Աստիագես
Աստիագես (ըստ Հերոդոտոսի Ἀστυάγης Աստիագես, ըստ Կտեսիաս Կնիդացու Աստիիգաս, ըստ Դիոդորուսի` Ասպադաս; Բաբելոներեն, Իշտումեգում.թ.ա. 7-րդ դար, Եկբատան, Համադան, Իրան - մ.թ.ա. 6-րդ դար, Parthia Satrapy), եղել է Մեդիական կայսրության վերջին թագավորը մ.թ.ա. 585–550, Քսերքսես I-ի որդին է։ Նա գահազրկվել է Կյուրոս Բ Մեծի կողմից։ Նրա անունը հին իրաներեն բացատրվում է Իշտի Վայգա, որը նշանակում է նիզակ ճոճող[1]։
Աստիագես | |
---|---|
Ծնվել է՝ | մ.թ.ա. 7-րդ դար |
Ծննդավայր | Եկբատան, Համադան, Իրան |
Մահացել է՝ | մ.թ.ա. 6-րդ դար |
Վախճանի վայր | Parthia Satrapy |
գերիշխան | |
Հայր | Կիաքսար |
Երեխաներ | Mandane of Media? և Amitis Shahbanu? |
Հավատք | Զրադաշտականություն |
Կառավարում
խմբագրելԱստիագեսը հաջորդել է իր հորը մ.թ.ա.585 թվականի Հալիսի ճակատամարտից հետո, որը հնգամյա պատերազմ էր լիդիացիների և մեդիացիների միջև։ Նա ժառանգում է մեծ կայսրություն, որը կառավարվում էր երկուսի` Կրեսոսի և Նաբուգոդոնոսորի կողմից։ Նաբուգոդոնոսորի կինը` Ամիտիսը` Աստիագեսի քույրն էր, թագուհի, որի համար, ասում են, Նաբուգոդոնոսորը կառուցել էր Կախովի այգիները .[2]։
Սակայն, վերջին տեղեկությունների համաձայն, այգին կառուցված է եղել Ասորեստանի թագավոր Սինաքերիբի կողմից[3]։ Հին աղբյուրները համարյա ոչինչ չեն հաղորդում Աստիագեսի կառավարման մասին։ Հերոդոտոսը հաղորդում է, որ Աստիագեսը դաժան և բռնակալ մարդ է եղել[4]։ Ըստ Քսենոփոնի Կյուրոպեդիայի` քսաներեք տարի անց Աստիագեսը կորցնում է իր ազնվականների աջակցությունը Կյուրոսի դեմ պատերազմում, դրա արդյունքում Կյուրոսը հիմնադրում է Աքեմենյան կայսրությունը[5]։
Հերոդոտոս
խմբագրելԸստ Հերոդոտոսի` Անտիկ Հունաստանի պատմաբանի հաղորդման` Աստիագեսը երազ է տեսնում, որը մեկնաբանվում է, որ դուստրը` Մանդանան, ծնելու է որդի, որը կործանելու է իր կայսրությունը։
Աստիագեսը աղջկան ամուսնացնում է Անշանի թագավոր Կամբիզ I-ի հետ։
Երբ երկրորդ անգամ երազն Աստիագեսին զգուշացնում է վտանգի մասին, Աստիագեսը ուղարկում է իր գեներալ Հարփագուսին սպանելու երեխային` Կյուրոսին։ Հերոդոտոսը նշում է Կյուրոսի ծնողներին, բայց չի ասում, որ Կամբիզը եղել է թագավոր[6][7]։ Ժամանակակից գիտնականները պնդում են, որ Կյուրոսը եղել է Աստիագեսի թոռը[8]։ Հարփագուսը չի ուզում արյուն թափել և երեխային տալիս է հովիվ Միթրիդատեսին, որի կինը հենց նոր էր մեռած երեխա ծնել։
Կյուրոսը մեծանում է որպես Միթրիդատեսի սեփական երեխա, իսկ մեռած երեխային Հարփագուսը ներկայացնում է Աստիագեսին որպես մեռած Կյուրոս։ Երբ երեխան դառնում է տասը տարեկան, Աստիագեսը իմանում է, թե ով է նա և նրան ուղարկում է Անշան` իր ծնողների մոտ։ Հարփագուսը չի փրկվում վրեժխնդրությունից։ Աստիագեսը, սպանելով նրա երեխային, վերջինիս մսով խնջույքի ժամանակ կերակրում է հորը։
Կյուրոսը հաջորդում է հորը մ.թ.ա. 559 թվականին։ Նա Հարփագուսի խորհրդով մ.թ.ա. 553 թվականին դուրս է գալիս Աստիագեսի դեմ։ Երեք տարի տևում է պատերազմը նրանց միջև։ Պասարգադի մոտ տեղի ունեցած ճակատամարտից հետո Կյուրոսը նվաճում է Մարական կայսրությունը։
Հարփագուսը Կյուրոսի մոտ է մնում մինչև իր մահը։ Ըստ դիցաբանության` Կյուրոսը սնվել է շան կաթով։ Շունը պաշտվում է պարսիկների կողմից որպես սրբազան կենդանի։ Լեգենդի համաձայն` ժամանակին Հռոմուլոսն ու Ռեմուսն էլ էին սնվել գայլի կաթով (լատին․՝ Lupa) [9][10][11]։
Պարտություն
խմբագրելՆաբոնիդի ժամանակագրությունում նշված է, որ Պասարգադի ճակատամարտից հետո Հարփագուսը ընտանիքի հետ կայսրությունում արժանանում է բարձր դիրքի (քանի որ Կյուրոսի գեներալն էր)[12]։ Հետո Կյուրոսը գրավում է Աստիագեսի տերության մայրաքաղաքը։ Հարփագուսը դառնում է Կյուրոսի ամենահաջողակ գեներալը։ Ըստ Հերոդոտոսի Կյուրոսը Աստիագեսին պահում է իր պալատում մինչև վերջինիս մահը, իսկ ըստ Կտեսիասի` նա դառնում է Պարթևստանի շրջաններից մեկի նահանգապետ։
Աստիագեսի մահվան հանգամանքները հայտնի չեն։ Կրեսոսը արշավում է Կյուրոսի դեմ` Աստիագեսի համար վրեժխնդիր լինելու։ Կյուրոս Մեծը Հարփագուսի հետ պարտության է մատնում Կրեսոսին և նվաճում Լիդիան մ.թ.ա. 547 թվականին[13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Astyages, Encyclopædia Iranica.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link), The Hanging Gardens of Babylon - ↑ [1] Արխիվացված 2013-09-13 Wayback Machine, Cyaxares (Livius.org)
- ↑ [2], Astyages, the last Median king (Iranica Online)
- ↑ [3], Cyropaedia: The Education of Cyrus by Xenophon (Gutenberg.org)
- ↑ cf. How, W. W., & Wells, J. (1991)
- ↑ A commentary on Herodotus with introduction and appendixes. Oxford [Oxfordshire]: Oxford University Press. i.107
- ↑ cf. How and Wells i.107
- ↑ Herodotus i.110
- ↑ Justin (i.4)
- ↑ cf. How and Well, i.110
- ↑ Cyrus takes Babylon (530 BCE) Արխիվացված 2016-12-08 Wayback Machine (Livius.org)
- ↑ Astyages (Livius.org)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աստիագես կատեգորիայում։ |
Տես՝ Astyages Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
լ Livius Site's Astyages' page Արխիվացված 2011-05-14 Wayback Machine
- Meyer, Eduard (1911). . In Chisholm, Hugh (ed.). Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 2 (11th ed.). Cambridge University Press. էջ 821.