Արման Աղաջանյան
Արման Սերգեյի Աղաջանյան (դեկտեմբերի 13, 1973[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոռեժիսոր, երգիչ։
Արման Աղաջանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1973[1] (50 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն և Հայաստանի Երգի պետական թատրոն |
Մասնագիտություն | երգիչ և կինոռեժիսոր |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1973 թվականի դեկտեմբերի 13-ին[2], Երևանում։ Եղել է ընտանիքի հինգերորդ զավակը։ 1989 թվականին ավարտել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից ստուդիան։ 1990-1995 թվականներին աշխատել է նույն թատրոնում՝ որպես դերասան։ 1992-1997 թվականներին սովորել է ջազ քոլեջում, միաժամանակ՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի կինոռեժիսուրայի բաժնում։ Ուսանել և աշխատել է նաև Հայաստանի Երգի պետական թատրոնում։
Ձայնագրել և թողարկել է երկու ձայնասկավառակ՝ որպես «Կասկադ ֆոլկ եռյակ» խմբի անդամ և մեկ անհատական ձայնասկավառակ՝ հայ երգարվեստի լավագույն ներկայացուցիչների մասնակցությամբ։ Որպես ռեժիսոր արտադրել է ավելի քան երեսուն երաժշտական և գովազդային հոլովակ։ 1997 թվականից տեղափոխվել և բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում, իսկ 2003 թվականից տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ մինչ այսօր զբաղվում է կինեմատոգրաֆիայով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ԱՐՄԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ
- ↑ «Arman Aghajanyan discography». RateYourMusic. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.