Հայցական հոլով
Հայցական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որն իր վրա կրում է ենթակայի կատարած գործողությունը։ Հայցական հոլովը ստանում է որոշիչ հոդ։ Հայցական հոլովը սեփական ձև չունի. իրանիշ գոյականների հայցական հոլովաձևը նման է ուղղականին, անձանիշ գոյականներինը՝ տրականին։ Պատասխանում է ո՞ւմ, ի՞նչ(ը), ե՞րբ, որտե՞ղ, որքա՞ն հարցերին։
Նախադասության մեջ հայցական հոլովով դրված բառը կարող է լինել՝
- ուղիղ խնդիր՝ Ջարդեց դռները հուժկու հարվածով։
- Տեղի պարագա՝ Գյուղ էին իջել հովիվ պատանիք։
- Ժամանակի պարագա՝ Գիշերը հասանք։
- Չափի պարագա՝ Գիրքն արժե 1000 դրամ։
- Նպատակի պարագա՝ Գնացինք հարսանիք։
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002
- Գ. Խաչատրյան, Հայոց լեզվի ոլորաններում, Վանաձոր, 1994, էջ 31։