Արդվինի բարբառ
Արդվինի բարբառ, հայերենի ս (ել) ճյուղի եռաստիճան (բ-պ-փ) անտեղաշարժ բաղաձայնական համակարգ ունեցող բարբառ։
Խոսվել է Արդվին քաղաքում և նրա շրջակա հայաբնակ վայրերում։ Բաղաձայնական համակարգով նման է գրաբարին։ Երկբարբառներ չունի։ Ձայնավորներով հիմնականում նման է արդի գրական լեզվին. հոգնակիներն են՝ էր, նէր, էրօտ, ստան և այլն։ Ունի յոթ հոլով, անկատար դերբայն ունի էլիս, ալիս վերջավորությունները. ներկան կազմվում է օժանդակ բայով՝ գըրէլիս իմ, կարթլիս իմ։
Խոսվել է Արդվին քաղաքի և նրա շրջակա բնակչությունը։ Այժմ խոսում է Սև ծովի կովկասյան ափերին բնակվող հայերի զգալի մասը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Ղարիբյան Ա․, Հայ բարբառագիտություն, Ե., 1953։
- Ալավերդյան Ս․, Արդվինի բարբառի հնչյունական բնորոշ առանձնահատկությունները, «ԼՀԳ», 1968, N: 9։
- Ջահուկյան Գ․, Հայ բարբառագիտության ներածություն, Ե․, 1972։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 18)։ |