Արշալույս Գաբրիելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշալույս Համբարձումի Գաբրիելյան (հունիսի 14, 1912[1][2], Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1][2] - մայիսի 5, 1993, Երևան, Հայաստան), հայ երկրաբան, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1953), պրոֆեսոր (1954), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982)[3], ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961), միջազգային (տեկտոնական) և համամիութենական (շերտագրական) գիտակոորդինացիոն խորհուրդների անդամ, Պատվո նշան շքանշանակիր։
Արշալույս Գաբրիելյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 14, 1912[1][2] Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | մայիսի 5, 1993 (80 տարեկան) Երևան, Հայաստան |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | երկրաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ[1] |
Գործունեության ոլորտ | երկրաբանություն |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1938)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | ակադեմիկոս[1][2] (1982) և Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր[1][2] (1953) |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Կարսի մարզի Նախիջևան գյուղում։ Ավարտել է ԵՊՀ-ն (1938)։ 1941-1983 թվականներին՝ ԵՊՀ պատմական և տարածաշրջանային երկրաբանության ամբիոնի վարիչ, 1983-1986 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, 1986-1993 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ երկրաբանության բաժանմունքի վարիչ, նախագահության անդամ։
Աշխատանքները վերաբերում են Հայաստանի երկրաբանական կառուցվածքի, հատկապես տեկտոնիկայի, շերտագրության և երկրաբանության զարգացման պատմության հարցերին։ Մշակել է Հայաստանի պալեոգենի ու նեոգենի շերտագրական սխեման, Փոքր Կովկասի ու հարակից շրջանների տեկտոնական մասնատման սխեմաները, բնութագրել առանձին տեկտոնական կառուցվածքները՝ ընդգծելով խորքային բեկվածների դերը երկրաբանական կառուցվածքի, հրաբխայնության և մետաղածնության մեջ։ Հեղինակ է «ՍՍՀՄ երկրաբանություն» (1984) ուսումնական ձեռնարկի[4]։
Երկեր
խմբագրել- Сейсмотектоника Армяский ССР, Е., 1981 (համահեղինակ)
- Третичные отложения Котайского района Арм․ ССР, Е․, 1947
- Основные вопросы тектоники Армении, Е․, 1959
- Палеоген и неоген Армянской ССР, Е․, 1964
- Тектоническая карта Армянской ССР, Е․, 1968[5]․
Մամուլ
խմբագրել- Հոդվածների մատենագիտություն[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ էջ 244-245.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Արշալույս Գաբրիելյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշալույս Գաբրիելյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 634)։ |