Ատրորմիզդ Արշակունի
Ատրորմիզդ Արշակունի (նաև՝ Ատրորմիզդ Արշական, 5-րդ դար - 5-րդ դար), հայ պետական գործիչ և ավագ նախարար Սասանյան Պարսկաստանում, Հայոց մարզպան (451-465), Արշակունիների տոհմից[1][2]։
Ատրորմիզդ Արշակունի | |||
| |||
---|---|---|---|
451 - 465 | |||
Նախորդող | Վասակ Սյունի | ||
Հաջորդող | Ատրվշնասպ | ||
Մասնագիտություն՝ | կառավարիչ | ||
Ծննդյան օր | 5-րդ դար | ||
Վախճանի օր | 5-րդ դար | ||
Քաղաքացիություն | Սասանյան Պարսկաստան |
Կենսագրություն
խմբագրել450-451 թվականներին տեղի ունեցած Վարդանանց պատերազմից հետո, Սասանյան արքայից արքա Հազկերտ Բ-ն հայոց մարզպանի պաշտոնից հեռացնում է Վասակ Սյունուն և կանչում Տիզբոն, իսկ նրա փոխարեն մարզպան է նշանակվում նրա ավագ նախարարներից մեկը՝ Ատրորմիզդ Արշակունին[1][2]։ Ըստ Եղիշեի, Ատրորմիզդը «Հայոց աշխարհը մտավ սիրով և խաղաղությամբ»[2]։ Նա երկրով մեկ խաղաղության հրովարտակներ է ուղարկում։ Հազկերտ Բ-ն էլ հատուկ հրովարտակով բոլոին լիակատար կրոնական ազատություն է շնորհում և հրամայվում է ապստամբության տարիներին չմուծված հարկերը չպահանջել, առժամանակ պակասեցվում է Միջին Ասիայում կռվելու համար հավաքագրվող հեծելազորի թիվը, փախստականներին թույլատրվում է վերադառնալ և տեր դառնալ իրենց ունեցվածքին[2]։ Նույնիսկ բռնի կրոնափոխ եղածներին, ըստ հրովարտակի, չէր արգելվում նորից վերադառնալ քրիստոնեության։