Ավիկ Թորոսյան

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ավիկ Գրիգորի Թորոսյան (1922, Թիֆլիս, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն - 1995, Երևան, Հայաստան), հայ ռեժիսոր, դերասան։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Ավիկ Թորոսյան
Ծնվել է1922
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն
Մահացել է1995
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1951)
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն

խմբագրել

Ավիկ Թորոսյանը ծնվել է 1922 թվականին, Թբիլիսիում։ Ավարտել է Գանձակի (այժմ՝ Կիրովաբադ) հայկական միջնակարգ դպրոցը։

1941 թվականին Ավիկը կամավոր է զինվորագրվել և ընդունվել կրտսեր հրամանատարների ռազմական ավիացիոն ուսումնարան։ Նշանակվել է Հյուսիս-կովկասյան ռազմաճակատի 518-րդ հատուկ ավիոսպասարկման գումարտակում։ 1942 թվականի գարնանը Ավիկը զորացրվել է[1]։

1951 թվականին ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1951 թվականից՝ Ղափանի, Գորիսի, Արտաշատի (1955-1959 թվականներին՝ գլխավոր ռեժիսոր) թատրոնների, 1959 թվականից՝ հայկական հեռուստաստուդիայի ռեժիսոր[2]։

Թատերական բեմադրություններից են՝

Հեռուստաբեմադրություններից են՝

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.