Արամոյի բարբառ
Արամոյի բարբառ - հայերենի այսպես կոչված հա ճյուղին պատկանող բարբառ։
Նշվում են հետևյալ հատկանիշները՝ ներկան կազմվում է հա մասնիկով (հäյհäմբրէյմ-համրում եմ). պայթական բաղաձայնների համակարգը ենթարկվում է տեղաշարժ-տեղափոխության (բ→պ, դ→տ, պ→բ, տ→դ և այլն). որոշյալ հայցականը կազմվում է զ նախդիրով. ձայնավորական համակարգով խիստ տարբերվում է գրաբարից. ունի էյր, նէյր, ա՛ք, ա՛ունք և այլ հոգնակիներ. հիմնականում պահպանել է ուղղական, սեռական, բացառական հոլովները։
Խոսվում է Արամո գյուղում, որը գտնվում է հյուսիսային Սիրիայում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Ղարիբյան Ա․, Հայերենի նորահայտ բարբառների մի նոր խումբ, Երևան, 1958։
- Ջահուկյան Գ․, Հայ բարբառագիտության ներածություն, Երևան, 1972։
- «ՀԱՅՐ ՄԵՐ»-Ը ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԱՄՈ ԳՅՈՒՂԻ ԲԱՐԲԱՌՈՎ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 687)։ |