Արետա Լուիզա Ֆրանկլին (անգլ.՝ Aretha Louise Franklin, մարտի 25, 1942(1942-03-25)[1][2][3][…], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[4] - օգոստոսի 16, 2018(2018-08-16)[5][6][7][…], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[5]), ամերիկացի երգչուհի, հանդես է եկել ռիթմ ընդ բլյուզ, սոուլ, գոսպել ժանրերում։ Մեծ հաջողությունների է հասել 1960-ական թվականների կեսին և 1970-ական թվականներին։ Ի շնորհիվ իր ուժեղ վոկալային տվյալների՝ նրան համարում են սոուլի թագուհի կամ Լեդի Սոուլ[24]։ 1987 թվականի հունվարի 3-ին նա դարձել է առաջին կինը, որի անունը գրվել է Ռոքնռոլի փառքի սրահում։ 2008 թվականի նոյեմբերին «Rolling Stone» ամսագիրը նրան անվանել է ամբողջ պատմության մեծագույն երգչուհի[25]։

Արետա Ֆրանկլին
Բնօրինակ անունանգլ.՝ Aretha Louise Franklin
Ծնվել էմարտի 25, 1942(1942-03-25)[1][2][3][…]
Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[4]
Երկիր ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 16, 2018(2018-08-16)[5][6][7][…] (76 տարեկան)
Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[5]
ԳերեզմանՎուդլոն գերեզմանատուն[8]
Ժանրերսոուլ[9], Ֆանկ[10][11], գոսպել[12], փոփ[13][14][15], փոփ ռոք[16], ջազ[17] և ռիթմ էնդ բլյուզ[18]
Մասնագիտություներգչուհի, երգերի հեղինակ, ստուդիական երաժիշտ, դաշնակահարուհի և կոմպոզիտոր
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներդաշնամուր[18] և վոկալ[18]
ԼեյբլԱրիստայի Գրառումները, Atlantic Records, Battle Records?, Columbia Records, RCA, Warner Music Group և Checker?
ԿրթությունՋուլիարդ դպրոց[19] և Northern High School
ԱմուսինԳլին Թուրման և Ted White?
Պարգևներ
Ազատության նախագահական շքանշան Մշակույթի ազգային շքանշան
Գրեմի կյանքի նվաճումների համար

Գրեմմի Լեգենդի մրցանակ

Տարվա երաժշտական անձնավորություն

Գոսպելի փառքի սրահ

«Գրեմմի» մրցանակ լավագույն R&B կատարման համար

Grammy Award for Best Female R&B Vocal Performance?

Grammy Award for Best Female R&B Vocal Performance?

Grammy Award for Best Female R&B Vocal Performance?

Grammy Award for Best Female R&B Vocal Performance?

Grammy Award for Best Female R&B Vocal Performance?

Grammy Award for Best Soul Gospel Performance?

Grammy Award for Best Female R&B Vocal Performance?

Grammy Award for Best Female R&B Vocal Performance?

Grammy Award for Best Female R&B Vocal Performance?

American Music Award for Favorite Soul/R&B Female Artist?

American Music Award for Favorite Soul/R&B Female Artist?

Grammy Award for Best Female R&B Vocal Performance?

Favorite Soul/R&B Album

American Music Award for Favorite Soul/R&B Female Artist?

Grammy Award for Best Female R&B Vocal Performance?

American Music Award for Favorite Soul/R&B Female Artist?

Grammy Award for Best R&B Performance by a Duo or Group with Vocals?

Grammy Award for Best Female R&B Vocal Performance?

Grammy Award for Best R&B Performance by a Duo or Group with Vocals?

Grammy Award for Best Soul Gospel Performance, Female?

Գրեմի կյանքի նվաճումների համար
Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր

Գրեմմի մրցանակի փառքի սրահ

NAACP Image Award փառքի սրահ

Գրեմմի մրցանակի փառքի սրահ

Գրեմմի մրցանակի փառքի սրահ

Գրեմմի մրցանակի փառքի սրահ

Գրեմմի մրցանակ լավագույն ավանդական R&B կատարման համար

Գրեմմի մրցանակ լավագույն ավանդական R&B կատարման համար

Grammy Award for Best Gospel/Contemporary Christian Music Performance?

Գրեմմի մրցանակի փառքի սրահ

Միչիգանի կանանց փառքի սրահ

[20]

Պուլիցերյան հատուկ մրցանակ

[21]

Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր

[22]

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

Յեյլի համալսարանի պատվավոր դոկտոր

[23]
և

Ռոքնռոլի փառքի սրահ

Կայքarethafranklin.net
Ստորագրություն
Ստորագրություն
 Aretha Franklin Վիքիպահեստում

Վաղ տարիներ

խմբագրել

Արետա Ֆրանկլինը մեծացել է Դետրոյթում, քահանայի ընտանիքում։ Քույրերի հետ երգել է եկեղեցական երգչախմբում։ Արդեն 14 տարեկանում ձայանգրվել են նրա առաջին վոկալային ստեղծագործությունները։ Երիտասարդ տաղանդով հետաքրքրվել է դետրոյթական լելյբլ «Motown»-ը, սակայն ի շնորհիվ Ջոն Հեմոնդի Արետան պայմանագիր է կնքել Columbia Records-ի հետ։

1966 թվականին, երբ Ֆրանկլինը ձայնագրվել է այդ լեյլբլում, համարվել է կարևոր քայլ նրա կյանքում։ Նրա երգերը հայտվել են հիթ շքերթների առաջին հորիզոնականներում և նրա շնորհիվ սոուլը մեծ առաջխաղացում է ունեցել։

Ոսկե տարիք

խմբագրել

1966 թվականի վերջին Ջերի Ուեկսլերը դարձել է Ֆրանկլինի պրոդյուսերը։ Երգչուհին պայմանագիր է կնքել Atlantic Records Ատլանտյան ձայնագրությունների կորպորացիայի հետ և դարձել է նրա գլխավոր աստղը։ «I Never Loved a Man (The Way I Love You)» հուզիչ ռիթմ ընդ բլյուզ ժանրի սինգլի ձայնագրման համար Ջերի Ուեկսլերը նրան տարել է Ալաբամա, որտեղ Արետան ձայնագրվել է ամերիկյան լավագույն երաժիշտների հետ։

1967 թվականի սկզբի 18 ամիսներին և 1968 թվականին Արետան հայտնվում է փոփ աղյուսակներում․ այդ ժամանակ նրա տասը երգերը, որոնց շարքում են դասական սոուլի այնպիսի մարգարիտները, ինչպիսիք են` «Chain of Fools» և «(You Make Me Feel Like) A Natural Woman», հայտնվում են Billboard Hot 100-ի լավագույն տասնյակում, իսկ Օթիս Ռեդինգի «Respect» երգի՝ Արետայի կրքոտ կատարումը դառնում է ֆեմինիզմի հիմն և գլխավորում է հիթ շքերթները՝ ըստ վաճառքի։ Ինչպես նաև 1968 թվականին Արետա Ֆրանկլինը ստանում է իր կարիերայի առաջին Գրեմմի մրցանակը։

Երգչուհին խառնելով սոուլ և գոսպել ժանրերը դառնում է Ամերիկայի սև դեմքը՝ պայքարելով քաղաքացիական իրավունքների համար։ Նրա վստահ և սուր վոկալը նորարական գործիքավորումներում դարձել է դասական սոուլի չափանիշ։ 1972 թվականին նա ձայնագրել է մաքուր գոպել ժանրում ալբոմ՝ «Amazing Grace», որը վաճառվել է այնքան, որքան ռիթմ ընդ բլյուզ ժանրի սկավառակները։ Թեև Արետա Ֆրանկլինը առաջին անգամ փառքի է արժանացել որպես մեծագույն վոկալիստ, շատ քչերը գիտեն, որ նրա մի շարք ձայնագրություններում հենց ինքն է նվագել ստեղնաշարային գործիքների վրա։

«Սոուլի թագուհու» համար ամենամեծ խնդիրը եղել է իր երգացանկը։ Իր մշտական երգահանի բացակայության ժամանակ Արետան կատարել է այլ երաժիշտների երգերը՝ The Drifters («Spanish Harlem»), Դայոն Ուորիկ («I Say a Little Prayer»), The Rolling Stones, The Beatles, Simon & Garfunkel, Սեմ Կուկ։ Կատարվել է Արետայի մի շարք երգերի քավեր տարբերակները, որոնք նույնպես մեծ հաջողություն են ունեցել։

Վերջին տարիներ

խմբագրել
 
Արետա Ֆրանկլինը չի կարողանում զսպել արցունքները ազատության մեդալի հանձման ժամանակ
 
Արետա Ֆրանկլինը երգում է ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության ժամանակ[26] 2009 թվականի հունվարի 20

Արետա Ֆրանկլինի վերջին մեծ հաջողությունը աղյուսակներում դաձրել է Սթիվի Ուանդերի «Until You Come Back to Me» (1974) երգի քավեր տարբերակը։ Այս ձայնագրությամբ փակել է Ֆրանկլինի կյանքի աստղային փառքի շրջանը։ Սոուլ երաժշտության «Ոսկե դար»-ը արդեն անցյալում էր, և նրա «թագուհին» շատ լավ հասկանում էր դա։ Վերջնական հարվածը Արետայի համար եղավ հոր կաթվածը։

1978-1984 թվականներին Արետան ամուսնացած է եղել հայտնի դերասան Գլին Թորմանի հետ, սակայն ավելի ուշ նրանք բաժանվել են։

Տարիքի հետ Ֆրանկլինի ձայնագրություններում զգացմունքայնությունը պակասել է և նա սկսել է կատարել ավանդական փոփ ժանրում՝ հիմնականում երիտասարդ կատարողների հետ։ Ջորջ Մայքլի և Արետայի դուետը 1986 թվականին գլխավորել է Մեծ Բրիտանիայի հիթ շքերթը, իսկ նրա ավելի հաջողակ «A Rose Is Still a Rose» (1998) սինգլը 1990-ական թվականներին ձայնագրվել է Լորին Հիլի հետ։

Ձայնագրվել են մի շարք դուետներ «թագուհու» և նրա խորթ աղջկա՝ Ուիթնի Հյուսթոնի, Մրայա Քերիի, Էնի Լենոքսի, Մերի Ջեյ Բլայջի, Ֆրենկ Սինատրայի, Գլորիա Էստեֆանի, Քրիստինա Ագիլերայի և մյուս կատարողների հետ։ 2007 թվականին թողարկվել են առանձին սկավառակի վրա «Jewels in the Crown: All-Star Duets with the Queen»: Երկու տարի հետո Արետան ստացել է ԱՄՆ-ի Ազատության մեդալ։

Մահացել է Դետրոյթում 2018 թվականի օգոստոսի 16-ին[27]։

Սկավառակագրություն

խմբագրել

Ստուդիական ալբոմներ

խմբագրել
  • 1956 - The Gospel Soul of Aretha Franklin
  • 1961 - Aretha: With The Ray Bryant Combo
  • 1962 - The Electrifying Aretha Franklin
  • 1962 - The Tender, the Moving, the Swinging Aretha Franklin
  • 1963 - Laughing on the Outside
  • 1964 - Unforgettable - A Tribute to Dinah Washington
  • 1964 - Runnin' Out of Fools
  • 1965 - Yeah!!!
  • 1965 - Once in a Lifetime
  • 1966 - Soul Sister
  • 1967 - Take It Like You Give It
  • 1967 - I Never Loved a Man the Way I Love You
  • 1967 - Aretha Arrives
  • 1967 - Take A Look
  • 1968 - Lady Soul
  • 1968 - Aretha Now
  • 1969 - Soul '69
  • 1969 - Soft and Beautiful
  • 1970 - This Girl's in Love with You
  • 1970 - Spirit in the Dark
  • 1972 - Young, Gifted & Black
  • 1973 - Hey Now Hey (The Other Side of the Sky)
  • 1974 - Let Me In Your Life
  • 1974 - With Everything I Feel in Me
  • 1975 - You
  • 1976 - Sparkle
  • 1977 - Sweet Passion
  • 1978 - Almighty Fire
  • 1979 - La Diva
  • 1980 - Aretha (1980)
  • 1980 - Aretha Sings the Blues
  • 1981 - Love All the Hurt Away
  • 1982 - Jump to It
  • 1983 - Get It Right
  • 1984 - Never Grow Old
  • 1985 - Who's Zoomin' Who?
  • 1986 - Aretha (1986)
  • 1986 - Soul Survivor
  • 1989 - Through the Storm
  • 1991 - What You See Is What You Sweat
  • 1998 - A Rose Is Still a Rose
  • 2003 - So Damn Happy
  • 2007 - Jewels in the Crown: All-Star Duets with the Queen
  • 2008 - This Christmas
  • 2011 - Aretha: A Woman Falling Out of Love
  • 2014 - Aretha Franklin Sings the Great Diva Classics

Համերգային ալբոմներ

խմբագրել
  • 1968 - Aretha in Paris
  • 1971 - Aretha Live at Fillmore West
  • 1972 - Amazing Grace (альбом)|Amazing Grace
  • 1987 - One Lord, One Faith, One Baptism
  • 2005 - Don't Fight the Feeling: Live at Fillmore West
  • 2007 - Oh Me Oh My: Aretha Live in Philly, 1972

Ֆիլմագրություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Ritz D. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African MusiciansGreenwood Publishing Group, 1982.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Aretha Franklin, music’s ‘Queen of Soul,’ dies at 76Washington Post, 2018.
  6. 6,0 6,1 6,2 filmportal.de — 2005.
  7. 7,0 7,1 7,2 Dutch Top 40
  8. Find A Grave — 1996.
  9. http://www.939bobfm.com/Music/Album.aspx?id=17309
  10. http://www.juno.co.uk/products/funk-soul-classics/423562-01/
  11. http://www.karaoke-version.com/mp3-backingtrack/aretha-franklin/rock-steady.html
  12. http://www.mtv.com/news/1679376/whitney-houston-clive-davis/
  13. http://www.vh1.com/celebrity/2010-12-07/happy-holidays-from-aretha-franklin/
  14. http://www.vh1.com/celebrity/2009-12-03/aretha-franklin-stars-in-the-gospel-grizzly/
  15. http://www.ukulele-tabs.com/de/tabs/Stevie+Wonder-uke-tabs.html
  16. http://www.lyricsfreak.com/a/aretha+franklin/i+wonder+where+are+you+tonight_20827765.html
  17. http://www.broadwayworld.com/bwwmusic/article/Knew-You-Were-Waiting-The-Best-of-Aretha-Franklin-to-be-Released-131-20111219
  18. 18,0 18,1 18,2 Montreux Jazz Festival Database
  19. https://books.google.no/books?id=RsMDAAAAMBAJ&lpg=PA56&pg=PA56#v=onepage&q&f=false
  20. http://www.michiganwomen.org/Images/Franklin,%20Aretha.pdf
  21. https://www.pulitzer.org/winners/aretha-franklin
  22. https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
  23. Citations for Recipients of Honorary Degrees at Yale University 2010 // Yale Daily BulletinYale University, 2010.
  24. «1987 Արետա Ֆրանկլինը Ռոքնռոլի փառքի սրահում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  25. «Greatest Singers of All Time | Rolling Stone Music | Lists». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  26. Aretha Franklin singing "My Country Tis of Thee" at the first inauguration of Barack Obama, January 20, 2009
  27. «Умерла Арета Франклин». Газета.Ru. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  28. «Black Rodeo (1972)». IMDb.
  29. The Blues Brothers(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  30. 30,0 30,1 Blues Brothers 2000(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  31. «Արետա Ֆրանկլին»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  32. Պաշտոնական կայք
  33. «Արետա Ֆրանկլին»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արետա Ֆրանկլին» հոդվածին։