Արագոներեն կամ նավառոարագոներեն (aragonés /ˌærəɡɒˈniːz/, nabarroaragonés), ռոմանական լեզու, որը հնում տարածված էր Արագոնի թագավորությունում, ինչն այժմյան Իսպանիայի տարածքում էր։ Ներկայումս դրան տիրապետում են մոտ 12 000 մարդ (30 000 որպես երկրորդ), հիմնականում հյուսիսային Արագոնում, Ուեսկա պրովինցիայում (Սոբրարբե և Ռիբագորսա), ինչպես նաև Սարագոսայի որոշ կոմարկաներում։ Այն միակ ժամանակակից լեզուն է, որը պահպանվել է միջնադարյան նավառոարագոներենից՝ ձևով նկատելիորեն տարբերվելով իսպաներենից։

Արագոներեն
Տեսակբնական լեզու և կենդանի լեզու
ԵնթադասՕքսիտանո֊ռոմանական լեզուներ և Iberian Romance?
Երկրներ Իսպանիա[1]
Խոսողների քանակ8500 մարդ (2022)[2]
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակոչ նպաստավոր[3]
Գրերի համակարգլատինական այբուբեն
IETFan
ISO 639-1an
ISO 639-2arg
ISO 639-3arg
 Aragonese language Վիքիպահեստում

Դասակարգում

խմբագրել

Հնդեվրոպական լեզուներ

Ժամանակակից դիրք

խմբագրել

Տարածվածություն և թվակազմ

խմբագրել
 
Արագոներենի տարածվածության սահմանները նշված են կարմիրով

Արագոներենը հիմնականում տարածված է արագոնյան Պիրենեյների հովիտներում։ Շրջանները, որտեղ կարելի է խոսել արագոներենի՝ որպես լեզվի առկայության մասին (ոչ որպես իսպաներենի բարբառ) Բյելսի հովիտն է, Այերբեն, Արագուեսը, Սոմոնտանո դե Բարբաստրոն, Ալտո Գալյեգոն, Վալյե դե Տենան, Սոբրարբեն, Վալյե դե Ռասալը, Խասետանիան, Սոմոնտանո դե Ուեսկան, Վալյե դե Բրոտոն և Վալյե Կանֆրանկը։

Բարբառներ

խմբագրել
  • Արևմտյան բարբառներ՝ ansotano, cheso։
  • Կենտրոնական բարբառներ՝ belsetán, tensino, pandicuto, bergotés։
  • Արևելյան բարբառներ (կատալոներենին և գասկոներենին անցումային)՝ benasqués, grausino, fobano, chistabino, ribagorzano։
  • Հարավային բարբառներ՝ ayerbense, semontanés[4]։

Սոցիոլոգիա-լեզվաբանական տեղեկություններ

խմբագրել

Ներկայումս արագոներենը չունի որևէ պաշտոնական կարգավիճակ, սակայն գոյություն ունի օրենքի նախագիծ, որով արագոներենին և կատալոներենին տրվելու է պաշտոնական կարգավիճակ այդ լեզուների «գերակշիռ» շրջաններում[5]։ Թեպետ լեզվակիրների թիվը մեծ չէ (մոտ 42 000), սակայն հրատարակվում են թերթեր, ամսագրեր, գրքեր, գոյություն ունեն արագոներենով կայքեր։

Պատմություն

խմբագրել

Արագոներենը ծագել է ժողովրդական լատիներենից Պիրենեյներում 7-8-րդ դարերում բասկյան հիմքի ակնառու ազդեցությամբ։ Միջնադարում լեզուն կոչվում էր նավառոարագոներեն, քանի որ Արագոնը գտնվում էր Նավառայի թագավորության իշխանության տակ։

Ռեկոնկիստայի կամ Արագոնի՝ դեպի հարավ՝ մուսուլմանների հողեր ընդարձակման հետ արագոներենը տարածվեց նվաճված տարածքներում։ 13-14-րդ դարերը եղել են արագոներենի ամենաշատ տարածման ժամանակները։ Բարսելոնայի կոմսության հետ Արագոնի միացումից հետո արագոներենը կրել է կատալոներենի մեծ ազդեցությունը։ Թագավորական դիվանատունը գործավարության մեջ կիրառում էր լատիներեն, կատալոներեն և արագոներեն, ինչպես նաև երբեմն-երբեմն օքսիտաներեն։

1412 թվականին Արագոնում Տրաստամարի դինաստիայի հաստատումից հետո կաստիլերենը արագորեն դարձավ արքունի և արագոն արիստոկրատիայի լեզու։ Քաղաքային բնակչությունը և բարձրաշխարհիկ հասարակությունը դարձան կաստիլյանիզացիայի հիմնական օջախները, որոնք արագոներենը վերածեցին «գյուղի լեզվի»[6]։

Ֆրանկոյի բռնապետությունից հետո սկսվեց արագոներենի վերածնունդը, որը նշանավորվեց միավորումներ ստեղծելով, որոնք զբաղվում էին լեզվի պահպանմամբ և զարգացմամբ, բարբառները և ուղղագրությունը կարգավորելու փորձեր էին կատարում։

Լեզվաբանական բնութագիր

խմբագրել

Հնչյունաբանություն և հնչակարգություն

խմբագրել

Արագոներենի բնութագրական գծերն են.

  • Ինչպես և իսպաներենում, O և E հնչյունների երկբարբառայնացում ([we] և [je]), VET’LA > biella (իսպ. vieja, կատ. vella, հին),
  • Շեշտազուրկ վերջնահնչյուն -E-ի սղում, GRANDE > gran (իսպ. grande, կատ. gran, «մեծ»),
  • Ի տարբերություն կաստիլերենի՝ սկզնատառ F-ի պահպանում, FILIU > fillo (իսպ. hijo, կատ. fill, «որդի»),
  • GE-,GI-,I- հնչյունափոխվում են ch պայթաշփականի [ʧ], IUVEN > choben (իսպ. joven, կատ. jove, «երիտասարդ»), GELARE > chelá(r) (իսպ. helar, կատ. gelar, «ցրտահարվել»),
  • Ինչպես օքսիտաներենում և գալիսա-պորտուգալերենում, ռոմանական -ULT-, -CT- հնչյունափոխվում են [jt], FACTU > feito (իսպ. hecho, կատ. fet, «փաստ»),
  • -X-, -PS-, SCj- փոխակերպումը պայթաշփական շչականների՝ ix [ʃ], COXU > coixo (իսպ. cojo, կատ. coix, «կաղ»),
  • Ի տարբերություն կաստիլերենի՝ -Lj-, -C’L-, -T’L- դառնում են 'll' [ʎ], MULIERE > mullé(r) (իսպ. mujer, կատ. muller, «կին»),
  • Լատիներեն -B- պահպանվում է երկրորդ և երրորդ խոնարհման սահմանական եղանակի անցյալ անկատարի վերջավորություններում՝ teniba (իսպ. tenía, կատ. tenia, «ունենում էր»)։

Ձայնավորներ

խմբագրել
Արագոներենի մենաբարբառներ
  Առաջնային Միջին Ետին
Վերին i   u
Միջին-վերին e   o
Ստորին   a  
Հնչյուն Օրինակ Հնչյուն Օրինակ
a aliga [a'liɣa], «արծիվ» o bocha ['boʧa], «պայուսակ»
u 1 luz [luθ], «լույս» i ² coxín [koʃ'in], «բարձիկ»
e corredor [koreðoɾ], «միջանցք»

1 Երկբարբառի կազմում կա [w]. Autogubierno [awtoɣu'bjeɾno]՝ «ինքնակառավարում».
² Երկբարբառի կազմում կա [j]. Unión [un'jon]՝ «միություն»։

Բաղաձայններ

խմբագրել
Таблица согласных арагонского языка
Երկշրթնային Շրթնատամնային Ատամնային Ատամնահիմքային Ետատամնահիմքային Քմային Ետնալեզվային
Պայթական p b t d k g
Ռնգային m ɱ n ɲ ŋ
Շփական f θ, ð s, z ʃ ʝ ɣ
Պայթաշփական ʧ
Նեղվածքային ձայնորդ j w
Թրթռուն r
Միաթրթիռ ɾ
Կողմնային l ʎ
Հնչույթ Օրինակ Հնչույթ Օրինակ
b baca ['baka], «կով» d 1 diners ['dines], «փող»
f fierro ['fjero], «երկաթ» g ² grixola [gɾi'ʃola], «կարմիր հաղարջ»
ʝ maye ['maʝe], «տատիկ» k boca ['boka], «բերան»
l glarima [gla'ɾima], «արցունք» m man [man], «ձեռք»
n ³ alministrador ['alministɾadoɾ], «կառավարիչ» ɲ pestaña [pes'taɲa], «թարթիչ»
p pie [pje], «ոտք» ɾ sangre ['saŋgɾe], «արյուն»
r carrasca [ka'raska], «կաղնի» s 4 musclo ['musklo], «մկան»
t bezicleta [beθi'kleta], «հեծանիվ» θ reboluzión [rebolu'θjon], «հեղափոխություն»
ʎ muller [mu'ʎeɾ], «կին» ʃ ixemplo [i'ʃemplo], «օրինակ»
ʧ chirmán [ʧiɾ'man], «եղբայր»

1 /d/ հնչույթը հանդիպում է միայն արտահայտությունների սկզբում և /n/ ու /l/ հնչույթներից հետո, իսկ մնացած դիրքերում՝ [ð] այլահնչակը. dido ['diðo] («մատ»), o dido [o'ðiðo] (o՝ որոշյալ նախդիր)։
² /g/ հանդիպում է այն դիրքերում, ինչ d, իսկ մնացած դեպքերում իրականացվում է որպես [ɣ]. granota [gra'nota] («գորտ»), tortuga [toɾ'tuɣa] («կրիա»)։
³ /n/ ունի 3 այլահնչակ՝ [ŋ] ([k] և [g] ետնալեզվային բաղաձայններից առաջ), [ɱ] ([f]) և [n]-ից առաջ (մնացած դիրքերում). luenga ['lweŋga]
(«լեզու»), confianza [koɱ'fjanθa] («վստահություն»), animal [ani'mal] («կենդանի»)։
4 [r] և [m]-ից առաջ՝ [z]. Israel [iz'rael] (Իսրայել), comunismo [komu'nizmo] («կոմունիզմ»)։

Տեքստի օրինակ

խմբագրել

«Հայր մեր» աղոթքի տեքստը արագոներեն և իսպաներեն.

Արագոներեն

խմբագրել

Pai nuestro, que yes en o zielo, satificato siga o tuyo nombre, bienga ta nusatros o reino tuyo y se faiga la tuya boluntá en a tierra como en o zielo. O pan nuestro de cada diya da-lo-mos güei, perdona las nuestras faltas como tamién nusatros perdonamos a os que mos faltan, no mos dixes cayer en a tentazión y libera-mos d’o mal. Amén.

Իսպաներեն

խմբագրել

Padre nuestro que estás en el Cielo, santificado sea tu nombre, venga a nosotros tu Reino, hágase tu voluntad en la Tierra como en el Cielo, danos hoy nuestro pan de cada dia, y perdona nuestras ofensas, como también nosotros perdonamos a los que nos ofenden, no nos dejes caer en tentación, y líbranos del mal. Amén.

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ScriptSource - Spain
  2. https://www.pensem.cat/noticia/273/Gimeno-Sorolla/aragones-nous-parlants-urbans-empoderament-practiques-inclusives
  3. http://www.unesco.org/languages-atlas/en/atlasmap/language-id-330.html
  4. Aragonese Ethnologue-ում (18-րդ տպ․, 2015)
  5. «Предварительный проект закона о языках Арагона». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.
  6. El aragonés de la literatura aljamiado-morisca

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արագոներեն» հոդվածին։