Երևանի պետական համալսարան

համալսարան
(Վերահղված է ԵՊՀից)

Երևանի պետական համալսարան (հակիրճ՝ ԵՊՀ), բարձրագույն ուսումնական հաստատություն Հայաստանում։

Երևանի պետական համալսարան
Изображение логотипа
ՀապավումԵՊՀ
Տեսակհասարակական համալսարան
Միջազգային անվանումYerevan State University
Հիմնադրված էմայիսի 16, 1919[1]
ՌեկտորՀովհաննես Հովհաննիսյան
Ուսանողներ20.000
Ընդհանուր անձնակազմ3150 մարդ
Ակադեմիկոսներ39
Պրոֆեսորներ215
Դոցենտներ546
Ասիստենտներ424
Դասախոսներ489
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[2] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[3]
Գույներկապույտ և սպիտակ
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Հասցե1 Alek Manukyan Street, 0025, Yerevan, Armenia
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայքysu.am
Երևանի պետական համալսարան (Հայաստան)##
Երևանի պետական համալսարան (Հայաստան)
Երևանի պետական համալսարան, Հայաստան
 Yerevan State University Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել
 
Ալեքսանդրապոլի առևտրային գիմնազիայի շենքը, 1917

1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի նախարարների խորհուրդը ընդունել է Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում։

1920 թվականի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվել է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ՝ բազմաթիվ հյուրեր արտասահմանից։ Համալսարանում դասերի մեկնարկը տրվել է նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի՝ 1920 թվականի փետրվարի 1-ին կարդացած դասախոսությամբ։ Համալսարանի հիմնադիրներից էր նաև Սիրական Տիգրանյանը։

Առաջին ուսումնական տարում համալսարանն ունեցել է մեկ՝ պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս։ Համալսարանի առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի ջանքերի շնորհիվ հիմնադրման առաջին իսկ տարում համալսարանում դասախոսելու են հրավիրվել արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Աշխարհբեկ Քալանթարը, Ստեփան Մալխասյանցը և ուրիշներ։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, ՀԽՍՀ առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի «Երևանի համալսարանի վերակազմության մասին» հրամանով, 1920 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի համալսարանը վերանվանվել է Երևանի ժողովրդական համալսարան։ Երևանում վերաբացված կրթօջախի ռեկտոր է ընտրվել հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը[4]։

1920-ական թվականներին համալսարանը գործել է Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի՝ սև տուֆով կառուցված երկհարկանի շենքի առաջին հարկում։ Ժողովրդական համալսարանում գործել է ընդամենը երկու ֆակուլտետ՝ հասարակագիտական և բնագիտական։ Իսկ արդեն 1921 թվականի հոկտեմբերից համալսարանն ունեցել է հինգ ֆակուլտետ՝ բնագիտական, արևելագիտական, տեխնիկական, մանկավարժական և խորհրդային շինարարության։ Այնուհետև բնագիտական ֆակուլտետը վերաձևավորվել է գյուղատնտեսականի, իսկ 1922 թվականի մարտին բացվել է բժշկական ֆակուլտետը։

Կառավարության 1923 թվականի հոկտեմբերի 20-ի որոշման համաձայն՝ ժողհամալսարանը վերանվանվել է «Պետական համալսարան»։ Ըստ այդմ՝ բարձրացվել է «մայր» բուհի կարգավիճակն ու պատասխանատվությունը, ինչպես նաև խստացվել են կրթօջախին ներկայացված պահանջները։ Համալսարանի ղեկավարությունը հատուկ ընտրությամբ աշխատանքի է հրավիրել արտասահմանյան բուհեր ավարտած և մի քանի օտար լեզուների տիրապետող, մանկավարժական հարուստ փորձ ունեցող գիտնականների։

1933-1934 ուսումնական տարում համալսարանում գործում են տնտեսագիտական, բնապատմական, պատմալեզվագրական, ֆիզիկամաթեմատիկական և մանկավարժական ֆակուլտետներ։

1934 թվականին մանկավարժական ֆակուլտետն առանձնացվել է և նրա հիմքի վրա կազմավորվել է մանկավարժական ինստիտուտը (այժմ՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան)։ Նույն ուստարում բնագիտական ֆակուլտետը բաժանվել է երկու՝ կենսաբանական և քիմիական ֆակուլտետների։

 
ԽՍՀՄ փոստային նամականիշ, 1970 թվականին Երևանի պետական համալսարանը 50 տարեկան է

Այսպիսով, 1935-1936 ուստարվանից համալսարանում ձևավորվել և սկսել են գործել ութ ֆակուլտետներ՝ պատմության, բանասիրական, իրավաբանական, երկրաբանա-աշխարհագրական, քիմիական, ֆիզիկամաթեմատիկական, կենսաբանական։ 1945 թվականին բացվել և մինչև 1953 թվականը գործել է նաև միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 1957 թվականին Պետական համալսարանին որպես առանձին ֆակուլտետ միացվել է Ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը, որը 1961 թվականին կրկին առանձնացել է։ 1959 թվականին ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետից անջատվել և ինքնուրույն միավոր է դարձել ֆիզիկայի ֆակուլտետը, որից էլ 1975 թվականին առանձնանցել է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը։ Հատկապես 1960-1990-ական թվականները համալսարանի համար դարձել են աննախադեպ զարգացման տարիներ. կազմավորվել են նոր ֆակուլտետներ, ստեղծվել են գիտական նոր լաբորատորիաներ, հիմնվել է հայագիտական կենտրոն։ Զգալիորեն աշխուժացել է հրատարակչական գործը. ուսումնական դասագրքերից ու ձեռնարկներից բացի, հրատարակվել են նաև դասախոսների գիտական աշխատություններ, գիտական ամսագրեր, բազմաբնույթ ժողովածուներ և այլն։

 
ԵՊՀ հիմնական մասնաշենքերը թռչնի բարձրությունից

1991 թվականին Երևանի պետական համալսարանն արդեն ունեցել է 17 ֆակուլտետ, որոնցում կադրեր են պատրաստվել 32 մասնագիտությունների գծով։

1994 թվականին հիմնադրվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը։ Մասնաճյուղն ունի 4 ֆակուլտետ, որտեղ սովորում են շուրջ 1400 ուսանողներ։

1995-1996 ուսումնական տարին Երևանի պետական համալսարանի համար նշանավորվել է նոր ուսումնական գործընթացի սկզբնավորմամբ։ Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան նոր և որակյալ կրթակարգ ունենալու նպատակով ԵՊՀ-ն, ինչպես նաև հայաստանյան մի շարք բուհեր, անցան երկաստիճան կրթական համակարգի։ 1990-ականների կեսերից մինչ օրս հետևողական աշխատանք է տարվում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի չափորոշիչների, ուսումնական գործընթացի բարելավման հետ կապված չափանիշների և կանոնակարգերի մշակման ու ներդրման ուղղությամբ։ Ուսումնառության գործընթացն առավել ճկուն դարձնելու համար մշակվել և կիրառվում է գիտելիքների գնահատման կանոնակարգ, որը նախատեսում է մասնագիտական առարկաներից ընթացիկ քննությունների հանձնում։

ՀՀ կառավարության՝ 2014 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ փոփոխվեց Երևանի պետական համալսարանի կազմակերպաիրավական կարգավիճակը՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունից դառնալով հիմնադրամ[5]։

Համալսարանում գործում է նաև կրթական երրորդ աստիճանը, որի ծրագրով իրագործվում է հետդիպլոմային պատրաստություն՝ ասպիրանտական եռամյա կրթություն։ Ուսումնառությունն ավարտվում է ասպիրանտի կողմից ատենախոսության պաշտպանությամբ և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի շնորհմամբ։ Համալսարանում գործում են ատենախոսության պաշտպանության մասնագիտական 11 խորհուրդներ։ Մինչ օրս ԵՊՀ-ն տվել է 100 հազարից ավելի շրջանավարտ։ Համալսարանում այսօր գործող 19 ֆակուլտետներում մասնագիտանում են շուրջ 20 հազար ուսանողներ։ Բուհի ավելի քան 1600 պրոֆեսորադասախոսական կազմից շուրջ 215-ը պրոֆեսորներ են, 546-ը՝ դոցենտներ, 424-ը՝ ասիստենտներ, 489-ը՝ դասախոսներ։ Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ 39 ակադեմիկոսներ և 25 թղթակից անդամներ։ Բարձր որակավորում ունեցող գիտնականների շնորհիվ բուհում իրականացվում են ժամանակակից գիտության տարբեր ոլորտներին առնչվող հիմնարար և կիրառական կարևորագույն հետազոտություններ։ Ինչ վերաբերում է ուսումնագիտական աշխատանքներին, ապա դրանք կազմակերպվում են ավելի քան 100 ամբիոններում, որոնք համալրված են նորագույն տեխնիկայով և սարքավորումներով։

Խորհրդանշաններ

խմբագրել

Զինանշան

խմբագրել

Երևանի պետական համալսարանի զինանշանի կենտրոնում պատկերված է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի ուրվանկարը, վերևում Արարատ լեռն է, ներքևում՝ բացված գիրք, իսկ ձախ կողմի ջահը խորհրդանշում է գիտությունը։ ԵՊՀ զինանշանը շրջանաձև երիզում է եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) «Երևանի պետական համալսարան, 1919» գրվածքը։ Այն ոսկեգույն է։

Հիմներգ

խմբագրել

ԵՊՀ հիմներգը ստեղծվել է 2004 թ. մայիսին։ ԵՊՀ հիմներգի հեղինակներն են՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը և բանաստեղծ Հովիկ Հովեյանը։

ԵՊՀ դրոշը կապույտ է, եզրերը ոսկեգույն ծոփքերով են, կենտրոնում ԵՊՀ ոսկեգույն զինանշանն է։ Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունը 1։ 2 է։

Ֆակուլտետներ (և 1 ինստիտուտ)

խմբագրել
 
Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենք։

Ամբիոններ

խմբագրել

Պատմության ֆակուլտետ

  1. Հայոց պատմության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ պատմ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Գարեգինի Մինասյան)
  2. Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ պատմ.գ.թ., դոցենտ Էդուարդ Լենդրուշի Զոհրաբյան)
  3. Համաշխարհային պատմության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ պատմ.գ.դ., պրոֆեսոր Ալբերտ Անդրանիկի Ստեփանյան)
  4. Հնագիտության և ազգագրության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ պատմ.գ.դ., պրոֆեսոր Հայկ Գրիգորի Ավետիսյան)
  5. Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Բաբկենի Չուգասզյան)
  6. Մշակութաբանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ պատմ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Լենսերի Պետրոսյան)
  7. Սփյուռաքագիտության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ պատմ.գ.դ., պրոֆեսոր Արման Սամվելի Եղիազարյան)

Հայ բանասիրության ֆակուլտետ

  1. Հայոց լեզվի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բան.գ.դ., պրոֆեսոր Յուրի Սրապիոնի Ավետիսյան)
  2. Հայոց լեզվի պատմության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բան.գ.դ., պրոֆեսոր Աննա Հենրիկի Աբաջյան)
  3. Ընդհանուր լեզվաբանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բան.գ.թ. Վարդան Զորիկի Պետրոսյան)
  4. Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բան.գ.դ., պրոֆեսոր Ալբերտ Արշավիրի Մակարյան)
  5. Հայ նորագույն գրականության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բան.գ.թ., դոցենտ Սեյրան Զավենի Գրիգորյան)
  6. Գրականության տեսության և գրաքննադատության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բան.գ.թ., դոցենտ Աշխեն Էդուարդի Ջրբաշյան)

Քիմիայի ֆակուլտետ

  1. Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ ք․գ․թ․, դոցենտ Արմեն Իգնատիոսի Մարտիրյան)
  2. Օրգանական քիմիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ ք․գ․դ․, պրոֆեսոր Նարինե Անժելոյի Դուրգարյան)
  3. Ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիիոն (ամբիոնի վարիչ՝ ք․գ․դ․, պրոֆեսոր Շիրազ Ալեքսանդրի Մարգարյան)

Ֆիզիկայի ֆակուլտետ

  1. Ակադեմիկոս Վ․Համբարձումյանի անվան ընֆհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ ֆիզ․մաթ․ գ․թ․, դոցենտ Համլետ Գուրգենի Բադալյան)
  2. Ակադեմիկոս Գ․Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ ֆիզ․մաթ․գ․դ․, պրոֆեսոր Արամ Ազատի Սահարյան)
  3. Պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ ֆիզ․մաթ․գ․դ․, պրոֆեսոր Արշակ Լյուդվիգի Վարդանյան)
  4. Օպտիկայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ ֆիզ․մաթ․գ․դ․, պրոֆեսոր Ռոման Բախշիի Ալլահվերդյան)
  5. Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ ֆիզ․մաթ․գ․դ․, դոցենտ Եվա Բենոյի Դալյան)
  6. Միջուկային ֆիզիկայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ ֆիզ․մաթ․գ․դ․, դոցենտ Անահիտ Ռաֆիկի Բալաբեկյան)
  7. Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ ֆիզ․մաթ․գ․դ․ Մարտին Գևորգի Գրիգորյան)

Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ

  1. Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տնտ․գ․թ․, պրոֆեսոր Գագիկ Սերյոժայի Գալստյան)
  2. Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոն (ամբիոնի վարիչ՝ տեխն․գ․դ․, պրոֆեսոր Արամ Հմայակի Առաքելյան)
  3. Կառավարման և գործարարության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ տնտ․գ․թ․, դոցենտ Կառլեն Գագիկի Խաչատրյան)
  4. Ֆինանսահաշվային ամբիոն (ամբիոնի վարիչ՝ տնտ․գ․դ․, պրոֆեսոր Հայկ Գերասիմի Մնացականյան)
  5. Նորարարության տնտեսագիտության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ տնտեսագիտության դոկտոր Աշոտ Խաչատուրի Մարկոսյան)

Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ

  1. Հանրահաշվի և երկրաչափության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ ֆիզ.մաթ.գ.դ., պրոֆեսոր Վարուժան Սերգեյի Աթաբեկյան)
  2. Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ ֆիզ.մաթ.գ.դ., պրոֆեսոր Վիկտոր Կարոյի Օհանյան)
  3. Ընդհանուր մաթեմատիկայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ ֆիզ.մաթ.գ.դ., դոցենտ Կարեն Լարիկի Ավետիսյան)
  4. Ակտուարական մաթեմատիկայի և ռիսկերի կառավարման ամբիոն (ամբիոնի վարիչ՝ տնտ. թեկնածու, դոցենտ Նարեկ Արմենի Մարտիրոսյան)
  5. Ֆինանսական մաթեմատիկայի ամբիոն (ֆիզ.մաթ.գ.թ., դոցենտ Միքայել Պողոսի Պողոսյան)
  6. Մեխանիկայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ ֆիզ.մաթ.գ.թ., դոցենտ Սամվել Հակոբի Ջիլավյան)
  7. Ֆունկցիաների տեսության և դիֆերենցիալ հավասարումների ամբիոն (ամբիոնի վարիչ՝ ֆիզ.մաթ.գ.դ., պրոֆեսոր Խաչատուր Աղավարդի Խաչատրյան)

Կենսաբանության ֆակուլտետ

  1. Կենսաֆիզիկայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ կ.գ.դ., պրոֆեսոր Պողոս Հովհաննեսի Վարդևանյան)
  2. Կենդանաբանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ կ.գ.դ., պրոֆեսոր Մարինե Սեմյոնի Առաքելյան)
  3. Բուսաբանության և սնկաբանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ կ.գ.դ., պրոֆեսոր Սիրանուշ Գերասիմի Նանագյուլյան)
  4. Գենետիկայի և բջջաբանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ կ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Միքայելի Հարությունյան)
  5. Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ կ.գ.թ. Կարեն Արամայիսի Ղազարյան)
  6. Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ կ.գ.դ., դոցենտ Աննա Արշակի Փոլադյան)
  7. Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ կ.գ.թ., դոցենտ Աննա Ֆելիքսի Կարապետյան)

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

  1. Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ աշխ.գ.թ., դոցենտ Արսեն Թորգոմի Գրիգորյան)
  2. Սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ ման.գ.թ., դոցենտ Վահագն Վարազդատի Գրիգորյան)
  3. Երկրաֆիզիկայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ երկրբ.գ.թ., դոցենտ Մարինե Սարգսի Մկրտչյան)
  4. Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ աշխ.գ.թ., դոցենտ Պետրոս Գարուշի Դավթյան)
  5. Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն (ամբիոնի վարիչ՝ երկրբ.գ.թ. Շահեն Վոլոդյայի Խաչատրյան)
  6. Ջրաերկրաբանության և ճարտարագիտական երկրաբանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ երկրբ.գ.դ., պրոֆեսոր Սարգիս Հրաչիկի Հայրոյան)
  7. Սերվիսի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ աշխ.գ.թ., դոցենտ Սեյրան Ռաֆիկի Սուվարյան)

Իրավագիտության ֆակուլտետ

  1. Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ իր.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Բալաբեկի Դանիելյան)
  2. Սահմանադրական իրավունքի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ իր.գ.թ., դոցենտ Վարդան Նորիկի Այվազյան)
  3. Քաղաքացիական իրավունքի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ իր.գ.դ., պրոֆեսոր Արմեն Մերուժանի Հայկյանց)
  4. Քրեական իրավունքի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ իր.գ.դ., պրոֆեսոր Արա Հարությունի Գաբուզյան)
  5. Քաղաքացիական դատավարության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ իր.գ.դ., պրոֆեսոր Վահե Վաղինակի Հովհաննիսյան)
  6. Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ իր.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Սերգեյի Ղազինյան)
  7. Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ իր.գ.դ., պրոֆեսոր Վահե Վարդանի Ստեփանյան)

Ռուս բանասիրության ֆակուլտետ

  1. Ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բան.գ.դ., պրոֆեսոր Լիլիթ Գեորգի Բրուտյան)
  2. Ռուս գրականության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բան.գ.թ., դոցենտ Լևոն Գեորգիի Հակոբյան)
  3. Ռուսաց լեզվի ամբիոն (բնագիտական ֆակուլտետների համար) (ամբիոնի վարիչ՝ բան.գ.թ., դոցենտ Բելլա Սուրենի Խոջումյան)
  4. Ռուսաց լեզվի ամբիոն (հումանիտար ֆակուլտետների համար) (ամբիոնի վարիչ՝ բան.գ.թ., դոցենտ Սուսաննա Ավագի Լալայան)

Արևելագիտության ֆակուլտետ

  1. Արաբագիտության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ պատմ.գ.թ., դոցենտ Հայկ Մկրտչի Քոչարյան)
  2. Թյուրքագիտության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ պատմ.գ.դ., պրոֆեսոր Ալեքսանդր Վիլենի Սաֆարյան)
  3. Իրանագիտության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բան.գ.թ., դոցենտ Վարդան Ստեփանի Ոսկանյան)

Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

  1. Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ բան.գ.թ., դոցենտ Նաղաշ Նարինբեկի Մարտիրոսյան)
  2. Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բան.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Վլադիմիրի Պետրոսյան)

Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ

  1. Սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ փ.գ.դ. Էդուարդ Արզումանի Հարությունյան)
  2. Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ փ.գ.դ., պրոֆեսոր Սեյրան Արտուշայի Զաքարյան)
  3. Ընդհանուր հոգեբանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ հոգ.գ.դ., պրոֆեսոր Հրանտ Միքայելի Ավանեսյան)
  4. Սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ հոգ.գ.դ., պրոֆեսոր Գայանե Միքայելի Շահվերդյան)
  5. Անձի հոգեբանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ հոգ.գ.թ., դոցենտ Նարինե Գագիկի Խաչատրյան)

Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ

  1. Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ ֆիզ.մաթ.գ.թ., դոցենտ Պետրոս Աշոտի Պետրոսյան)
  2. Թվային անալիզի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոն (ամբիոնի վարիչ՝ ֆիզ.մաթ.ֆ.դ., պրոֆեսոր Հակոբ Ավագի Հակոբյան)
  3. Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոն (ամբիոնի վարիչ՝ ֆիզ.մաթ.գ.թ., դոցենտ Սիրանուշ Գեղամի Սարգսյան)

Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ

  1. Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ ֆիզ.մաթ.գ.թ., դոցենտ Արմեն Հովհաննեսի Մակարյան)
  2. Կիրառական էլեկտրոդինամիկայի և մոդելավորման ամբիոն (ամբիոնի վարիչ՝ ֆիզ.մաթ.գ.դ., պրոֆեսոր Արսեն Ժորայի Բաբաջանյան)
  3. Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ ֆիզ.մաթ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Մարտինի Ղամբարյան)
  4. Հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոն (ամբիոնի վարիչ՝ տեխն.գ.թ., դոցենտ Հովհաննես Սամվելի Հարոյան)

Սոցիոլոգիայի ֆակուլտետ

  1. Կիրառական սոցիոլոգիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ քաղ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Վլադիմիրի Աթանեսյան)
  2. Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ սոց.գ.թ., դոցենտ Հարություն Ռաֆիկի Վերմիշյան)
  3. Սոցիալական աշխատանքի և սոցիալական աշխատանքների ամբիոն (ամբիոնի վարիչ՝ փ.գ.թ., դոցենտ Արտակ Կարապետի Խաչատրյան)

Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ

  1. Անգլիական բանասիրության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բան.գ.դ., պրոֆեսոր Սեդա Քերոբի Գասպարյան)
  2. Անգլերենի թիվ 1 ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բան.գ.թ., պրոֆեսոր Մարգարիտա Հրանտի Ապրեսյան)
  3. Անգլերենի թիվ 2 ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բան.գ.դ., պրոֆեսոր Ելենա Լևոնի Երզնկյան)
  4. Ֆրանսիական բանասիրության ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ բան.գ.թ., դոցենտ Գայանե Ռուդոլֆի Սարգսյան)
  5. Ռոմանական բանասիրության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բան.գ.դ., պրոֆեսոր Հասմիկ Գրիգորի Բաղդասարյան)
  6. Գերմանական բանասիրության ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ բան.գ.թ., դոցենտ Գայանե Վլադիմիրի Սավոյան)
  7. Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բան.գ.թ., դոցենտ Ռուզան Ռաֆայելի Ղազարյան)
  8. Արտասահմանյան գրականության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բան.գ.թ., դոցենտ Անուշ Ռոստոմի Սեդրակյան)
  9. Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բան.գ.դ., պրոֆեսոր Շուշանիկ Հարությունի Պարոնյան)

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ

  1. Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բան.գ.թ., դոցենտ Սյուզաննա Կարապետի Նավասարդյան)
  2. Հանրային կառավարման ամբիոն (ամբիոնի վարիչ՝ պատմ.գ.թ., դոցենտ Վահագն Ռոբերտի Ագլյան)
  3. Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ պատմ.գ.թ., դոցենտ Վահրամ Սամվելի Պետրոսյան)
  4. Քաղաքագիտության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ քաղ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Սեյրանի Ալեքսանյան)

Աստվածաբանության ֆակուլտետ

  1. Աստվածաբանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ փ.գ.դ. Հակոբ Հովհաննեսի Քյոսեյան)
  2. Կրոնագիտության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ փ.գ.թ., դոցենտ Պարգև Աշոտի Բարսեղյան)
  3. Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոն (պատմ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Սուրենի Մկրտչյան)

Ֆարմացիայի ինստիտուտ

  1. Կենսաբժշկագիտության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ ք.գ.թ., դոցենտ Խաչիկ Սուրիկի Հակոբյան)
  2. Ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոն (ամբիոնի վարիչ՝ կ.գ.թ., դոցենտ Անահիտ Մխիթարի Հովհաննիսյան)
  3. Ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ ք.գ.թ., դոցենտ Հայարփի Մանթաշի Սիմոնյան)

Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն

  1. Մանկավարժության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ ման.գ.դ., պրոֆեսոր Նազիկ Կարապետի Հարությունյան)

Ուսանողական գիտական ընկերություն

խմբագրել

Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) ԵՊՀ ուսանողներին և ասպիրանտներին միավորող կառույց է։ Նրա նպատակն է նպաստել ուսանողության գիտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը։ Այդ նպատակով ՈՒԳԸ-ն կազմակերպում է գիտաժողովներ, սեմինարներ ու դասախոսություններ, հրատարակում երիտասարդ գիտնականների և ուսանողների գիտական հոդվածները։

ՈՒԳԸ աշխատանքները կանոնակարգվում են ԵՊՀ կանոնադրության պահանջներին համապատասխան։ ԵՊՀ ՈՒԳԸ աշխատանքների հիմնարար փաստաթուղթը ՈՒԳԸ կանոնադրությունն է[6], որը հաստատվել է ԵՊՀ գիտական խորհրդի կողմից 2001 թվականին։ Ընթացիկ աշխատանքները կանոնակարգող փաստաթուղթը ՈՒԳԸ աշխատակարգն է, որի՝ ներկայումս գործող տարբերակը հաստատվել է 2013 թվականին։

Պատմություն

խմբագրել

Դեռևս 1920-1930-ական թվականներին ԵՊՀ տարբեր ամբիոններում սկսել են ակտիվ գործունեություն ծավալել ամբիոնային ուսանողական գիտական խմբակներ։ 1947 թվականի սեպտեմբերին հրավիրվել է այդ խմբակների անդամների ընդհանուր ժողով, և որոշվել է ստեղծել համահամալսարանական ՈՒԳԸ։ ԵՊՀ ՈՒԳԸ առաջին նախագահն է դարձել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժնի ուսանող, այժմ փիլ. գիտ. դոկտոր, պրոֆ. Յակով Խաչիկյանը։ ՈՒԳԸ ղեկավար մարմինը կոչվել է կենտրոնական խորհուրդ։ Յուրաքանչյուր ուսումնական տարում կազմակերպվել են մի քանի գիտաժողովներ, գիտահետազոտական աշխատանքներ են տարվել մշտապես գործող խմբակներում և ուսանողական լաբորատորիաներում, հրատարակվել են գիտական հոդվածներ։ 1970-ական թվականներին յուրաքանչյուր ուսումնական տարվա կտրվածքով ՈՒԳԸ անդամների թիվը կազմել է առնվազն 800-1000, գիտական զեկուցումների թիվը՝ առնվազն 600-700, և եղել է ՈՒԳԸ ծրագրերի զգալի ֆինանսավորում։

1991 թվականին ՈՒԳԸ աշխատանքները սառեցվել են, սակայն 1996 թ. մայիսի 25-ին այն վերահիմնադրվել է. ընդունվել է նոր կանոնադրություն, ընտրվել է ՈՒԳԸ ղեկավար նոր մարմին՝ գիտական խորհուրդ։ Վերակազմյալ ՈՒԳԸ նախագահ է ընտրվել ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտ, այժմ քաղ. գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Ալեքսանյանը։ Վերսկսվել է գիտաժողովների և դրանց լավագույն աշխատանքների հրատարակման կազմակերպումը։ Այդ աշխատանքները շարունակվել են հաջողությամբ համակարգվել նաև հաջորդող տարիներին ՈՒԳԸ նախագահներ Ռուբեն Մարկոսյանի, Եզնիկ Միրզոյանի և Կառլեն Խաչատրյանի կողմից։

2011 թ. դեկտեմբերից ԵՊՀ ՈՒԳԸ նախագահն է հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ Միքայել Մալխասյանը։ Ներկայումս յուրաքանչյուր ուսումնական տարում կազմակերպվում է շուրջ 50 միջազգային, հանրապետական, համահամալսարանական և ֆակուլտետային գիտաժողով, որոնց ընթացքում ներկայացվում է մինչև 1000 գիտական զեկուցում։ 2011 թ. դեկտեմբերից մինչև 2013 թ. դեկտեմբերը ԵՊՀ 19 ֆակուլտետներում և Իջևանի մասնաճյուղում ՈՒԳԸ շրջանակներում կազմակերպվել է ավելի քան 1000 միջոցառում, հրատարակվել է ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի պահանջներին համապատասխանող գիտական հոդվածների 12 և թեզիսների 3 ժողովածու, 4 մենագրություն, ավելի քան 500 գիտական հոդված, շուրջ 100 թեզիս։ ՈՒԳԸ կառուցվածքային ստորաբաժանումներին անդամակցում է շուրջ 400 ուսանող և ասպիրանտ։

2019-ից ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ է տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ասպիրանտ Մերի Փանոսյանը։

ԵՊՀ ՈՒԳԸ 67-ամյա պատմության ընթացքում ՈՒԳԸ անդամ է եղել ավելի քան 6500 ուսանող և ասպիրանտ, իսկ եթե հաշվի առնենք, որ ԵՊՀ ուսանողական գիտական առաջին խմբակը ստեղծվել է 1922 թ., ապա ՈՒԳԸ բովով անցած համալսարանականների թիվը շատ ավելի մեծ է։ ՈՒԳԸ նախկին անդամներից և ղեկավար կազմի ներկայացուցիչներից շատերը ներկայումս ԵՊՀ ֆակուլտետների դեկաններ և դասախոսներ են։

Կառուցվածք

խմբագրել

ՈՒԳԸ գիտական խորհուրդ

խմբագրել

ԵՊՀ ՈՒԳԸ ղեկավար մարմինը ՈՒԳԸ գիտական խորհուրդն է, որի ի պաշտոնե անդամներն են ԵՊՀ ՈՒԳԸ նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը և ֆակուլտետային ՈՒԳԸ-ների նախագահները։ ՈՒԳԸ գիտական խորհրդի նախագահը ՈՒԳԸ նախագահն է, ով ընտրվում է ԵՊՀ գիտական խորհրդի կողմից։ Ներկայումս ՈՒԳԸ նախագահը Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ասպիրանտ Մերի Փանոսյանն է։ Նախագահի տեղակալը և քարտուղարը նշանակվում են ԵՊՀ ռեկտորատի կողմից՝ ՈՒԳԸ նախագահի ներկայացմամբ։ Քարտուղար՝ Պատմության ֆակուլտետի հայցորդ Սիրանուշ Բաղումյան։

Աշխատակազմ

խմբագրել

ԵՊՀ ՈՒԳԸ կառուցվածքային օղակ է հանդիսանում ՈՒԳԸ աշխատակազմը, որի հիմնական գործառույթն է հանդիսանում ՈՒԳԸ համահամալսարանական ընթացիկ աշխատանքների և միջոցառումների կազմակերպումը։ Աշխատակազմի անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր ուսանող՝ սկսած 1-ին կուրսից։ Աշխատակազմի ղեկավարը նշանակվում է ՈՒԳԸ նախագահի կողմից։

ՈՒԳԸ կառուցվածքային ստորաբաժանումներ են նաև հանձնաժողովները։ Այժմ գործում է ՈՒԳԸ մշտական երեք հանձնաժողով՝ ընդհանուր հարցերի, արտաքին կապերի և տեղեկատվական։ Հանձնաժողովների անդամ կարող է դառնալ համապատասխան գործառույթներով հետաքրքրված յուրաքանչյուր ուսանող՝ սկսած 1-ին կուրսից։

Ընդհանուր հարցերի հանձնաժողով

ԵՊՀ ՈՒԳԸ ընդհանուր հարցերի հանձնաժողովն ստեղծվել է ՈՒԳԸ Գիտական խորհրդի 2009 թ. մարտի 6-ի նիստի որոշմամբ։ Ընդհանուր հարցերի հանձնաժողովը պատասխանատու է ՈՒԳԸ ընթացիկ աշխատանքների կազմակերպման համար և անհրաժեշտության դեպքում աջակցում է ֆակուլտետային ՈՒԳԸ աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը։ Նպատակահարմարությունից ելնելով՝ կատարում ՈՒԳԸ գործունեությանն առնչվող այլ գործառույթներ։ Ընդհանուր հարցերի հանձնաժողովի ղեկավարը 2022 թ.-ից ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրանտ Ծաղիկ Միքայելյանն է, ով ՈՒԳԸ անդամ է 2018թ-ից։ Հանձնաժողովի անդամ կարող է դառնալ համապատասխան գործառույթներով հետաքրքրված յուրաքանչյուր ուսանող՝ սկսած 1-ին կուրսից։ Բացի սեփական նախաձեռնությամբ անդամագրված ուսանողներից՝ կազմը կարող է համալրվել նաև ֆակուլտետային ՈՒԳԸ-ներից անդամներ ներգրավելու միջոցով։ ԵՊՀ յուրաքանչյուր ֆակուլտետ ՈՒԳԸ ընդհանուր հարցերով հանձնաժողովում այսօր ունի առնվազն 1 անդամ։

Տեղեկատվական հանձանժողով

խմբագրել

ԵՊՀ ՈՒԳԸ տեղեկատվական հանձնաժողովն ստեղծվել է ՈՒԳԸ Գիտական խորհրդի 2009 թ. մարտի 6-ի նիստի որոշմամբ։ Նպատակ ունենալով Մայր բուհի ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների և բոլոր երիտասարդ հետազոտողների համար ավելի ճանաչելի դարձնել ՈՒԳԸ աշխատանքները՝ այն պատասխանատու է ՈՒԳԸ գործունեության լուսաբանման, միջոցառումների մասին հայտարարությունների և տեղեկատվական հաղորդագրությունների ստեղծման ու տարածման համար։ Նրա գործառույթների մեջ է մտնում նաև ՈՒԳԸ պաշտոնական կայքում մշտապես տեղեկատվական և գիտաօժանդակ նյութերի թարմացումներ կատարելը։

Տեղեկատվական հանձնաժողովի ղեկավարը 2021 թ.ից ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրանտ Միլենա Մկրտչյանն է։

Հանձնաժողովների անդամ կարող է դառնալ համապատասխան գործառույթներով հետաքրքրված յուրաքանչյուր ուսանող՝ սկսած 1-ին կուրսից։ Բացի սեփական նախաձեռնությամբ անդամագրված ուսանողներից՝ կազմը կարող է համալրվել նաև ֆակուլտետային ՈՒԳԸ-ներից անդամներ ներգրավելու միջոցով։ ԵՊՀ յուրաքանչյուր ֆակուլտետ ՈՒԳԸ տեղեկատվական հանձնաժողովում այսօր ունի առնվազն 1 անդամ։

Տեղեկատվական հանձնաժողովում ներկայումս հատկապես մեծ թիվ են կազմում Ժուռնալիստիկայի, Ռոմանագերմանական բանասիրության, Հայ բանասիրության և Ռուս բանասիրության ֆակուլտետների ներկայացուցիչները՝ նպաստելով ՈՒԳԸ տեղեկատվական հանձնաժողովի կանոնավոր աշխատանքին։

Վերջին տարիներին ՈՒԳԸ տեղեկատվական հանձնաժողովը ոչ միայն Մայր բուհի ՈՒԳԸ-ի գործունեությունն է ակտիվորեն լուսաբանել, այլև կազմակերպել է հանձնաժողովի գործառույթներին սերտորեն առնչվող մի քանի միջոցառումներ՝ ինտելեկտուալ խաղեր, ուսանողական ասուլիսներ, լրագրողական վարպետության դասեր և այլն։

Արտաքին կապերի հանձանժողով

խմբագրել

ԵՊՀ ՈՒԳԸ արտաքին կապերի հանձնաժողովը ստեղծվել է ՈՒԳԸ Գիտական խորհրդի 2009 թ. մարտի 6-ի նիստի որոշմամբ։ Նպատակ ունենալով կապեր հաստատել ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան համալսարանների հետ, դյուրացնել նրանց հետ համագործակցությունը Մայր բուհի ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների և բոլոր երիտասարդ հետազոտողների համար՝ այն պատասխանատու է ՈՒԳԸ գործունեության և անցկացվելիք միջոցառումների մասին այլ բուհերի ուսանողական կառույցներին տեղեկացնելու և ներգրավելու համար։ Հանձնաժողովում աշխատանքային բաժանումն իրականացվում է տարածաշրջանային խմբերի տեսքով. յուրաքանչյուր անդամ պատասխանատու է տեղեկություններ հավաքել իրեն հանձնարարված տարածաշրջանի համալսարանների ուսանողական կառույցների վերաբերյալ և կապ հաստատել նրանց հետ՝ հետագա համագործակցության ակնկալիքով։

Արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավարը 2021թ․-ից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ Վարդան Լաբլաջյանը։

Հանձնաժողովների անդամ կարող է դառնալ համապատասխան գործառույթներով հետաքրքրված յուրաքանչյուր ուսանող՝ սկսած 1-ին կուրսից։ Բացի սեփական նախաձեռնությամբ անդամագրված ուսանողներից՝ կազմը կարող է համալրվել նաև ֆակուլտետային ՈՒԳԸ-ներից անդամներ ներգրավելու միջոցով։

Ֆակուլտետային ՈՒԳԸ-ներ

խմբագրել

ԵՊՀ ՈՒԳԸ կառուցվածքային սկզբնական օղակները, ըստ ՈՒԳԸ կանոնադրության, ֆակուլտետների ՈՒԳԸ-ներն են։ Ֆակուլտետային ՈՒԳԸ անդամ կարող են դառնալ բակալավրիատի՝ առկա ուսուցմամբ առնվազն 2-րդ կուրսի ուսանողները, ինչպես նաև մագիստրանտները և ասպիրանտները, որոնք ՈՒԳԸ կազմում ընդգրկվում են համապատասխան ամբիոնի վարիչի երաշխավորագրով։ Երաշխավորության համար կարող է դիմել ուսանողը ինքը, իսկ ամբիոնի վարիչը կարող է ՈՒԳԸ անդամ ներկայացնել նաև իր հայեցողությամբ։ ՈՒԳԸ օրինակելի անդամը պետք է ունենա բարձր առաջադիմություն, գիտահետազոտական աշխատանքի և կազմակերպչական հմտություններ, վայելի համակուրսեցիների և պրոֆեսորադասախոսական կազմի համակրանքը։ Ֆակուլտետային ՈՒԳԸ անդամներն իրենց կազմից ընտրում են ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ և քարտուղար, որոնք այնուհետև պետք է հաստատվեն ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ԵՊՀ պաշտոնական կայք. պատմական համառոտ ակնարկ
  2. https://eua.eu/about/member-directory.html
  3. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  4. «ԵՊՀ ռեկտորները». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
  5. ««ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. «ԵՊՀ ՈՒսանողական գիտական ընկերություն». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երևանի պետական համալսարան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 572