Ասատուր Ադամյան
ազատամարտիկ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ասատուր Հովհաննեսի Ադամյան, (հոկտեմբերի 17, 1947, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 5, 1993, Գևորգավան, Մարտունու շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Ասատուր Ադամյան | |
---|---|
հոկտեմբերի 17, 1947 - հունվարի 5, 1993 (45 տարեկան) | |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Գևորգավան, Մարտունու շրջան, Արցախ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Կենսագրություն
խմբագրել1988–1993 թվականներին իր ղեկավարած կամավորական ջոկատի և Մարտունու ՊՇ–ի կազմում մասնակցել է Մարտունու, Ղաջարի, Ուրյանա լեռան դիրքերի, Գևորգավանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Զոհվել է Մարտունու շրջանի Գևորգավան գյուղում։
Ասատուր Ադամյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Արցախի Հանրապետության Կարմիր Շուկա ավանում[1]։