Արդահանի մարտ, օսմանյան բանակի ռազմական գործողություն գերմանացի մայոր Ավգուստ Սթեյնջի գլխավորությամբ Արդահան քաղաքը գրավելու, ռուսական բանակի Սարիղամիշ - Կարս պաշտպանական գիծը ճեղքելու և օսմանյան բանակին Սարիղամիշի ճակատամարտում հասնելու համար։ Տեղի է ունեցել 1914 թվականի դեկտեմբերի 25-ից 1915 թվականի հունվարի 18-ի միջև[1]։

Արդահանի մարտ
Թվական1914 թվականի դեկտեմբերի 25 - 1915 թվականի հունվարի 18
Մասն էԱռաջին համաշխարհային պատերազմ
ՎայրԱրդահան
ԱրդյունքՌուսական կայսրության հաղթանակ
Հակառակորդներ
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրությունՕսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Հրամանատարներ
Ռուսական կայսրություն Գեներալ ՄիշլաևսկիԳերմանական կայսրություն Մայոր Սթեյնջ-բեյ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Նախադրյալներ

խմբագրել

Ռուսական կայսրությունը 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գրավում է Կարսի բերդը։ Սակայն թուրքերը հույս ունեին վերադարձնել այս ամրությունը, ինչպես նաև Բաթումի նավահանգիստը։ Առաջին համաշխարհային պատերազմը նրանց ընձեռեց այդ հնարավորությունը, սակայն օսմանյան բանակի մարտական պատրաստականությունն ու ղեկավարական հմտությունները այնքան էլ բարձր մակարդակի չէին։ Սկզբում գերմանական ղեկավարության նախագծի համաձայն` կովկասյան ճակատը պետք է ռուսական բանակի ուշադրությունը շեղեր հիմնական ճակատներից։ Էնվեր փաշան հույս ուներ, որ հաջողությունը ճանապարհ կբացեր դեպի Թիֆլիս, հնարավոր է նաև, որ Կովկասում կսկսվեր մուսուլմանական հեղափոխություն, ինչի հետևանքով նույնիսկ հնարավոր կլիներ Ռուսաստանը կտրել Կասպից ծովի նավթի պաշարներից։ Այս հեռահար նպատակը Մեծ Բրիտանիային ստիպեց փոխել ծրագրերը։

1914 թվականի հոկտեմբերի 30-ին 3-րդ բանակը ղեկավարությունից տեղեկացվում է, որ բրիտանական զորքերի հարձակումից նահանջելով` գերմանական «Գեբեն» և «Բրեսլաու» նավերը նահանջում են Սև ծով։ Բարձրագույն ղեկավարությունը ենթադրում է, որ ռուսական բանակը ցանկացած րոպե կհատի օսմանյան սահմանը։ Բերհմանի հարձակումը (1914, նոյեմբերի 2-16) ավարտվում է ռուսական զորքերի պարտությամբ։ Ռուսների հաջողությունն ապահովում է պաշտպանության հարավային թևը, որտեղ աչքի են ընկել հայ կամավորները, որ գրավել էին Աղրին ու Բայազետը։ Հասան Իզեթ փաշային հաջողվում է կայունացնել ճակատը` թույլ տալով, որ ռուսները 25 կմ խորանան Օսմանյան կայսրության մեջ Էրզրում-Սարիղամիշ առանցքով։

Զորքեր

խմբագրել

Արևմտյան աղբյուրներում օգտագործվում են «բանակային առաջին կորպուս» անվանումը թուրքական զորքերի և «Սթեյնջ բեյի ջոկատ» անվանումը թուրքական զորքերի համար[2]։ Ջոկատը ղեկավարում էր գերմանական մայոր Սթեյնջը։ Ջոկատի զինվորների քանակը հստակ չէ։ Արևմտյան աղբյուրները վկայում են, որ այն բաղկացած էր 30.000-35.000 զինվորից։ Ճշգրիտ տվյալներ չկան, չնայած զինվորների քանակը կարող էր գերազանցել նշվող թվերը։

Ձախ թևը բաղկացած էր բանակային կորպուսի երկու դիվիզիաներից, որոնք պատերազմի սկզբին այստեղ էին բերվել Կոստանդնուպոլսից և Բաթումից հարավ գտնվող այլ նավահանգիստներից։

Հարձակման նախապատրաստում

խմբագրել

Սթեյնջ բեյի ջոկատը լքել է Ստամբուլը «Յավուզ» զրահակիրով։ Առաջին կանգառը եղել է Ռիզայում։ Դրանից հետո ջոկատը ուժեղացվել է քրդական 2.000 կամավորներով և աջարացիներով։

Ջոկատի նախնական նպատակն էր հարված հասցնել Բաթումին, սակայն ցամաքում ռուսների դիմակայության պատճառով, որի արդյունքում նրանք հսկողություն են ձեռք բերում Սև ծովի հանդեպ, գաղափարը դառնում է անիրագործելի։ Ջոկատում ստիպված հրաժարվում են այդ գաղափարից։

Էնվեր փաշան մշակում է Սարիղամիշի ճակատամարտի նախագիծը։ Սթեյնջ բեյի զորամիավորումները ճակատամարտում դիտվում էին որպես օգնության հասնող լրացուցիչ միավորում։ Նրանք պետք է կտրեին օգնության հասնող ռուսական զորքերի ճանապարհը Սարիղամիշ - Կարս գծում։ Սթեյնջ բեյի ջոկատները ռուսական ուժերի ուշադրությունը շեղելու նպատակ ունեին։ Սթեյնջ բեյը պետք է գործեր Չորոկի շրջանում` գրավելով ճանապարհը։

Ճակատամարտ

խմբագրել

1914 թվականի դեկտեմբերի 15-ին Սթեյնջ բեյը գրավում է Արդանուխը։

1914 թվականի դեկտեմբերի 27-ին ռուսների համառ դիմադրությունից հետո, որ շարունակվեց 17 օր, ջոկատը գրավում է Արդահանը և հանկարծակի հարձակում գործում Կարսի վրա։ Հաջողության դեպքում կկասեցվեր ռուսական զորքերի` Կարսից արևմուտք` Սարիղամիշ անցումը։

Ռուսական տեղապահը և նրա ռազմական խորհրդատուները լավ գիտակցում էին ստեղծված իրավիճակը։ Սթեյնջ բեյն այնպես էր արել, որ ռուսները շատ թանկ վճարեին իրենց ամեն քայլի համար։ Ռուսական զորքերի ուշադրության շեղումը Սթեյնջ բեյի ուղղությամբ թույլ կտար թուրքերին գրավել Սարիղամիշը և Կարսը։ Ռուսական զորքերը լուրջ համալրման կարիք ունեին։ Այդ ժամանակ` 1914 թվականի դեկտեմբերին, գեներալ Միշլաևսկին հրամայում է Սարիղամիշի ճակատամարտից առաջ ռուսական գլխավոր ուժերից ռազմական ուժեր տրամադրել պարսկական արշավանքի համար։ Պարսկաստանը զրկվում է ռուսական ուժերից, որոնք երկաթուղով Կարսից, Երևանից ու Ջուլֆայից ուղևորվում են ռազմաճակատ։ Նրանք ուշացել էին, բայց կարող էին ավելի ուշանալ, եթե բանակային առաջին կորպուսը ի վիճակի լիներ վճռական հարձակում իրականացնել Կարսի ուղղությամբ։ Տեղապահի առաջին գործն էր օգնություն ուղարկել զորաբանակին, որ նախօրոք միայնակ դիմագրավել էր երկու դիվիզիաների հարձակումը Արդահանում։

Ավելի մեծ թվով ուժեր են ուղարկվում Սարիղամիշ, բայց տեղ հասնելով` նրանք իմանում են, որ չնայած ռուսները թողել են Սարիղամիշը, սակայն մարտը ընթացել է կատաղի ուժով ու համառ պայքարով։ Ո՛չ Արդահանում, ո՛չ Սարիղամիշում չեն եղել ռուսական զորքեր նույնիսկ վերջնական փուլում։

Հազիվ թե Արդահանի ճակատամարտի մասին լուրերը ստացված լինեին, երբ այդ տեղը ենթարկվում է արդեն հրետանու հարձակմանը։ Ռուսները դուրս են մղում Սթեյնջ բեյի ջոկատին։ Ռուսական աղբյուրներում նշվում է, որ «կրկնակի գրոհը ամբողջովին ջախջախում է թշնամուն, որ բաժան-բաժան է լինում»։ Ռուսական զորքերի ճնշմամբ քրդերի կամավորական ջոկատները առանձնանում են Սթեյնջ բեյի ջոկատներից։ Այդ մասնատված հատվածները փախչում են հետ` Արդահան, բայց նրանք չեն կարողանում երկար հաստատվել այնտեղ, քանի որ տեղանքը կրկին գրավում են հաղթողները։

1915 թվականի հունվարի 18-ին ճակատամարտից փրկված որոշ հատվածներ կարողանում են փրկվել իրենց հատվածներում, մյուսները ապաստան են գտնում Չորոկի շրջանում։ Սթեյնջ բեյը վերականգնում է իր ջոկատը Ստամբուլում։

1915 թվականի մարտի 1-ին Սթեյնջ բեյի ջոկատը առանց կամավորների օգնության վերադառնում է ճակատային գիծ. նրան հաջողվում է մոտ երկու ամիս դիմադրել ռուսական զորքերին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Spencer Tucker, «The European Powers in the First World War» page 174
  2. (Erickson 2001, էջեր 55)