Արշալույս Մարգարյան (բանաստեղծ)

հայ բանաստեղծ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արշալույս Մարգարյան (այլ կիրառումներ)

Արշալույս Հակոբի Մարգարյան (ապրիլի 18, 1914(1914-04-18)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 16, 2008(2008-11-16), Երևան, Հայաստան[2]), հայ խորհրդային բանաստեղծուհի։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1944 թվականից։

Արշալույս Մարգարյան
Ծնվել էապրիլի 18, 1914(1914-04-18)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էնոյեմբերի 16, 2008(2008-11-16) (94 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծուհի
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Հայաստան և  Ռուսական կայսրություն
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1936)[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱմուսինՍիմոն Կրկյաշարյան
Արշալույս Մարգարյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Արշալույս Մարգարյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 18-ին, Թիֆլիսում։ Ծնողները գաղթել են Վանից։ Նախնական կրթությունն ստացել է Թիֆլիսի համար 73 հայկական միջնակարգ դպրոցում։ 1936 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

Ստեղծագործություններ

խմբագրել

Առաջին գիրքը՝ «Ձնծաղիկներ» խորագրով, լույս է տեսել 1947 թվականին։ Հրատարակել է «Գարնանային վտակներ» (1954), «Հայրենի հովիտ» (1958), «Հեռաստաններ» (1962), «Երբ սիրում ես» (1970), «Դու ինձ սպասում էիր» (1975), «Ինձ հետ էիր դու» (1979) և այլ ժողովածուներ։ Գրել է նաև մանուկների համար՝ «Թթենու տակ» (1954), «Մանկապարտեզ № 1» (1972Ռուսերեն լույս են տեսել նրա «Ծաղկունք» (Երևան, 1956), «Հեռաստաններ» (Մոսկվա, 1970), «Դու ինձ սպասում էիր» (Մոսկվա, 1979) գրքերը[3]։

  • Ձնծաղիկներ, Երևան, Հայպետհրատ, 1947, 36 էջ։
  • Գարնանային վտակներ, Երևան, Հայպետհրատ, 1954, 68 էջ։
  • Թթենու տակ, Երևան, Հայպետհրատ, 1955, 32 էջ։
  • Հայրենի հովիտ, Երևան, Հայպետհրատ, 1958, 112 էջ։
  • Հեռաստաններ, Երևան, Հայպետհրատ, 1962, 142 էջ։
  • Երբ սիրում ես, Երևան, «Հայաստան», 1970, 460 էջ։
  • Մանկապարտեզ համար 1, Երևան, «Հայաստան», 1970, 460 էջ։
  • Դու ինձ սպասում էիր, Երևան, «Հայաստան», 1975, 154 էջ։
  • Փոքրիկ հովիվը։ Բանաստեղծություններ, Արևիկ, 1989, 16 էջ[4]։
  • Ծաղկած ծիրանի։ Բանաստեղծություններ, Խորհրդային գրող, 1990, 182 էջ[5]։

Թարգմանություններ

խմբագրել
  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Համանվագ.- Երևան։ Հայաստան, 1972.- 107 էջ.- Բովանդ-ից՝ Մեժելայտիս Է. Զանգը; Կեշոկով Ա. Օջախը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 301.
  2. «Zarkfoundation - Արշալույս Մարգարյան». zarkfoundation.com.
  3. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 298-299
  4. Մարգարյան, Արշալույս Հակոբի (1989). Փոքրիկ հովիվը։ Բանաստեղծություններ. Արեւիկ. ISBN 9785807701886.
  5. Մարգարյան, Արշալույս Հակոբի (1990). Ծաղկած ծիրանի։ Բանաստեղծություններ. Խորհրդային գրող. ISBN 9785550002179.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշալույս Մարգարյան (բանաստեղծ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 301