Արամ Վարդևանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդևանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Վարդևանյան (նոյեմբերի 1, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 8-րդ գումարման պատգամավոր, իրավաբան, դասախոս[1][2]։
Արամ Պողոսի Վարդևանյան | |
---|---|
Ծնվել է | 1989 թվականի նոյեմբերի 1 |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայ-ռուսական համալսարան |
Մասնագիտություն | Իրավաբան |
Աշխատանք | Պատգամավոր |
Աշխատավայր | Հայաստանի Ազգային ժողով |
Ամուսին | Արևիկ Ուդումյան |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Aram Vardevanyan Վիքիպահեստում |
Կենսագրական տվյալներ
խմբագրելԱրամ Վարդևանյանը ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 1-ին Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևան քաղաքում[2]։
Կրթություն
խմբագրել2005-2011 թվականներին սովորել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում իրավագիտություն մասնագիտությամբ։ 2011-2014 թվականներին եղել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ասպիրանտ։ 2011-2013 թվականներին ուսանել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում[2]։
Իրավաբանական գործունեություն
խմբագրել2011-2014 թվականներին աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հետևյալ հաստիքային առաջխաղացմամբ՝ քրեադատավարական իրավունքների վարչության մասնագետ, իրավական վերլուծության վարչության առաջատար մասնագետ, վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ապա դարձել վարչության պետ։ Այնուհետև աշխատանքի է ընդունվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում որպես մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ։ 2014-2016 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական[2]։
2014 թվականից Հայաստանի ամերիկյան համալսարանի և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի և սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս է։ 2015 թվականից սկսել է դասավանդել Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայում[2]։
Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 25-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ։
2014 թվականից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է[3]։
2019 - 2021 թվականներին մի շարք դատական աղմկահարույց գործերով հանդես է եկել որպես փաստաբան։ Այդպիսի գործերից են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը։
Քաղաքական գործունեություն
խմբագրել2016 թվականի սեպտմբերի 29-ից մինչև 2018 թվականը աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարությունում որպես վարչապետի օգնական[2]։
Արամ Վարդևանյանը 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին Հայաստան դաշինքից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր[4]։
Անձնական կյանք
խմբագրել2015 թվականի հունիսին ամուսնացել է հաղորդավարուհի, պրոդյուսեր Արևիկ Ուդումյանի հետ[5]։ Ունեն մեկ որդի՝ Ռուբենը (ծնվ. 2016 թ.), մեկ դուստր՝ Նունեն (ծնվ. 2020 թ.)[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արամ Վարդևանյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Վարչապետի օգնական Արամ Վարդևանյանի կենսագրությունը» հոդված iravaban.net լրատվական կայքում, (արխիվացված 16․12․2021թ․)։
- ↑ Արամ Վարդևանյանի մասին տեղեկություններ advocates.am կայքում։
- ↑ «Հայտնի են խորհրդարան անցած պատգամավորների անունները». armenpress.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Ամուսնացել է հաղորդավար Արևիկ Ուդումյանը (լուսանկարներ)». Թերթ.am. 2015 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Արևիկ Ուդումյանը երկրորդ անգամ մայր է դարձել». Թերթ.am. 2020 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.