Արամ Արսենյան (թարգմանիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Արսենյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արսենյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Սամվելի Արսենյան (մարտի 2, 1952, Թալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանիչ, արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (2001)[1]:
Արամ Արսենյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 2, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | Թալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թարգմանիչ և արձակագիր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Հայաստանի կրթության և գիտության նախարարություն, Երևանի պետական համալսարան և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան |
Կենսագրություն
խմբագրելԱրամ Արսենյանը ծնվել է 1952 թվականի մարտի 2-ին, Թալին քաղաքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը։ Աշխատել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում, դասավանդել Երևանի պետական և Վալերի Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարաններում։ 2001 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է[1]։
Ստեղծագործություններ
խմբագրելԱրսենյանի պատմվածքները, պիեսներն ու թարգմանությունները (անգլերենից և ռուսերենից) տպագրվել են հանրապետական ու արտասահմանյան թերթերում և ամսագրերում։ Հրատարակվել են նրա «Իրական հորինվածքներ» (պատմվածքներ, պիես, 2007), «Տիրոջ դասը» 2012) գրքերը։ Թարգմանել է 30-ից ավելի գեղարվեստական ֆիլմեր (անգլերենից և ռուսերենից), հեղինակել ավելի քան 30 թարգմանական գրքեր։ Թարգմանել է Ուիլյամ Սարոյանի, Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի, Ջեյմս Ջոյսի ստեղծագործություններից։ Թարգմանական գրքերից են՝ Լևոն-Զավեն Սյուրմելյանի «98.60» (վեպ, 2005), «Արձակի տեխնիկա, չափ և խենթություն» (2008), Էդվարդ Միլիտոնյանի «Վահագն վիշապաքաղի արկածները» (վեպ, 2006), Էռնեստ Հեմինգուեյի «Ունենալ և չունենալ» (վեպ, 2006), Գագիկ Բաղդասարյանի «Երևան» (ալբոմ, համահեղինակ, 2008)[2]։
Թարգմանություններ
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- XX դարի արտասահմանյան արձակ։ Հատոր 1. Անգլո-ամերիկյան պատմվածք (Ժողովածու) /Կազմ՝ Ա. Ո. Խաչատրյան.- Երևան։ Երևանի համալս. հրատ., 1984.- 574 էջ.- (Ուսանողի գրադարան).- Բովանդ-ից՝ Ջոյս Ջեյմս. Ամպիկը; Կրկնակը; Բաղեղի օրը; Սարոյան Ուիլյամ. Նարինջները։
- Ամանորյա վարդեր։ Մանկական պատմվածքների ժողովածու։ Անգլիագիր գրողների հեքիաթներ.- Երևան։ Ծիծեռնակ, 2009.- 78 էջ։
- Բարի գիշերի հեքիաթներ.- Երևան։ Լուսակն, 2007.- 79 էջ։
- Բոհջալյան Քրիս։ Ավազե ամրոցի աղջիկները։ Վեպ.- Երևան։ Ծիծեռնակ, 2014.- 286 էջ։
- Գրիգորյան Նենսի։ Զաբել։ Վեպ.- Երևան։ ՀԳՄ հրատ., 2007.- 183 էջ։
- Էլիոթ Ջեյն։ Գիտադարան ամենափոքրերի համար։ Գիտա-ճանաչողական գրականություն.- Երևան։ Այբենգիր, 2009.- 135 էջ.- (Ճանաչենք աշխարհը միասին)։
- Ի սկզբանէ էր բանն=In the beginning was the word: [Բանաստեղծություններ՝ անգլերեն և հայերեն զուգադիր թարգմանությամբ].- Երևան։ Ապոլոն, 2013.- 440 էջ.- Բովանդ-ից՝ Ուայթհորն Ալան. Մի; Ցեղասպանության բայերը։
- Ինչպես դարձա հայ։ Ժամանակակից ամերիկահայ պատմվածք։ Գիրք 2.- Երևան։ ՀԳՄ հրատ., 2007.- 83 էջ։
- Լորենս Դեյվիդ։ Լեդի Չաթըրլիի սիրեկանը. Երևան։ Լուսակն, 2014.- 456 էջ.- (Արգելված գրականություն)։
- Ժամանակակից ամերիկահայ պատմվածք.- Երևան։ ՀԳՄ հրատ.
Գիրք Ա.- 2005.- 128 էջ։ Գիրք Բ.- 2011.- 134 էջ։
- Ինչպես դարձա հայ։ Ժամանակակից ամերիկահայ պատմվածք։ Գիրք 2.- Երևան։ ՀԳՄ հրատ., 2007.- 83 էջ։
- Լի Հարփըր։ Ծաղրասարյակ սպանելը...: Վեպ.- Երևան։ Զանգակ, 2015.- 414 էջ։
- Ջոյս Ջեյմս։ Դուբլինցիներ։ Պատմվածքների ժողովածու.- Երևան։ Սովետական գրող, 1978.- 159 էջ։ Վերատպությունը տե՛ս Դուբլինցիներ.- Երևան։ Զանգակ, 2020.- 288 էջ։
- Ռուշդի Ս. Կեսգիշերի զավակները ։ Վեպ.- Երևան։ Զանգակ, 2018.- 536 էջ։
- Սարոյան Վիլյամ։ Ծնունդներ։ Վիլյամ Սարոյան 100.- Երևան։ Լուսակն, 2008.- 124 էջ։
- Սարոյան Վիլյամ։ Հայկական եռագրություն.- Երևան։ ՀԳՄ հրատ., 2008.- 183 էջ։
- Սարոյան Ուիլյամ։ Հայաստանի Անդրանիկը։ (Պատմվածքներ).- Երևան։ Ծիծեռնակ, 2004.- 88 էջ։
- Սարոյան Ուիլյամ։ Հին երկրից բերած խրատական առակներ.- Երևան։ Անտարես, 2009.- 31 էջ։
- Սարոյան Ուիլյամ։ Փող սարքելը և տասնինը այլ շատ կարճ պիեսներ.- Երևան։ Էդիթ Պրինտ, 2013.- 102 էջ.- (Թարգմանչաց ինքնուսույց)։
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2012
- «Վիլյամ Սարոյան» մեդալ, 2010
- Մայր Աթոռ սբ Էջմիածնի և ՀԳՄ համատեղ «Կանթեղ» թարգմանական մրցանակ, 2009
- «Նարցիս» գրական հանդեսի ամենամյա մրցանակի (անգլերենից հայերեն թարգմանությունների համար), 2009
- Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության «Լավագույն թարգմանության համար» մրցանակ, 2000