Արմեն Օհանյան (արձակագիր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Օհանյան (այլ կիրառումներ)
Արմեն Օհանյան (մայիսի 17, 1979, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, հանրային կապերի մասնագետ։
Արմեն Օհանյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան և Երևանի պետական համալսարան (2000) |
Մասնագիտություն | արձակագիր և public relations executive |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1979 թ. մայիսի 17֊ին Երևան քաղաքում։
Նախադպրոցական տարիների մի մասն ապրել է հոր մանկավարժ ծնողների հետ՝ Սևանի մանկապատանեկան առողջարաններից մեկում, որտեղ վերջիններս աշխատում էին։ Ընտանիքի տեղափոխություններով պայմանավորված՝ սովորել է տարբեր դպրոցներում, իսկ ավագ դպրոցն ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտին առընթեր «Իմաստասեր» քոլեջի՝ ֆիզմաթ թեքումով դասարանում։
1996-2000 թթ. ուսանել է ԵՊՀ-ում, ստացել փիլիսոփայության բակալավրի դիպլոմ։
Ուսանողական տարիներին առաջին անգամ տպագրվել է «Այսօր»-ի հավելված «8 ու կես» շաբաթաթերթում, որտեղ վարել է մշակութային սյունակ։
2000-2007 թթ. եղել է գյուղական ուսուցիչ՝ հայ-իրանական սահմանին գտնվող Կարճևան համայնքում, դասավանդել է նաև Մեղրու պետական քոլեջում։ Զուգահեռաբար 2000 թվականից ծավալել է հասարակական գործունեություն. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի» ակտիվ անդամ է, «Սկսել ա» երիտասարդական շարժման հիմնադիրներից։
Մշտական բնակության վերադառնալով Երևան՝ 2007-2008 թթ. ստանձնել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից իրականացված «Խաղա´ ժողովրդավարություն, դարձրո´ւ իրականություն» ծրագրի համակարգողի պարտականությունները. ծրագիր, որի արդյունքում ստեղծվել է առաջին հայալեզու, իրավա-քաղաքացիական բնույթի ուսուցողական համակարգչային խաղը՝ «Դարձի´ր նախագահ»։ Այնուհետ վերաորակավորվել է որպես հանրային կապերի մասնագետ, աշխատել տարբեր հաստատություններում, այդ թվում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, «Հայաստան» համահայկական հիմնադրամում։
2008 թ.-ից միացել է Հայաստանում սկիզբ առած համաժողովրդական շարժմանը, աշխատել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական թիմում։ Մարտի մեկի իրադարձություններին հաջորդող երկու օրը Երևանի ոստիկանատներից մեկում ապօրինաբար պահվելուց հետո, ի նշան բողոքի, դադարեցրել է իր հեռակա ուսուցումը ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում։ 2013 թ.-ին ստեղծված «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության հիմնադիրներից է։
Ստեղծագործական ուղին
խմբագրելԳրական ուղին մեկնարկել է բավական ուշ՝ 30 տարեկանում, սակայն կարճ ընթացքում հայ արդի գրական միջավայրում ճանաչում է ձեռք բերել՝ ստեղծելով ինտերակտիվ արձակի նորարար-փորձարարական գործեր։ Առաջին պատմվածքները հրապարակվել են «Ինքնագիր»[1] գրական հանդեսում, այնուհետև պարբերաբար տպագրվել է «Գրեթերթ»[2] գրական երիտասարդական թերթում։
Օհանյանի արձակին հատուկ է համահեղինակության սկզբունքը, որտեղ իբրև համահեղինակ կարող են հանդես գալ ինչպես արդեն կայացած գրողներ, այնպես էլ՝ ցանկացած ընթերցող։ Խաղը նրա ստեղծագործությունների անքակտելի մասն է, ընթերցողին ներգրավելու և արդի հայ գրական գործընթացի մեկուսացումը հաղթահարելու նրա նախընտրած միջոցը։ Իբրև պոստմոդեռնիստ նա խախտում է գրական ավանդույթով սահմանված կարգը, վերաիմաստավորում անցյալը («Կիկոսի վերադարձը»[3], «Կարմիր բերԵՏ»)։ Հրապարակավ հանդես է եկել առկա հայ գրական գործընթացի կոշտ քննադատությամբ՝ համարելով այն բռնաճնշող մշակույթն ամրապնդող և նկարագրողական.
Չկան ազատաԳրողներ, գրականությունը նույնպես ազատաԳրական պայքարի կարիք ունի։ |
Արմեն Օհանյանի պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, հոլանդերեն, ֆրանսերեն, գերմաներեն։ «Անտարես» հրատարակչության և «Գրանիշ»[4] գրական ակումբի կազմակերպած «Արձակ-2011»-ի («Կիկոսի վերադարձը» պատմվածքի համար) և «Արձակ-2012»-ի («Գերաստղ Մարիոն» պատմվածքի համար) մրցույթների հաղթողներից է. պատմվածքները տեղ են գտել «16 պատմվածք» և «19 պատմվածք» ժողովածուներում։
Ակնարկներ
խմբագրելՀրապարակախոսություն
խմբագրելՀարցազրույցներ
խմբագրել- «Մինչև բացատրենք, թե ոնց Բոյկոտի անունը դարձավ միջազգային բառ, գնացքը կգնա» Արխիվացված 2021-02-04 Wayback Machine
- Հայաստանը հասունանում է(չաշխատող հղում)
- Փնտրում են ոչ թե «ծովից ծովը», այլ պոռնո Արխիվացված 2021-02-05 Wayback Machine
- Եկել է հաշիվ պահանջելու ժամանակը Արխիվացված 2021-02-04 Wayback Machine
- Արդյունքը ես եմ՝ դիմադրող քաղաքացին Արխիվացված 2021-02-06 Wayback Machine
- «Հայրենիք և սպորտ». վիդեոհարցազրույց
- Սիրանկյուն ծրագրի հյուրն է Արմեն Օհանյանը. վիդեոհարցազրույց
- Խորհրդային նոմենկլատուրան ընդդեմ անկախության սերնդի. վիդեոհարցազրույց
- «Աղջիկ պարոն» նախարարի կամ հովանավորչության մասին. վիդեոհարցազրույց
- Խելառ զրույց Արամ Պաչյանի հետ. ռադիոհարցազրույց
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ինքնագիր
- ↑ ««Գրեթերթ»». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2013-02-11-ին.
- ↑ «Արմեն Օհանյան - Կիկոսի վերադարձը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Գրանիշ»