Արագ շախմատ
Արագ շախմատ (անգլ.՝ rapid chess, գերմ.՝ Schnellschach), շախմատի տարատեսակ, որում բոլոր քայլերը պետք է կատարվեն յուրաքանչյուր խաղացողի համար սահմանված ժամանակի ընթացքում, որը 15 րոպեից ավելի, բայց 60 րոպեից պակաս է, կամ հատկացված ժամանակի և 60-ով բազմապատկած ամեն քայլի համար տրվող լրացուցիչ ժամանակի գումարը՝ 15 րոպեից ավելի, բայց 60 րոպեից պակաս է։
Ենթակատեգորիա | շախմատ, արագ խաղ | |
---|---|---|
Մասն է | շախմատային տերմինաբանություն | |
Մարզաձև | շախմատ | |
Ով է կիրառում | շախմատիստ |
ՖԻԴԵ-ի կանոններ
խմբագրելՇախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն արագ շախմատի համար սահմանել է հետևյալ կանոնները.
- Խաղացողները պարտավոր չեն գրի առնել քայլերը, ինչպես դա անում են դասական ժամակարգով պարտիաների ժամանակ։
- Եթե խաղի ընթացքի նկատմամբ վերահսկողությունը համարժեք է (օրինակ, մեկ մրցավար` առավելագույնը երեք պարտիային), ապա գործում են մրցաշարային կանոնները։
- Եթե մրցավարական վերահսկողությունը համարժեք չէ, խաղը կանոնակարգվում է ՖԻԴԵ-ի շախմատի կանոններով, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք փոխարինվում են արագ շախմատի հետևյալ կանոններով.
- Երկու խաղացողների կողմից երեքական քայլ կատարելուց հետո, խաղաքարերի սխալ դասավորության, խաղատախտակի սխալ դիրքի և ժամացույցի ցուցմունքների առնչությամբ ոչ մի պահանջ ներկայացվել չի կարող։ Այն դեպքում, երբ պարտիան ընթացել է արքայի և թագուհու փոխարինված սկզբնական դիրքով, այդ արքան փոխատեղում կատարել չի կարող։
- Մրցավարը պետք է կիրառի կանոնների «Քայլերի կատարումը» հոդվածը միայն այն պարագայում, երբ նրան դիմում է խաղացողներից մեկը կամ երկուսն էլ։
- Անհնարին քայլը համարվում է կատարված, երբ գործի է դրվել հակառակորդի ժամացույցը։ Այդ բանից հետո, մինչև պատասխան քայլ կատարելը, հակառակորդը կարող է պահանջ ներկայացնել անհնարին քայլի առնչությամբ։ Մրցավարը պետք է որոշում կայացնի միայն նման պահանջին ի պատասխան։ Սակայն, եթե երկու արքաներն էլ շախի տակ են կամ զինվորի փոխարկումը կանոններին համապատասխան չի կատարվել, մրցավարը պետք է միջամտի, եթե դա հնարավոր է։
- Ժամացույցի դրոշակը համարվում է ընկած, եթե այդ մասին խաղացողի կողմից ճիշտ հայտարարություն է արվել։ Մրցավարը պետք է զերծ մնա դրոշակի ընկնելն արձանագրելուց, բայց կարող է դա անել, եթե երկու դրոշակն էլ ընկած են։
- Ժամանակը սպառելու պատճառով հաղթանակ պահանջելու համար խաղացողը պետք է կանգնեցնի ժամացույցը և տեղեկացնի մրցավարին։ Պահանջը բավարարելու համար անհրաժեշտ է, որ ժամացույցը կանգնեցնելուց հետո պահանջողի դրոշակը` ի տարμերություն հակառակորդի դրոշակի, ընկած չլինի։
- Եթե երկու դրոշակն էլ ընկել են պարտիան ավարտվում է ոչ-ոքի[1]։
Փաստեր
խմբագրել1988 թվականին ամերիկացի գրոսմայստեր Ուոլթեր Բրաունը հիմնադրեց Արագ շախմատի համաշխարհային կազմակերպություն և «Արագ շախմատ» ամսագիր, որը փակվեց 2003 թվականին[2]։
Արագ շախմատի աշխարհի չեմպիոններ
խմբագրել2001 թվականից ՖԻԴԵ-ն անցկացնում է արագ շախմատի աշխարհի առաջնություններ։ 2009 թվականին Գերմանիայի Մայնց քաղաքում արագ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը[3]։
# | Տարի | Գրոսմայստեր | Երկիր |
---|---|---|---|
1 | 2001[4] | Գարրի Կասպարով | Ռուսաստան |
2 | 2003[5][6] | Վիշվանաթան Անանդ | Հնդկաստան |
3 | 2009[7] | Լևոն Արոնյան | Հայաստան |
4 | 2010[8] | Գատա Կամսկի | ԱՄՆ |
5 | 2012[9] | Սերգեյ Կարյակին | Ռուսաստան |
6 | 2013[10] | Շահրիար Մամեդյարով | Ադրբեջան |
7 | 2014[11] | Մագնուս Կառլսեն | Նորվեգիա |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «ՖԻԴԵ-ի շախմատի կանոնները առ 1-ը հուլիսի 2009 թ.». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Արագ շախմատ
- ↑ Լևոն Արոնյանը` արագ շախմատի աշխարհի չեմպիոն
- ↑ Cap D'Agde World Rapid Championship
- ↑ Anand is World Rapid Chess Champion
- ↑ ChessBase.com - Chess News - World Champion Vishy Anand!
- ↑ «Rapid World Chess Championship - Aronian wins final in smooth style». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Chess Classic Mainz – Kamsky wins with 10.0/11 points
- ↑ Ս. Կարյակինն ու Ա. Գրիշչուկը որոշեցին ուժեղագույնին
- ↑ Ավարտվեցին արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունները
- ↑ Մագնուս Կառլսենը` արագ շախմատի աշխարհի չեմպիոն