Արմենակ Սարգսյան (ֆուտբոլիստ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմենակ Սարգսյան (այլ կիրառումներ)
Արմենակ Վլադիմիրի Սարգսյան (հունվարի 1, 1953, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան։ Միջազգային կարգի սպորտի վարպետ։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Արմենակ Վլադիմիրի Սարգսյան | ||
Քաղաքացիությունը |
ԽՍՀՄ, Հայաստան | ||
Ծննդյան ամսաթիվ |
հունվարի 1, 1953 (68 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Դիրք | Պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1972-1980 | Արարատ | 170 (1) | |
| |||
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերան
խմբագրելՖուտբոլ սկսել է խաղալ Հայաստանի երիտասարդական հավաքականում։ 1972 թ. Նիկոլայ Գլեբովի կողմից հրավիրվել Երևանի «Արարատ», որի կազմում մինչև 1980 թ. խաղացել է ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, ուր մասնակցել է 170 խաղի, խփել 1 գոլ, դարձել ԽՍՀՄ չեմպիոն, կրկնակի գավաթակիր։ 1975 թ. թիմի գլխավոր մարզիչ Վիկտոր Մասլովի հետ ունեցած կոնֆլիկտի արդյունքում հեռացել է թիմից և ավարտել կարիերան։ Երեք անգամ ստացել է կոտրվածքներ։
1990-1993 - «Արարատի» գլխավոր մարզիչ։
1994-1998 - եղել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։
Ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում, մարզում պատանեկան թիմեր։
2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[1]։
Ֆուտբոլիստ Ալբերտ Սարգսյանի և բասկետբոլիստուհի Անահիտ Սարգսյանի ավագ եղբայրն է։
Նվաճումները
խմբագրելՈրպես ֆուտբոլիստ
խմբագրելՀայաստանի երիտասարդական հավաքական
- ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի չեմպիոն՝ 1971։
- ԽՍՀՄ չեմպիոն՝ 1973։
- ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր՝ 1976 (գարուն)։
- ԽՍՀՄ գավաթակիր՝ 1973, 1975։
- Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթո՝ 1976 թ.։
Որպես մարզիչ
խմբագրել- ՀՀ չեմպիոն՝ 1993։
- ՀՀ գավաթակիր՝ 1993, 1994, 1995։