Արամ Բարլեզիզյան

հայ լեզվաբան-ռոմանագետ

Արամ Կարապետի Բարլեզիզյան (հոկտեմբերի 1, 1937(1937-10-01) կամ 1936, Կահիրե, Եգիպտոս), հայ լեզվաբան-ռոմանագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (1993): Հայրենադարձել է 1947 թվականին։

Արամ Բարլեզիզյան
Ծնվել էհոկտեմբերի 1, 1937(1937-10-01) (87 տարեկան) կամ 1936
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1996)
Մասնագիտությունլեզվաբան
Պարգևներ և
մրցանակներ
Ակադեմիական արմավենիների ֆրանսիական շքանշան և Մովսես Խորենացու մեդալ

Կենսագրություն

խմբագրել

Արամ Բարլեզիզյանը ծնվել է 1937 թվականի հոկտեմբերի 1-ին, Կահիրեում։ 1947 թվականին տեղափոխվել է Հայաստան։ 1955-1960 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանական լեզուների բաժնում։ 1961-1962 թվականներին աշխատել է Հայաստանի կինոաշխատողների միությունում, 1962-1964 թվականներին աշխատել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի ֆրանսերենի ամբիոնում, որտեղ 1964-1978 թվականներին դասավանդել է։ 1978-1985 թվականներին եղել է ինստիտուտի ֆրանսերենի ֆակուլտետի դեկանը, 1984-2005 թվականներին՝ ֆրանսերենի ամբիոնի վարիչը, 1985-1993 թվականներին՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտորը (1993 թվականից՝ պրոֆեսոր)։ 2013 թվականից Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռոմանագերմանական լեզուների ամբիոնի պրոֆեսոր է։ 1996 թվականին ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[1][2]։ Բազմաթիվ աշխատությունների հեղինակ է, այդ թվում՝ մենագրություններ, բառարաններ, հոդվածներ, ուսումնական ձեռնարկներ[3]։

Պարգևներ

խմբագրել
  • Մովսես Խորենացու մեդալ (2005)
  • Ֆրանսիական «Ակադեմիական դափնիներ» շքանշան (2006)
  • ՀՀ պաշտպանության նախարարության «Դրաստամատ Կանայան» մեդալ (2014)
  • Լեզվական կապեր։ (Պատճենում և փոխներթափանցում), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986։
  • Теоретико-методические вопросы подготовки и проведения зачетов и экзаменов в вузе / Ер. гос. пед. ин-т русского и иностранных языков им. В. Я. Брюсова; Под общ. ред. Я. И. Хачикяна; Ред. колл.: А. К. Барлезизян, А. Б. Кузьминская и др., Ереван, РУМК Минвуза АрмССР, 1986.
  • Հայ-ֆրանսիական լեզվական կապեր։ (Բառապաշար և իմաստային համակարգ)։ Հատուկ դասընթաց բառագիտությունից լեզվական բուհերի ուսանողների համար / Ա. Կ. Բարլեզիզյան, Երևան, Լույս, 1990։
  • Հայ-Ֆրանսիական լեզվական առնչությունները XIX դարում։ Երևան, Փյունիկ, 1997։
  • Հայ-ֆրանսիական պատմամշակութային առնչություններ։ Արտ. երկր. հետ մշակութ. կապի և համագործ. հայկ. ընկ., «Հայաստան-Ֆրանսիա» ընկ., Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, Սփյուռքահայ հետազոտ. կենտր., Երևան, Ա. հ., 1997 (համահեղինակ)։
  • Հայ-անգլիական գրական կապերը 18-րդ դարում։ ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1998 (համահեղինակ)։
  • Հայաստանը Արևելքի և Արևմուտքի մշակույթների խաչմերուկում։ Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտ, Երևան, 1998։
  • Ֆրանսերեն լեզվի գրավոր քննության հարցաշարերի շտեմարանի հավելված N 2: ՀՀ պետական բուհեր ընդունվողների համար, ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Երևան, Ա. հ., 2005 (համահեղինակ)։
  • Հայերեն-ֆրանսերեն գրպանի բառարան։ Շուրջ 5500 բառ, Երևան, Ամարաս, 2005 (համահեղինակ)։
  • Ֆրանսերեն պետական ավարտական և միասնական քննության ուղեցույց / Կազմ.՝ Ա. Բարլեզիզյան, Մ. Ղազարյան, Ս. Գալստյան, Հ. Մարտիրոսյան, ՀՀ կրթ. և գիտ. նախարար., գնահատման և թեստավորման կենտրոն, Երևան, Մուսալեռ, 2007։
  • Précis de lexicologie du français moderne=Արդի ֆրանսերենի բառագիտության ձեռնարկ / Ա. Բարլեզիզյան, խմբ`. Ն. Մանուկյան, Երևան, ԵՊՀ հրատ, 2007։
  • Հայագիտություն և զուգադրական լեզվաբանություն։ Գիտական աշխատություններ / Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ, խմբ. խորհուրդ Ս. Զոլյան, Ֆ. Խլղաթյան, Ա. Բարլեզիզյան և ուրիշներ, Երևան, Լինգվա։
  • Աշխարհի լեզվական պատկերը։ Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում կազմակերպված միջազգային գիտաժողովի նյութեր, Վ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ, խմբագրական կազմ՝ Ս. Զոլյան, Ա. Բարլեզիզյան, Վ. Ստեփանյան և ուրիշներ, Երևան, Լինգվա, 2009։
  • Հայերեն-ֆրանսերեն բառարան։ 40000 բառահոդված 30000 դարձվածային մտավոր և արտահայտություն։ Ա. Կ. Բարլեզիզիյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2009[4]:
  • Stylistique du français moderne: (figures et tropes) / A. Barlézizian ; Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, Երևան, Փրինթինֆո, 2010։
  • Précis de lexicologie du français moderne=Արդի ֆրանսերենի բառագիտության ձեռնարկ / Par A. Barlezizian. Erevan, Mughni, 2011.
  • Բանբեր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Երևանի Վ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ, գլխ. խմբ.՝ Ս. Զոլյան և ուրիշ. Երևան, Լինգվա, 2012։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, էջ 214, 2005։
  2. «Zarkfoundation - Արամ Բարլեզիզյան». zarkfoundation.com.
  3. «Կոհա առցանց քարտարան › Որոնման արդյունքներ համար 'au:"Բարլեզիզյան, Արամ Կարապետի,"'». haygirk.nla.am. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
  4. «Հայերեն-ֆրանսերեն բառարան, Արամ Բարլեզիզյան - Բ». www.nayiri.com. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Բարլեզիզյան» հոդվածին։