Արծվիկ Դեմուրչյան
Արծվիկ Դեմուրչյան (օգոստոսի 6, 1971[1], Երևան, Հայաստան), հայ օպերային երգչուհի (սոպրանո)։
Արծվիկ Դեմուրչյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 6, 1971[1] (53 տարեկան) Երևան, Հայաստան |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Անդամակցություն | Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ |
Կենսագրություն
խմբագրելԱրծվիկ Դեմուրչյանը ծնվել է Երևանում։ Սովորել Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ Այնուհետև ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և ասպիրանտուրայում՝ պրոֆեսոր Ա. Սարաջյանի դասսարան[2]։
2003 թվականին հրավեր է ստացել Սարատովի օպերային թատրոնից կատարել Վիոլետայի դերերգը Վերդիի «Տրավիատա» օպերայում։ 2007 թվականին Մոսկվայի կոնսերվատորիայում և Սանկտ Պետերբուրգի օպերային թատրոնում Վլադիմիր Մինինի ղեկավարությամբ մասնակցել է Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր» օպերայի կատարմանը։ 2001 թվականից՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի[2]։
2016 թվականից նաև՝ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի անդամ է (ղեկավար՝ Հովհաննես Չեքիջյան)[2]։
Համերգներով հանդես է եկել Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Վրաստանում[2]։
Դերերգեր
խմբագրելՀեղինակ | Օպերա | Դեր |
---|---|---|
Յոզեֆ Հայդն | Դեղագործը | Գրիլետա |
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ | Կախարդական սրինգ | Գիշերային թագուհի |
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ | Դոն Ժուան | Ցերլինա |
Ջուզեպպե Վերդի | Տրավիատա | Վիոլետտա |
Ջուզեպպե Վերդի | Ռիգոլետտո | Ջիլդա |
Ջակոմո Պուչինի | Մադամ Բատերֆլայ | |
Ջակոմո Պուչինի | Տուրանդոտ | |
Ժորժ Բիզե | Կարմեն | Ֆրասկիտա |
Տիգրան Չուխաջյան | Արշակ Բ | Օլիմպիա |
Արմեն Տիգրանյան | Անուշ | |
Արմեն Տիգրանյան | Դավիթ Բեկ | Շուշան |
Ավետ Տերտերյան | Երկրաշարժ | աղջիկ |
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել- Վ. Բելինիի անվան մրցույթի դափնեկիր (1998, Սիցիլիա)
- Ե. Օբրազցովայի անվան մրցույթի դափնեկիր (2001, Սանկտ Պետերբուրգ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://armradioarchive.am/ar/yNgUBio
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Արծվիկ Դեմուրչյան». zarkfoundation.com.