Արգամ Հարությունյան

Արցախյան պատերազմի մասնակից

Արգամ Սերգեյի Հարությունյան (Շոշի Ագո) (հունվարի 15, 1968(1968-01-15), Շոշ, Շուշ, Խուզեսթան, Իրան - մարտի 8, 1994(1994-03-08), Ֆիզուլիի շրջան, Ադրբեջան), Արցախյան պատերազմի մասնակից։ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, «Շուշիի ազատագրման» մեդալակիր։ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։

Արգամ Հարությունյան
Արգամ Սերգեյի Հարությունյան
Արցախյան պատերազմի մասնակից:
15.01.1968թ - 08.03.1994թ
ԾննդավայրԱսկերանի շրջան Գ. Շոշ
Մահվան վայրՖիզուլի
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան, «Շուշիի ազատագրման համար» մեդալ

Կենսագրություն

խմբագրել

Արգամ Հարությունյանը ծնվել է 1968 թվականին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ասկերանի շրջանի Շոշ գյուղում։ Սովորել է Շոշի միջնակարգ դպրոցում այնուհետև Չարենցավանում ընդունվում է պրոֆտեխ ուսումնարան, վերջինիս հետ մեկտեղ աշխատում էր մեքենայաշինարարական գործարանում։ 1986-1988 թթ ծառայել է Խարհրդային Միության հատուկ նշանակության դեսանտային զորքերում[1]։ 1990 թ իր գլխավորությանբ կազմավորվում է Շոշի պարտիզանական ջոկատը[2], 1992 թ Շոշի և շրջակա գյուղերի՝ Քարինտակ. Մխիթարաշեն, Ձանախչի, Գոմել, Վերին Սզնեք, Ներքին Սզնեք, Կարմիրգյուղ կամավորական ջոկատներից կազմավորվեց «Բեկու»՝ 1-ին վաշտը, որի համահրամանատարներն էին ինքը և Ա. Մարգարյանը։ Այնուհետև կազմավորվում է Կենտրոնական՝ Ասկերանի ՊՇ գումարտակը, որի շտաբի պետ է նշանակվում Շոշի Ագոն։ 1994 թ մարտի 8-ին ծառայողական պարտքը կատարելիս ֆիզուլու դիրքեր տանող ճանապարհներից մեկի վրա արկի պայթյունից զոհվեցին Արգամ Հարությունյանը և իր երկու ծառայակից ընկերները։

Ամուսնացած էր, ուներ մեկ երեխա՝ Սերգեյ Արգամի Հարությունյանը[3]։

Մարտական ուղին

խմբագրել

1990-1992 թթ Շոշի ինքնապաշտպանական մարտեր՝ որպես Շոշի ջոկատի հրամանատար,

1992-1994 թթ, Հադրութի (Տող, Ծամձոր, Սարինշեն), Ասկերանի (Դահրավ,  ԽոջալուԱսկերան, Նախիջևանիկ), Շուշիի (Քարինտակ, Շուշիի), Քաշաթաղի («Մարդասիրական միջանցք»), Մարտակերտի  (Ումուդլու, Սարսանգի հիդրոհանգույց, Կուսապատ, «Պուշկինյալ» բարձունք), Քարվաճառի (Օմարի լեռնանցք), Աղդամի (Խըդրլու, Չախուրմահլա, Շելլի, Կասումլու, Ղարադաղլու, Փոլադլու, Աղդամ),  Կուբաթլուի, Ջաբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլիի շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին՝ որպես 1-ին վաշտի հրամանատար, Կենտրոնական ՊՇ շտաբի պետ։

Պետական պարգևներ

խմբագրել

Արգամ Սերգեյի Հարությունյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, « Շուշիի Ազատագրման» համար մեդալով։

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրությունների ցանկ

խմբագրել
  1. Արգամ Հարությունյանը կդառնար 50 տարեկան
  2. «Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/362 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  3. «նվիրյալները Արգամ Հարությունյան».