Արարատ Մալխասյան

հայ քիմիկոս, քաղաքական գործիչ

Արարատ Ցոլակի Մալխասյան (մարտի 29, 1948(1948-03-29), Արմավիր), հայ քիմիկոս, քաղաքական գործիչ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1983), պրոֆեսոր (1985): Հայաստանի ճարտարագիտության ակադեմիայի ակադեմիկոս (1999): ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր (2003-2007):

Արարատ Մալխասյան
Ծնվել էմարտի 29, 1948(1948-03-29) (76 տարեկան)
Արմավիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և քիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Պաշտոն(ներ)Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1970) և Մոսկվայի պետական համալսարան (1973)
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1983)
Տիրապետում է լեզուներինհայերեն
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կենսագրություն

խմբագրել

Արարատ Մալխասյանը ծնվել է 1948 թվականի մարտի 29-ին Արմավիր քաղաքում։ 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1969-1970 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ինստիտուտի ավագ լաբորանտ, 1974 թվականին՝ կրտսեր գիտաշխատող։ 1970-1973 թվականներին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի ապիրանտուրայում։ 1974-1993 թվականներին եղել է «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ, ապա՝ բաժնի պետ։ 1993-2000 թվականներին աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում, եղել «Պարեն» գիտաարտադրական և նախագծային պետական ձեռնարկության տնօրեն, 2000-2002 թվականներին՝ ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետ, 2002-2003 թվականներին ՀՀ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ։ 2006 թվականի հունիսի 13-ին նշանակվել է ԵՊՀ պրոռեկտոր։ 2003-2007 թվականներին եղել է պատգամավոր, գիտության և կրթության մշտական հանձնաժողովի անդամ։ 2007 թվականից զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրենի պաշտոնը, միաժամանակ՝ ԵՊՀ պրոռեկտոր՝ ընդհանուր հարցերի գծով[1][2]։

Անդամակցություն

խմբագրել
  • ՀԳԳԱ անդամ, 1997
  • Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի անդամ, 1996

Գիտական գործունեություն

խմբագրել

Աշխատանքները վերաբերում են քլորոպրենային կաուչուկների արտադրության տեխնոլոգիայի բարելավմանը, շրջակա միջավայրի պահպանության, սննդամթերքի մշակման և հացաթխման տեխնոլոգիաներին[3]։ Բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ է («Ստանդարտացում, չափագիտություն, համապատասխանության հավաստում և որակի կառավարում»)։

Քաղաքական գործունեություն

խմբագրել

2003 թվականին ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ Եղել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի, Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի անդամ։ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ[4]։

Կուսակցություն

խմբագրել

1998 թվականի սեպտեմբերի 10-ին դարձել է ՀՀԿ անդամ։ 1999 թվականի հունվարի 30-ին (ՀՀԿ 5-րդ համագումար), 2001 թվականի հունիսի 9-ին (ՀՀԿ 6-րդ համագումար), 2003 թվականի հուլիսի 12-ին (ՀՀԿ 8-րդ համագումար), 2005 թվականի դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006 թվականի հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007 թվականի նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ։ 2009 թվականի նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ[4]։

  • Ստանդարտացում, չափագիտություն, համապատասխանության հավաստում և որակի կառավարում։ Երևան։ Լեգալ Պլյուս, 2001[5][6]։
  • Օրենսդրական ուղեցույց։ Հայաստանի Հանրապետությունում արտադրության, առևտրի և ծառայությունների ոլորտներում ստանդարտացման, համապատասխանության հավաստման, չափումների միասնականության ապահովման, առևտրի կանոնների պահպանման և սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Երևան։ Լեգալ Պլյուս, 2002[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Արարատ Ցոլակի Մալխասյան». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  2. «Արարատ Ցոլակի Մալխասյան». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 16։
  4. 4,0 4,1 «Կուսակցության խորհուրդը - Կառուցվածք - Հայաստանի Հանրապետական կուսակցություն». www.hhk.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  5. Մալխասյան, Արարատ Ցոլակի (2001). Ստանդարտացում, չափագիտություն, համապատասխանության հավաստում և որակի կառավարում. Երևան: Լեգալ Պլյուս. ISBN 9789993088516.
  6. Մալխասյան, Արարատ (2001). Ստանդարտացում, չափագիտություն, համապատասխանության հավաստում եւ որակի կառավարում. Լեգալ Պլյուս. ISBN 9789993088516.
  7. Մալխասյան, Արարատ Ցոլակի; Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն (Հայպետստանդարտ), eds. (2002). Օրենսդրական ուղեցույց։ Հայաստանի Հանրապետությունում արտադրության, առևտրի և ծառայությունների ոլորտներում ստանդարտացման, համապատասխանության հավաստման, չափումների միասնականության ապահովման, առևտրի կանոնների պահպանման և սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ. Երևան: Լեգալ Պլյուս. ISBN 9789993088523.