][5][6] - հունվարի 16, 1901[1][2][7][…], Ֆիեզոլե, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա[1][6]), շվեյցարացի նկարիչ, գրաֆիկ, քանդակագործ, 19-րդ դարի եվրոպական կիրառական արվեստի և Դյուսելդորֆի գեղարվեստական դպրոցի սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչներից։ Ստեղծագործել է Բազելում, Մյունխենում, Իտալիայում։ Ձգտելով հեռանալ իրականության պատկերումից՝ սկզբնական շրջանում նկարել է առասպելական ֆիգուրներով ռոմանտիկական բնանկարներ, հետագայում՝ ֆանտաստիկ տեսարաններ («Տրիտոն և Ներեիդ», 1873-1874)՝ մտացածին սիմվոլիկան համադրելով մանրամասների նատուրալիստական վավերականությանը։ Ուշ շրջանի կոմպոզիցիաները («Մեռյալների կղզին», 1880) ազդել են գերմանական սիմվոլիզմի և յուգենդստիլի ձևավորմանը։
Առնոլդ Բյոկլին գերմ.՝ Arnold Böcklin | |
---|---|
Կեղծանուն | Bocklin, Arnold |
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1827[1][2][3][…] |
Ծննդավայր | Բազել, Շվեյցարիա[4][5][6] |
Վախճանվել է | հունվարի 16, 1901[1][2][7][…] (73 տարեկան) |
Մահվան վայր | Ֆիեզոլե, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա[1][6] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Կրթություն | Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, համալսարանի դասախոս, գծանկարիչ և դիզայներ |
Ոճ | սիմվոլիզմ[3][8] |
Ժանր | պատմական գեղանկարչություն[3], բնանկար[3] և դիմապատկեր[3] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Faun whistling to a Blackbird?, Ինքնապատկեր և Մեռյալների կղզին |
Աշակերտներ | Հարի Շուլց |
Պարգևներ | |
Ամուսին | Angela Pascucci? |
Զավակներ | Arnold Böcklin the Younger?, Maria Böcklin?[9], Chiara Böcklin?[9], Carlo Böcklin?[10] և Hans Böcklin?[11] |
Arnold Böcklin Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԲյոկլինը ծնվել է 1827 թվականին, Բազելում։ Սովորել է Դյուսելդորֆում և Մյունխենում։ 1860 թվականին նշանակվել է Վայմարի նկարչական ճեմարանի պրոֆեսոր։ Երկու տարի անց թողել է այդ պաշտոնը և մեկնել իր հայրենի քաղաք՝ Բազել։ Ստեղծագործում է իր արվեստանոցում։
Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Ֆլորենցիայում և իր սիրած մահի հետևից է գնացել 1901 թվականի հունվարի 16-ին։
Ստեղծագործություն
խմբագրելԲյոկլիին չեն բավարարել միայն դաշտանկարը և տեսարանանկարը, որում վարպետ էր նա։ Բյոկլինը որոնել է պատմական և ավանդապատում թեմաներում, կենտրոնանալով մարդու, բայց ոչ սովորական մարդու, այլ գերմարդու, «բնության թագավորի» վրա։
Պրպտումների ընթացքում Բյոկլինը եղել է Եվրոպայում, այդ թվում Փարիզում, Բրյուսելում, Ցյուրիխում, նաև՝ Իտալիայում։ Նրա ստեղծագործության հիմնական թեման մահն է։ Հիմնականում նկարել է տեմպերայով։
Բյոկլինի գործերը ցուցադրվում են Լայպցիգի քաղաքային թանգարանում (Stadtmuseum Leipzig), Բեռլինի, Մյունխենի, Բազելի , Նյու Յորքի մետրոպոլիտեն թանգարաններում, նաև մասնավոր հավաքածուներում։
Բյոկլիի աշակերտներից է եղել գերմանական գեղանկարչության սիմվոլիզմի և մոդեռնի հայտնի ներկայացուցիչ Ֆրանց Շտուկը, որը թեև «իր սիմվոլիկ պատկերների մեջ ավելի համարձակ է գտնվել, բայց իր միստիցիզմի խորությամբ չի գերազանցել» Բյոկլինին։
«Մեռելների կղզին»
խմբագրելԲյոկլինը շարունակել է մահվան թեման, մինչև կստեղծեր իր աշխարհահռչակ գլուխգործոցը՝ «Մեռելների կղզին» (Toteninsel): Այստեղ նա ֆանտաստիկ սիմվոլիկան համադրել է մանրամասների նատուրալիստական ճշգրտության հետ։ Նկարից մեռելային շունչ է փչում․ սպիտակ սավանի մեջ փաթաթված մարդը անձնատուր է եղել անխուսափելի մահին և հնազանդ խոնարհված գլխով մոտենում է մահվան կղզուն, «որտեղից ոչ մի ճանապարհորդ չի վերադարձել»։ Նկարի ծառերը, երկինքը, շենքերը առեղծավածային, մռայլ ստվերներ են։ Նավակի մեջ թիավարող կա, որն ասոցացվում է Քարոնին, իսկ ջրային տարածությունը՝ Ստիքս կամ Աքերոն գետերին։ Կղզում պատկերված նոճիները հարավային Եվրոպայում հաճախ տնկվում են գերեզմանոցներում։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Arnold Böcklin (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Бёклин Арнольд // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Union List of Artist Names
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 RKDartists (նիդերլ.)
- ↑ 7,0 7,1 7,2 Arnold Böcklin — 2006.
- ↑ https://sammlung.staedelmuseum.de/en/person/boecklin-arnold
- ↑ 9,0 9,1 Burckhardt source
- ↑ https://wepa.unima.org/en/carlo-bocklin/
- ↑ SIKART — 2006.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Առնոլդ «Առնոլդ Բյոկլին և նրա գործերը» Գեղարվեստ հանդեսի թիվ 1 համարում». Issuu. 1908. էջ 106. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնոլդ Բյոկլին» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 458)։ |