Ասթարա
սահմանային գետ Ադրբեջանի (Աստարայի շրջան) և Իրանի (Գիլանի նահանգ) միջև
Ասթարա (ադրբ.՝ Astaraçay), սահմանային գետ Ադրբեջանի (Աստարայի շրջան) և Իրանի (Գիլանի նահանգ) միջև, Անդրկովկասի ամենահարավային գետը։ Երկարությունը 32 կմ է։ Թափվում է Կասպից ծով։ Գետի երկայնքով անցնում է Ադրբեջանի և Իրանի պետական սահմանը։ Գետի ձախ ափին, նրա՝ Կասպից ծով թափվելու տեղում գտնվում է ադրբեջանական Աստարա քաղաքը, աջ ափին՝ իրանական Աստարա քաղաքը[1]։
Ասթարա | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 32 կմ |
Ավազանի մակերես | 242 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Թալիշի լեռներ |
Գետաբերանի տեղակայում | Կասպից ծով |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Ջրի մարմիններ | Կասպից ծով |
Երկիր | ![]() |
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասթարա» հոդվածին։ |